Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 05 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+29.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ դեսպանը

19:12 29.05.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։

Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հայաստանը և Ուրուգվայը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ։

«Մեր երկրների միջև ձևավորված է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտ, և մենք շահագրգռված ենք Ուրուգվայի հետ հարաբերությունների զարգացման հարցում բոլոր ոլորտներում։ Վստահ եմ, որ Դուք նոր շունչ կհաղորդեք հայ-ուրուգվայական հարաբերություններին։ Դրանք միշտ եղել են բարեկամական և միտված են եղել մեր ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ, պետք է նայենք ապագային և ձեռնարկենք ապագային միտված քայլեր։ Այդ ներուժը կա՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Ես ինքս համոզվել եմ այդ մասին իմ այցելությունների ընթացքում»,- նշել է նախագահը։

Դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը, իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ասել է.

«Ուրախ եմ գտնվել Հայաստանում և լիովին պատրաստ եմ իմ նոր պաշտոնում հնարավորության սահմաններում նպաստել երկու երկրների միջև արդեն իսկ գոյություն ունեցող ամուր հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը»։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև գործարար կապերի ակտիվացման և համագործակցության նոր ձևաչափերի խթանման անհրաժեշտությունը։ Անդրադառնալով մշակութային, զբոսաշրջային և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին՝ ընդգծվել է ոլորտային նախաձեռնությունների ընդլայնման և համատեղ ծրագրերի իրագործման նշանակությունը։

Նախագահ Խաչատուրյանը և դեսպան Բարոլինին ընդգծել են բարձրաստիճան փոխայցելությունների կարևոր դերը երկկողմ գործընկերության ամրապնդման գործում՝ նշելով, որ նման շփումները խորացնում են փոխադարձ վստահությունն ու գործընկերային դաշտը։

Կարևոր տեղ է զբաղեցրել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության խորացման թեման։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ուրուգվայում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի, ինչպես նաև Հայաստանում ուրուգվայական «Սեյբա» կենտրոնի ներկայացուցչության հիմնելու հնարավորությունների շուրջ։

Անդրադառնալով միջազգային հարթակներում համագործակցությանը՝ կողմերը կարևորել են բազմակողմ ձևաչափերում անխոչընդոտ և կառուցողական փոխգործակցությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման շարունակական գործիք։

Հանդիպման շրջանակում քննարկվել են նաև ՄԱԿ Կենսաբազմազանության COP-17 խորհրդաժողովին՝ 2026 թվականին կայանալիք համաժողովին առնչվող հարցեր, որի շրջանակում կողմերը կարևորել են համատեղ դիրքորոշումների ձևավորումն ու փոխգործակցության խորացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

16:45 31.05.2025

ՇՄ նախարարի տեղակալը ելույթ է ունեցել սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովում

Մայիսի 29-31-ը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կայացավ սառցադաշտերի պահպանությանը նվիրված բարձր մակարդակի միջազգային համաժողովը, որը համախմբել էր տարածաշրջանային և մուջազգային դերակատարների՝ քննարկելու կլիմայի փոփոխության համատեքստում սառցադաշտերի պահպանության հրատապությունը։ «Սառցադաշտերի հալման սոցիալ-տնտեսական ազդեցությունները» թեմայով նստաշրջանում ելույթ է ունեցել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը։ Իր ելույթում նախարարի տեղակալ բարձր է գնահատել Տաջիկստանի կառավարության նախաձեռնությունը՝ համաժողովը կազմակերպելու և […] ...

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

16:30 31.05.2025

ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի

ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզն այցելել է Գյումրիի Սբ․ Ամենափրկիչ եկեղեցի։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,-ասվում է հաղորդագրությունում: ...

Մոսկվայում հեռախոսային խաբեբաները ստիպել են թոշակառուին վաճառել իր բնակարանը

16:16 31.05.2025

Մոսկվայում հեռախոսային խաբեբաները ստիպել են թոշակառուին վաճառել իր բնակարանը

Մոսկվայում հեռախոսով խաբեբաները գրեթե մեկ ամիս զանգահարել են մի թոշակառուի՝ ի վերջո ստիպելով նրան վաճառել իր բնակարանը և իրենց տալ իր բոլոր խնայողությունները։ Վնասը կազմել է 30 միլիոն ռուբլի, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հեռախոսային խաբեբաները մեկ ամիս շարունակ զանգահարել են թոշակառուին և, օգտագործելով բնորոշ սխեման, ներկայացել են որպես հանրային ծառայությունների և […] ...

Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում

16:00 31.05.2025

Նախագահի նստավայրում կայացել է մանկապատանեկան ժամանցային-մշակութային միջոցառում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ին ընդառաջ, Հանրապետության նախագահի նստավայրում հյուրընկալվել էին «Դանիելյան Արտ ստուդիո»-յի և Արցախից բռնի տեղահանված մշակութային կենտրոնների սաները, որոնք ներկայացրել են իրենց դեկորատիվ-կիրառական արվեստի աշխատանքները և գեղարվեստական ստեղծագործությունները: Նախագահական նստավայրի բացօթյա տարածքում կայացել է պատանի ստեղծագործողների ցուցահանդեսը և ժամանցային-մշակութային միջոցառում: Նախագահ Վահագն Խաչատուրյանը ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել երեխաների հետ, ապա […] ...

Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

15:43 31.05.2025

Արթուր Դավթյանը` Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Եվրոպայի առաջնության եռակի ոսկե մեդալակիր է: Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը վաստակել է 14.799 միավոր ու գրավել առաջին տեղը: Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 2021, 2023 թվականներին: ...

ԵՊՀ-ում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով

15:30 31.05.2025

ԵՊՀ-ում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ուսուցչական 4-րդ համաժողովը՝ «Նորարար ուսուցիչ՝ հզոր պետություն» խորագրով: Բացմանը ներկա են եղել և ողջույնի խոսքով հանդես եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսսը, ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը։ Համաժողովի նպատակն է արձանագրել հանրակրթության ոլորտում իրականացվող մեծածավալ բարեփոխումների ընթացքը, միավորել […] ...

BACK_TO_TOP