Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

Երևանը վստահության քվե է տալիս Փաշինյանին. միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը

11:05 25.09.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները զերծ չեն մնացել միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությունը, անդրադառնալով Երանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրել է, որ Երևանի քաղաքապետ է ընտրվել Հայաստանում հայտնի դերասանը: Գործակալությունը գրում է, որ ընտրությունների նախնական արդյունքները հրապարակվել են սեպտեմբերի 24-ին, իսկ ընտրությունները կայացել են այս տարվա ընթացքում  երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:

««Իմ քայլը» դաշինքը, որի կազմում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, հաղթել է ձայների 81.05 տոկոսով»,- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքերն է մեջբերում գործակալությունը՝ արձանագրելով, որ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կդառնա Երևանի քաղաքապետ:

Գործակալությունը նաև նշում է, որ Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել են այն բանից հետո, երբ հրաժարական է տվել Տարոն Մարգարյանը՝ ընդգծելով, որ վերջինս նախկին իշխող կուսակցության անդամ է, ով հրաժարական է ներկայացրել իր կուսակցության՝ իշխանությունից հեռանալուց երկու ամիս հետո: «Նախկին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվեց այն բանից հետո, երբ մի քանի շաբաթ տևած բողոքի զանգվածային ցույցերից հետո Հանրապետական կուսակցությունը հեռացավ իշխանությունից: Դրան հետևեցին Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով մի քանի բողոքի ցույցերը: Հանրապետական կուսակցությունը չի մասնակցել սեպտեմբերի 23-ին կայացած ընտրություններին»,- եզրափակում է գործակալությունը:

Երևանի ավագանու ընտրություններին անդրադարձել է նաև France24  հեռուստաալիքը՝ նշելով, որ Հայաստանի նոր բարեփոխիչ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը Երևանի ավագանու ընտրություններում տպավորիչ հաղթանակ է տարել, որն ընդունվել է որպես նրան տրված վստահության քվե այն բանից հետո, երբ բողոքի ցույցերի արդյունքում նա եկավ իշխանության: «Քաղաքային ավագանու ընտրությունները Նիկոլ Փաշինյանի ռեֆորմիստական շարժման համար առաջին փորձությունն էր այն բանից հետո, երբ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում Սերժ Սարգսյանը հեռացավ, իսկ 43-ամյա Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության»:

Հեռուստաալիքը նշում է, որ Նիկոլ Փաշինյանի ձևավորած «Իմ քայլը» դաշինքը Երևանի ավագանու ընտրություններում հավաքել է ձայների ավելի քան 80 տոկոսը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ շուրջ 7 տոկոսը: «Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցել, իսկ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ Փաշինյանի դաշնակից, 41-ամյա դերասան Հայկ Մարությանը, ով նույնպես մասնակցել է բողոքի ցույցերին, կդառնա Երևանի քաղաքապետ»:

France24 հեռուստաալիքը նաև հիշեցնում է, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվում են  նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո:

Հեռուստաալիքը նաև նշում է, որ Հայաստանի խորհրդարանում մեծամասնություն են կազմում երկրի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանի կողմնակիցները՝ նշելով, որ Փաշինյանն ունի ժողովրդի աջակցության կարիքը՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:

Eurasianet.org կայքը, անդրադառնալով Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին, գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբված դաշինքը հաղթանակ է տարել Երևանի ավագանու ընտրություններում: «Սա առաջին ընտրություններն էին այն բանից հետո, երբ Փաշինյանը գարնանը եկավ իշխանության և խոստացավ բարեփոխել ընտրական համակարգը: Արդյունքները, ինչպես երևում է, արդար են և վստահության զգալի  քվե Փաշինյանի իշխանությանը»,- գրում է կայքը:

Կայքն արձանագրում է, որ «Ւմ քայլը» դաշինքը հավաքել է ձայների շուրջ 81 տոկոսը, ինչի արդյունքում Հայաստանում հայտնի ու սիրված դերասան Հայկ Մարությանը քաղաքապետ կդառնա առանց Երևանի նոր ավագանու քվեարկության: «Երևանի ավագանիում ներկայացված կլինեն նաև Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է ձայների շուրջ 7 տոկոսը, և «Լույս» դաշինքը, որը հավաքել է ձայների շուրջ 5 տոկոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

16:53 01.05.2025

Վերջին ութ կամ ինը տարվա ընթացքում ես նման ֆուտբոլիստ չեմ տեսել․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Բարսելոնայի» հետ հանդիպումից (3-3) հետո խոսել է կիսապաշտպան Լամին Յամալի մասին։ Իսպանացին մեկ գոլ ունի իր ակտիվում այդ հանդիպմանը։ «Վերջին ութ կամ ինը տարիների ընթացքում ես Լամին Յամալի նման ֆուտբոլիստ չեմ տեսել։ Մենք ստիպված էինք նրա դեմ երեք ֆուտբոլիստ դնել, որովհետև «Բարսելոնան» ազատ տարածք ուներ։ Յամալը մեզ […] ...

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

16:45 01.05.2025

Իրանը դատապարտում է ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը

Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային դատապարտել է Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի սահմանումը։ «Արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն Իրանում ֆիզիկական և իրավաբանական, ինչպես նաև մի շարք այլ երկրներում ֆիզիկական անձանց դեմ՝ Իսլամական Հանրապետության հետ տարբեր տնտեսական և առևտրային ոլորտներում համագործակցության պատրվակով», – ասվում է Իրանի ԱԳՆ […] ...

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

16:35 01.05.2025

Երևանում «Mazda CX 5»-ը բախվել է կայանված 2 ավտոմեքենայի և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաննեոում Երևանի բնակիչ 47-ամյա Արմինե Հ.-ն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Hyundai» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով […] ...

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

16:27 01.05.2025

Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ

Ապրիլի 29-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում […] ...

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

16:19 01.05.2025

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 29 մարդ

Հինգշաբթի առավոտյան Իրանի հյուսիսարևելյան Խորասան Ռազավի նահանգում տեղի է ունեցել 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ ըստ Ռիխտերի սանդղակի: Տուժել է 29 մարդ, հայտնում է Mehr գործակալությունը։ «Չնայած երկրաշարժը նյութական վնաս չի պատճառել, սակայն տուժել է 29 մարդ»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում։ Mehr-ի փոխանցմամբ՝ բոլոր տուժածները վնասվածքներ են ստացել երկրաշարժից փրկվելու փորձի ժամանակ։ Հինգշաբթի ավելի վաղ իրանական […] ...

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

16:10 01.05.2025

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում

Ադրբեջանը հրամանատարաշտաբային զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ նշելով, որ զորավարժությունները տեղի են ունեցել առանձին համազորային բանակի 2025 թվականի պատրաստության պլանի համաձայն։ Նշվում է, որ զորավարժությունների ընթացքում ստորաբաժանումները տագնապ ազդանշանով առաջ են քաշվել նախապես սահմանված շրջաններ։ Ստուգվել են անձնակազմի մանևրելիությունը, ինչպես նաև հրամանատարական կազմի գործողությունները՝ օպերատիվ իրադրության պայմաններում։ Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP