Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Մասկը SpaceX-ի գլխավոր նպատակը դեպի Մարս թռիչքն է անվանել

11:18 28.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկացի ձեռնարկատեր, SpaceX տիեզերական կորպորացիայի ղեկավար Իլոն Մասկը Washington Post թերթին տված հարցազրույցում Մարս թռիչքն անվանել է գլխավոր նպատակ՝ չբացառելով նաև Լուսին թռիչքի հնարավորությունը։

«Կարծում եմ՝ գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը։ Մենք կարող ենք ճանապարհին վերադառնալ Լուսին։ Բայց գլխավոր նպատակը պետք է լինի Մարսը, քանի որ դա իրականում հաջորդ մեծ թռիչքն է «Ապոլլոնից» հետո»,-ասել է Մասկը։

Մայիսի 6-ին Մասկը կարծիք էր հայտնել, որ մարդկային քաղաքակրթության գոյատևման համար անհրաժեշտ է բնակավայրեր ստեղծել Մարսի վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը ռեկորդային է եղել

20:35 31.05.2025

2024 թվականին Գերմանիայի քաղաքացիություն ստացած օտարերկրացիների թիվը ռեկորդային է եղել

Գերմանիայում բնակվող ռեկորդային թվով օտարերկրացիներ 2024 թվականին ստացել են Գերմանիայի քաղաքացիություն՝ դրա ձեռքբերման օրենսդրական պարզեցման շրջանակներում, հաղորդում է Welt թերթը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային նահանգների իշխանություններին։ 2024 թվականի հունիսին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունն ընդունեց օրենք, որը քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բնակության ժամկետը ութից կրճատեց մինչև հինգ տարի։ Բացի այդ, հաջող ինտեգրման դեպքում օրենքը նախատեսում է […] ...

Պեսկով. Ֆրանսիան Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ճանապարհին է

20:24 31.05.2025

Պեսկով. Ֆրանսիան Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ճանապարհին է

Ֆրանսիան չի խոչընդոտում խաղաղ կարգավորմանը, ընդհակառակը, այն խանգարում է Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելուն։ Այս մասին VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ֆրանսիան չի խանգարում խաղաղությանը, Ֆրանսիան խանգարում է Ռուսաստանի վրա ճնշման ուժեղացմանը։ Ֆրանսիան դեռևս հույս ունի, որ ճնշման միջոցով կարող է ինչ-որ բանի հասնել Ռուսաստանից», – բացատրել է Կրեմլի […] ...

Bild. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկայում տեղի կունենան միաժամանակ, ինչը լի է ռիսկերով

20:12 31.05.2025

Bild. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Բալթիկայում տեղի կունենան միաժամանակ, ինչը լի է ռիսկերով

Հաջորդ շաբաթ Բալթիկ ծովում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի զորավարժությունները որոշակի պահի տեղի կունենան միաժամանակ, ինչը կարող է սրել իրավիճակը։ Այս մասին գրում է Bild թերթը։ Հունիսի 3-ին կմեկնարկեն ՆԱՏՕ-ի «Բալթոփս-2025» ռազմածովային զորավարժությունները, որոնք Բալթիկ ծովում անցկացվում են 1972 թվականից ի վեր։ «Այս անգամ ՆԱՏՕ-ն միայնակ չի լինի», – նշել է հրատարակությունը՝ հիշեցնելով, որ երեքշաբթի օրվանից ի […] ...

SHANTNEWS

20:00 31.05.2025

SHANTNEWS

«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

19:50 31.05.2025

«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։ ...

Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆ

19:40 31.05.2025

Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված՝ կոչ ենք անում պահպանել էկոհամակարգի հավասարակշռությունը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․ «Հարգելի արշավականներ, բնասերներ, Զբոսաշրջային հոսքի կտրուկ աճով պայմանավորված, կոչ ենք անում բոլորին պահպանել էկոհամակարգի նուրբ հավասարակշռությունը և խստորեն խուսափել բույսերի, հատկապես ծաղիկների մասսայական հավաքից։ Բնության յուրաքանչյուր տարր կարևոր է։ Էկոհամակարգի որևէ բաղադրիչի անհետացումը կարող է խաթարել ամբողջական հավասարակշռությունը՝ հանգեցնելով շրջակա միջավայրի լրջագույն փոփոխությունների։ Օրինակ՝ Ծաղիկները սննդի աղբյուր են […] ...

BACK_TO_TOP