11:10 30.05.2025
«Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության գերազանցության ձևավորում միավորումների միջոցով. ավելին, քան արդյունավետություն» խորագրով պանելային քննարկում ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և վերջինիս միջազգային գործընկեր Մյունխենի տեխնիկական համալսարանի կողմից կազմակերպված միջոցառումն ուղղված էր ակադեմիական և գիտական համակարգերի միավորման առաջատար միջազգային փորձի ներկայացմանը, ինչպես նաև նշված ոլորտներում համակարգաստեղծ բարեփոխումների հնարավոր ուղիների քննարկմանը՝ առանձին անդրադարձ կատարելով նաև «Ակադեմիական քաղաք» ծրագրի հիմնական մարտահրավերներն։
Պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ինչպես նաև կրթության ոլորտի միջազգային փորձագետներ, կառավարիչներ և քաղաքականություն մշակողներ, որոնք անձամբ մասնակից են եղել կոնսոլիդացման միջոցով ակադեմիական և գիտական համակարգերի հաջողված բարեփոխման փորձին իրենց երկրներում:
Պանելային քննարկմանը փորձագիտական կարծիքներ են ներկայացրել Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի արտաքին կապերի փոխնախագահի պաշտոնակատար և աշխատակազմի ղեկավար, դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին, Գերմանիայի Կարլսրու տեխնոլոգիական ինստիտուտի պատվավոր անդամ, նախկին ռեկտոր, դոկտոր Դիտմար Էրթմանը, Ռումինիայի բարձրագույն կրթության, գիտական հետազոտությունների և նորարարության ֆինանսավորման գործադիր գործակալության տնօրեն, պրոֆեսոր Էդրիան Կուրաժը, Ֆինլանդիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների գիտության կենտրոնի ծրագրերի ղեկավար Տուուլա Հեիդին, Մյունխենի տեխնիկական համալսարանի ծրագրերի ավագ ղեկավար Ջորջետա Աուկտորը, որը նաև համակարգել է քննարկումը։
Բացման խոսքում Ջորջետա Աուկտորը նշել է, որ այսօրվա քննարկման թեման՝ բուհերի միավորումը և գիտական համակարգի հետ կոնսոլիդացումը, 1990-ականներից սկսած՝ համաշխարհային մակարդակով վերափոխել է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները՝ դառնալով բարեփոխման գործընթացները բնորոշող առանձնահատկություն։
Նրա խոսքով՝ միավորման գործընթացների ուսումնառությանը զուգընթաց՝ հարկ է անդրադառնալ նաև այդ ինստիտուցիոնալ փոփոխությունների շարժառիթներին՝ սկսած կրթության և գիտության գլոբալ ու տարածաշրջանային մրցունակության բարձրացումից մինչև ոլորտային պետական քաղաքականության վերաձևակերպումը՝ միաժամանակ դիտարկելով իրագործման փուլում անհրաժեշտ գործուն ռազմավարություններ։
Հայաստանյան գիտակրթական համակարգի բարեփոխումների ներկայացումը
ԲԿԳԿ նախագահ Սարգիս Հայոցյանը ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Նա հիշեցրել է, որ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ինտեգրման գաղափարը սկսել է քննարկվել դեռևս 2018 թվականից: Շահառու մարմիններից հայեցակարգային առաջարկների հավաքագրման արդյունքում կատարված լրամշակումներն արտացոլվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծում։
«Մենք ուսումնասիրել ենք առավել արագընթաց և կտրուկ միավորումների փորձը և նման միավորումների արդյունքում գիտական անձնակազմի՝ բուհի կողմից անտեսված լինելու ռիսկը։ Արդյունքում՝ վերանայեցինք խնդիրը և հանդես եկանք լուծումով՝ օրենսդրական մակարդակով այդ ռիսկը բացառելու համար»,- նշել է Սարգիս Հայոցյանը՝ հավելելով, որ ԲԿԳ օրենքի նախագծի վերջնական տարբերակում գիտական կազմակերպություններն օժտվել են լայն գիտական և վարչական ինքնավարությամբ, ֆինանսական անկախությամբ, ինչպես նաև հետազոտություններին զուգահեռ դասավանդման գործառույթն իրենց կամընտրությամբ։
Անդրադառնալով բարեփոխված գիտակրթական համակարգում ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դերին՝ որպես անկախ խորհրդատվական մարմնի, Սարգիս Հայոցյանը նշել է, որ որդեգրված մոտեցումը թույլ կտա տարանջատել հետազոտության ֆինանսավորման և վերջնարդյունքի գնահատման գործառույթները, որոնք ներկայում մեկտեղված են։
Սարգիս Հայոցյանը նշել է, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների հետ մեկտեղ ձևակերպվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես նշված բարեփոխումներին համապատասխան ֆիզիկական ենթակառուցվածքի ապահովման բաղադրիչ։ Վերջինիս ձևավորման և բովանդակության մշակման հարցում մեկնարկել է համագործակցություն միջազգային առաջատար բուհերի հետ։
Հաջորդիվ, իրենց երկրների լավագույն փորձով և միավորման գործընթացի առանցքային նպատակի մասին խոսել են հրավիրված բանախոսները:
«Ավելին, քան արդյունավետություն»․ միավորման գործընթացի առաջնահերթ նպատակը ստացվելիք արժեքն է, այլ ոչ թե խնայումը
Ռումինիայում, Մոլդովայում և պատմական համադրելի զարգացման ուղի անցած մի շարք այլ երկրներում ակադեմիական և գիտական համակարգերի միավորման գործընթացներին հետևած պրոֆեսոր Էդրիան Կուրաժը նախևառաջ ընդգծել է, որ միավորման գործընթացի հիմնական նպատակը ստացվելիք արժեքն է, այլ ոչ թե միջոցների խնայումը։ Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը միակը չէ, որ անցնում է այս ճանապարհը, և հատկանշական է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ կազմակերպություններին նախապատրաստելու և իրավական անհրաժեշտ շրջանակը տրամադրելու հարցում․ «Կարևոր է հիշել, որ բարեփոխման կենտրոնում մարդն է, համայնքը, ինստիտուտները և մեծ հաշվով՝ Հայաստանը»,- ամփոփել է Կուրաժը՝ դիմելով դահլիճում ներկա ակադեմիական և գիտական համայնքի ներկայացուցիչներին։
Ամենակարևոր շարժառիթը՝ միջազգային մակարդակով մրցունակ գիտակրթական կառույց ստեղծելու տեսլականը
Աբու Դաբիի Խալիֆա համալսարանի միավորման փորձը ներկայացնելով՝ դոկտոր Աշրաֆ Ալ-Նաժդավին նշել է, որ 2016 թվականին 3 տարբեր ֆինանսավորման մեխանիզմներ և հետազոտական ուղղություններ ունեցող բուհերի միավորման հիմնական երեք նպատակներն էին՝ գործառնական և ֆինանսական նպատակահարմարությունը, մասնատված ինստիտուցիոնալ ներուժի և գիտական տաղանդի կոնսոլիդացումը և ամենակարևորը՝ միջազգային մակարդակով մրցունակ գիտակրթական կառույց ստեղծելու տեսլականը։ Թեպետ հայեցակարգի ձևավորման համար մեկ ամիս ժամկետ էր սահմանված, սակայն ինտենսիվ երկխոսության շնորհիվ հնարավոր եղավ հաշվի առնել բոլոր շահագրգիռ կողմերի դիրքորոշումները: Այս առումով ռազմավարական երկխոսությունն առաջնահերթ էր՝ բարեփոխման հաջողման գործում։ Ամփոփելով՝ Ալ-Նաժդավին ընդգծել է, որ միավորված բուհի գրանցած արդյունքը հասանելի չէր լինի դրա մաս կազմող բուհերին առանձին-առանձին՝ մինչև միավորումը։
Երիտասարդ կադրերի ընտրության լավագույն վայրը լսարանն է
Գերմանիայի Կարլսրու տեխնոլոգիական ինստիտուտի օրինակով բուհի և հետազոտական կազմակերպության միավորման 20-ամյա փորձով կիսվել է դոկտոր Դիտմար Էրթմանը՝ նշելով, որ այս դեպքում գաղափարը ծագել է ներքևից վերև և այնուհետև արդեն իրագործվել պետության կողմից։ Միավորման շարժառիթը հետևյալն է՝ հետազոտական կազմակերպությունն ուներ ավելի շատ ֆինանսավորման, իսկ բուհը՝ երիտասարդ գիտնականներ ներգրավվելու հնարավորություններ․
«Գիտական կազմակերպությունները հետաքրքրված են ավելի շատ որակյալ երիտասարդ կադրերի ներգրավմամբ։ Սակայն ո՞րն է երիտասարդ կադրերի ձևավորման լավագույն վայրը․ դա լսարանն է։ Հենց դասավանդելու ընթացքում ես տարբերակում լավ ասպիրանտին։ Արդյունքում՝ բուհը ստանում է լավագույն ասպիրանտներին»,- պարզաբանել է դոկտոր Էրթմանը։
Արդյունքում՝ միավորման երկարատև 20-ամյա ճանապարհի անցնելուց հետո ինստիտուտը դարձել է ոլորտի առաջատարներից մեկը։
Վստահություն փոքր ակադեմիական համայնքներում. Ֆինլանդիայի մոտեցումը
Դոկտոր Տուուլա Հեյդեն, ով ակտիվ դերակատարում է ունեցել Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կազմում երկու համալսարանների միաձուլման գործում, ընդգծել է վստահության կառուցման կարևորությունը, հատկապես փոքր բնակչություն ունեցող երկրների ակադեմիական համայնքներում, որոնցում գերակա են նաև հարաբերությունները համակարգի ներսում։ Նրա խոսքով՝ նույնիսկ աշխարհագրորեն մոտ համալսարանները կարող են ունենալ զգալի մշակութային տարբերություններ, որոնք պահանջում են զգույշ կառավարում։ Նա շեշտել է գործընթացի ողջ ընթացքում թափանցիկ հաղորդակցության անհրաժեշտությունը՝ նշելով. «Կարևոր է հաշվի առնել տարբեր մշակույթները, և երբեմն ավելի հեշտ է սկսել զրոյից, եթե տարբերությունները չափազանց մեծ են, բայց կարևոր է թափանցիկորեն հաղորդակցվել գործընթացի մասին»։
Ամփոփելով պանելային քննարկումը՝ բանախոսները պատասխանել են բուհերի և գիտական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին։
23:59 01.06.2025
Փոքրիկ ոստիկանը, փրկարարն ու քաղաքացին լուսավորեցին մանուկների օրը․ ՆԳՆ ՓԾՓոքրիկ ոստիկանը, փրկարարն ու քաղաքացին ոչ միայն կիսվեցին իրենց գիտելիքներով, այլև տարածեցին անսպառ ժպիտներ՝ լուսավորելով մանուկների օրը․ ՆԳՆ ՓԾ-ն տեսանյութ է ներկայացրել․ ...
23:40 01.06.2025
Կիևը սպասում է ԱՄՆ-ի և Եվրոպայի պատվիրակներին ՍտամբուլումՈւկրաինական կողմը դեռևս չգիտի հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք բանակցությունների մասնակիցների ամբողջական կազմը, բայց հույս ունի, որ ԱՄՆ-ը և Եվրոպան կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն։ «Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները նույնպես կուղարկեն իրենց պատվիրակներին։ Այս պահին մասնակիցների վերջնական ցուցակ չկա։ Երկրներն իրենք կորոշեն, թե ում կուղարկեն, […] ...
23:20 01.06.2025
«Հայրիկս սակրավոր է, և ես հպարտ եմ, որ հենց ինքն է իմ հայրիկը»․ ՊՆ-ը տեսանյութ է հրապարակելՀՀ ՊՆ-ը «Հայրիկս սակրավոր է, և ես հպարտ եմ, որ հենց ինքն է իմ հայրիկը» վերտառությամբ տեսանյութ է հրապարակել․ ...
23:00 01.06.2025
Կրեմլը ուշադիր հետևում է Թրամփի հայտարարություններինԿրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված ցանկացած հայտարարության և հանգիստ արձագանքում դրանց։ Մոսկվան, առաջին հերթին, հաշվի է առնում իր ազգային շահերը, VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք պետք է դա անենք, և մենք շատ ուշադիր հետևում ենք նրա յուրաքանչյուր խոսքին, նրա յուրաքանչյուր շեշտադրմանը»,-ասել […] ...
22:38 01.06.2025
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև խորհրդակցություն կառավարության անդամների հետ։ ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինը լուսաբանել է նախագահի ծրագրերը։ Նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման խորհրդի նիստ և հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա […] ...
22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...