10:42 02.06.2025
Մեքենան գլորվել է ձորը. 58-ամյա վարորդը մահացել էՀունիսի 1-ին՝ ժամը 17․15-ին, Արարատի մարզի Դվին համայնքի սարերում՝ «Բլրաշեն» կոչվող տարածքում, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհից և 300 մետր բարձրությունից գլորվել ձորը: Վարորդը՝ 58-ամյա Արթուր Մ.-ն, տեղում մահացել է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ ...
10:34 02.06.2025
Թիվ 13 դպրոցի պատուհանին օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտըՄայիսի 29-ին ՆԳ նախարարության ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կոտրել են Երևանի թիվ 13 դպրոցի պատուհանը։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները ձեռնարկել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ օդաճնշիչ ատրճանակով դպրոցի պատուհանին կրակել է 8-րդ դասարանի աշակերտներից մեկը։ Պատանին հայտնաբերվել է ու իրավապահներին ներկայացրել է օդաճնշիչ ատրճանակը։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։ ...
10:27 02.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 434 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 02.06.2025
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվելՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 պաղեստինցի։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 37 զոհվածների մարմիններ, այդ թվում՝ ավելի վաղ սպանված 5-ի։ Տեղափոխվել է նաև 136 վիրավոր։ Այնուամենայնիվ, փլատակներում և փողոցներում դեռևս կան բազմաթիվ […] ...
09:50 02.06.2025
WSJ. ԱՄՆ-ը դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացումըՍպիտակ տունը հրամայել է դադարեցնել Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը։ Այս մասին կիրակի օրը գրել է «Wall Street Journal»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ անցյալ շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը հրահանգ է ուղարկել Պետդեպարտամենտին, Ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին, որով պահանջել է «դադարեցնել Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու բոլոր գործունեությունը»։ […] ...
09:43 02.06.2025
Ճապոնիան ցավալի է համարում ԱՄՆ-ի մաքսատուրքերի կիրառումըՃապոնիայի կառավարությունը դեռևս պարզաբանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ պողպատի և ալյումինի մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելու որոշման մանրամասները, սակայն ԱՄՆ վարչակազմի կողմից սահմանված մաքսատուրքերը համարում է ցավալի։ «Մենք տեղյակ ենք պողպատի և ալյումինի վրա մաքսատուրքերի բարձրացման մասին: Նախևառաջ, մենք կհետևենք միջոցառումների կոնկրետ բովանդակությանը, որը պարզ կդառնա ավելի ուշ: Ամեն դեպքում, մենք ԱՄՆ կառավարության կողմից սահմանված […] ...