18:10 28.05.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ մի խումբ քաղաքացիներ պարգևատրվել են պետական բարձր պարգևներով։
Հանդիսավոր արարողությանը, որը կայացել է Հանրապետության նախագահի նստավայրում, մասնակցել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է բոլորին Հանրապետության տոնի առթիվ:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 28-ի՝ Հանրապետության տոնի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանալու առթիվ։
1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։
Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։
Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այսօր էլ մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և մեր քաղաքացիների ազատության և ինքնության պահպանման, պետական հիմքերի ամրապնդման: Առանց նվիրյալների, առանց առանձին մարդկանց անձնուրաց և հայրենանվեր աշխատանքի, առանց պետության աջակցության և համատեղ պայքարի անհնար կլիներ հաղթահարել գոյություն ունեցող դժվարությունները և առաջ շարժվել:
Այս նշանակալի օրը մենք նորովի արժևորում ենք մեր պետականության հիմքերը և այն մարդկանց, ովքեր իրենց անմնացորդ նվիրումով ու պրոֆեսիոնալիզմով ամրապնդում են մեր հանրությունը։ Ձեր աշխատանքը՝ լի պատասխանատվությամբ, գիտակցումով ու հետևողականությամբ, պետականորեն բարձր գնահատականի է արժանանում, որովհետև այն ծառայում է հանրային բարիքին, ազգային առաջընթացին և ընդհանուր նպատակներին։
Հայաստանը հզոր պետություն դարձնելու ճանապարհը սկսվում է հենց այսպիսի մարդկանցով՝ իրենց մասնագիտությանը նվիրված, համեստ ու տոկուն աշխատանքով, ովքեր գիտեն՝ իրական արդյունքը ձևավորվում է ամենօրյա ձգտման և շարունակական ջանքի շնորհիվ։ Անկախ նրանից՝ դուք աշխատում եք պետական կառավարման, գիտության, կրթության, մշակույթի, տնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտում, ձեր ներդրումը մեծ արժեք ունի մեր հասարակության և պետության զարգացման գործում։
Ուժեղ և կայուն պետություն կարող է ունենալ միայն այն հասարակությունը, որի յուրաքանչյուր անդամ գիտակցում է իր դերը և ձգտում է լինել ավելի արդյունավետ, ավելի բանիմաց, ավելի պատրաստակամ։
Թո՛ղ այս պարգևները լինեն ոչ միայն գնահատանքի նշան, այլև նոր ներշնչման աղբյուր՝ շարունակելու ձեր ուղին նույն նվիրումով և պատասխանատվությամբ՝ ի նպաստ մեր երկրի և ժողովրդի բարեկեցության։
Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր պետական պարգևների արժանանանլու առթիվ։ Մաղթում եմ առողջություն, ուժ, նոր հաջողություններ և խաղաղ ու ապահով ապագա»։
17:22 01.08.2025
Բուհ է ընդունվել 10970 դիմորդ․ թափուր տեղերը նվազել են շուրջ 5 անգամԳնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է ՀՀ բարձրագույն ուսումնական հասատատությունների 2025/26 ուսումնական տարվա առկա համակարգով ընդունելության արդյունքները: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական փուլի արդյունքներով 2025 թվականին բուհ և մասնագիտություն է հայտագրել 16011 դիմորդ, ինչը 1769-ով ավելի է 2024 թվականի (14.242) ցուցանիշից։ Լրացուցիչ փուլով հայտագրվել է 1478 դիմորդ: ՀՀ բուհերի ընդունելության մրցույթի հիմնական և լրացուցիչ փուլերի […] ...
17:15 01.08.2025
Ոսկեհասկի բնակիչը տան բակի զննությամբ կանեփի 70 բույս է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ոսկեհասկ գյուղի 44-ամյա բնակիչը տան բակում կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 44-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 70 բույս։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ ...
17:06 01.08.2025
Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման կապակցությամբ սպանության նախապատրաստության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ս.-ն 2025 թվականի հուլիսին նախապատրաստել է Ա.Ս.-ի սպանությունը: Մասնավորապես՝ Ս.Ս.-ն Ա.Ս.-ին ապօրինաբար […] ...
16:58 01.08.2025
Բիչախչյանի «Լեգիան» հաղթել է «Բանիկին» և ԵԼ-ի երրորդ փուլում էՎարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ: Չեխական «Բանիկ Օստրավայի» դեմ որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում լեհական թիմը տանը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել: Առաջին խաղում գրանցվել էր 2-2 հաշիվը: Բիչախչյանը պատասխան խաղը սկսել է մեկնարկից, փոխարինվել 76-րդ րոպեին: ...
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...