Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+24.09 oC

Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը

18:10 30.05.2025

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել է «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտների ավարտական միջոցառմանը:

Դասընթացը հաջողությամբ ավարտել է 71 շրջանավարտ, որոնց ավելի քան 85 տոկոսն արդեն աշխատում է ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում: Շրջանավարտներն անցել են նախագծերի վրա հիմնված բարդ ուսումնական ծրագիր՝ կատարելագործելով ծրագրավորման հմտությունները և զարգացնելով նորարարական մտածելակերպ։

Ողջունելով շրջանավարտներին և շնորհավորելով կրթական ծրագիրը հաջողությամբ ավարտելու առթիվ՝ նախարարի տեղակալն ընդգծել է` ՏՏ ոլորտում մրցունակ մասնագետների գործունեությունը նպաստում է Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացին։

Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է նաև «ԵՄ-ն հանուն նորարարության» դրամաշնորհային ծրագրին, որի կարևոր բաղադրիչներից է ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը. վերջինս նախագծված է համալսարանի ուսանողների և երիտասարդ մասնագետների համար: Որպես կրթության, հետազոտությունների և ստարտափների հանգույց` համալիրի նպատակն է կապ ստեղծել ոլորտի տեղական և միջազգային ներկայացուցիչների միջև, ամրապնդել Հայաստանի բարձրագույն կրթության և բիզնեսի կապը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաջողություններ է մաղթել «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի շրջանավարտներին և նշել. «Սովորել սովորելու և կատարելագործվելու կարողությունն արդիական է կյանքի տարբեր փուլերում: Սա հնարավորություն է ընձեռում ակադեմիական կրթությունից զատ ձեռք բերել իրական, պահանջվող գիտելիքներ և շարունակաբար ինքնակատարելագործվել: Ընդ որում՝ այդ ինքնակատարելագործումը միայն աշխատաշուկայում ավելի պահանջված և մրցունակ լինելու համար չէ: Մարդիկ կատարելագործվում և իրենց կարողությունները զարգացնում են նաև սեփական նախասիրությունները բավարարելու, ընդհանուր զարգացվածության համար»:

Կարևորելով «42 Երևան» ծրագրավորման միջազգային դպրոցի և Թումո լաբերի գործունեությունը` Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ այս նախաձեռնությունը խթանում է բարձր որակավորում ունեցող մասնագետների կատարելագործումը և նպաստում կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդմանը:

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ավարտական վկայականներ են հանձնել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը, Թումո լաբերի ղեկավար Բելլա Վասիլյանը և այլք:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսը ողջունել է շրջանավարտներին և հետագա հաջողություններ մաղթել նրանց: Ֆրանկ Հեսն ընդգծել է՝ ԵՄ-ն ուրախ է աջակցել Հայաստանի կրթության բարեփոխումներին: Նա կարևորել է նաև ոչ ֆորմալ կրթության զարգացումը, որի լավագույն օրինակներից է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:

«42 Երևանը» ծրագրավորման անվճար դպրոց է, որի նպատակն է կրթել ոլորտի ապագա մասնագետներին: Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների գլխավոր նախագծերից մեկի` Թումո լաբորատորիաների մաս կազմող կենտրոնն իր տեղն է գտել ֆրանսիական առաջատար 42 ծրագրավորման դպրոցների ցանցում, որում արդեն իսկ ընդգրկված են Սեուլի, Ռիո դե Ժանեյրոյի, Մոսկվայի, Ամստերդամի և աշխարհի 26 այլ քաղաքների ծրագրավորման կենտրոններ: Երևանը ծրագրին միացել է 2020 թվականին՝ աշխատաշուկայի համար ՏՏ ոլորտի բարձրակարգ մասնագետներ ապահովելու առաքելությամբ: Կենտրոնը բաց է օրը 24 ժամ՝ շաբաթը 7 օր, իսկ ուսուցման ծրագրի ժամանակացույցը կազմվում է սովորողի ընտրությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

23:59 26.07.2025

Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետ

Հունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

23:50 26.07.2025

Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճել

Հրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

23:47 26.07.2025

Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ Փիմբլեթ

UFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

23:36 26.07.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա

Հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց  բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

23:22 26.07.2025

Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

23:14 26.07.2025

«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...

BACK_TO_TOP