11:01 30.05.2025
91 տարեկանում ԱՄՆ-ում կյանքից հեռացել է հայ օպերային երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստուհի, սոպրանո Էլվիրա Ուզունյանը։
Էլվիրա Ուզունյանը ծնվել է 1934 թվականի դեկտեմբերի 6-ին Թբիլիսիում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Թբիլիսիի Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել Հայաստան։
1962 թվականից հանդես է եկել Երևանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ կերտելով Անուշի կերպարը՝ Տիգրանյանի «Անուշ» օպերայում, Օլիմպիայի կերպարը՝ Չուխաջյանի «Արշակ Բ» օպերայում, Ռոզինայի կերպարը՝ Ռոսսինիի «Սևիլյան սափրիչը» օպերայում, Վիոլետայի կերպարը՝ Վերդիի «Տրավիատա» օպերայում և շատ ու շատ այլ դերերգեր։
1978 թվականին արժանացել է Հայաստանի և Վրաստանի ԽՍՀ ժողովրդական արտիստի կոչումներին։
Էլվիրա Ուզունյանը հաջողությամբ հանդես է եկել նաև աշխարհի տարբեր բեմերում՝ Գերմանիայում, Կանադայում, Եգիպտոսում, ԱՄՆ-ում և այլ երկրներում:
Նա նաև նկարահանվել է մի շարք ֆիլմերում՝ «Գառնի» (1966թ.), «Երիտասարդության ափը» (1969թ.), «Սպիտակ ափեր» (1975թ.), «Կրկին հինգ օր» (1978թ.), «Հյուրանոց «Տատիկ»» (1980թ.), «Մասնակի դեպք» (1983թ.) և այլն։
Վերջին տարիներին բնակվում էր ԱՄՆ-ում, որտեղ համերգային գործունեությունից զատ, համագործակցելով ԱՄՆ-ի հայկական համայնքի հետ, Բոստոնում ստեղծել և ղեկավարել է «Օգնենք երիտասարդ տաղանդներին» կազմակերպությունը՝ աջակցելով հայ երիտասարդ արտիստների կայացմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իր խորին վշտակցությունն է հայտնում մեծանուն արտիստուհու ընտանիքին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նրա արվեստը հավերժ կմնա հայ մշակույթի և օպերային արվեստի պատմության մեջ։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...