14:52 31.05.2025
Ընդունելության միասնական քննությունները՝ հունիսից. քանի՞ դիմորդ է այս տարի հայտագրվել: ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:
15:18 03.06.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցերՀունիսի 3-ին աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեց ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու խորհրդարանների միջև փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ ...
15:11 03.06.2025
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահի հետՃապոնիա աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Սուզուկի Շունիչի հետ: Հանդիպման ընթացքում ընդգծվել է խորհրդարանական բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվության կարեւորությունը: Նշվել է, որ առաջիկայում Օսակայում «Էքսպո 2025-ի» շրջանակում Հայաստանի տաղավարում տեղի կունենա ազգային օրվան նվիրված միջոցառում: Հակոբ Արշակյանը է հույս է հայտնել, որ Ճապոնիա-Հայաստան խորհրդարանական […] ...
15:05 03.06.2025
Քրեական ոստիկանության ծառայողները «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին գրավել են մրցանակային տեղերՆԳ նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները մայիսի 20-ից 23-ը Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում մասնակցել են Եվրոպայի Խորհրդի կողմից իրականացվող «CyberEast+» ծրագրի և Ինտերպոլի համատեղ կազմակերպված «Թվային անվտանգության մարտահրավերներ» խորագրով 7-րդ կիբեռխաղերին։ Մրցույթին մասնակցել են շուրջ 50 երկրի ավելի քան 150 ներկայացուցիչ։ Փորձի փոխանակման և տարբեր երկրների համապատասխան մարմինների միջև […] ...
14:53 03.06.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի ԱԳՆ ներկայացուցիչներըԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը հունիսի 3-ին հանդիպել են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) ԱԳ նախարարությունների քաղաքական տնօրենների ու Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Ողջունելով Հայաստան ժամանած հյուրերին՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է նորդիկ-բալթիկ երկրների հետ համագործակցությունը: Նա ընդգծել է տարբեր ոլորտներում առկա […] ...
14:44 03.06.2025
55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվելՄայիսի 29-ին՝ ժամը 23.55-ին, հիվանդանոցից Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 55-ամյա կնոջ։ Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 22.30-ի սահմաններում, 55-ամյա կինը Կոնդ թաղամաս գնալու նպատակով Արցախի պողոտայում կանգնեցրել է տաքսի և իր բջջային հեռախոսով հավաքելով ուղեվարձի չափը՝ ցույց […] ...