16:38 01.06.2025
ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ Պրոբացիայի ծառայության հետ համատեղ, Կոմիտասի անվան այգում գտնվող Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանում անցկացրել է միջոցառում՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
«Միջոցառմանը մասնակցել են պրոբացիայի շահառուների 27 երեխաներ։ Ներկա են եղել արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանը, Պրոբացիայի ծառայության ղեկավար Գուրգեն Աֆրիկյանը և այլք:
Միջոցառման նպատակն էր կարևորել երեխաների պաշտպանությունը և աջակցության ծրագրերի հասանելիությունը պրոբացիայի շահառուների ընտանիքներին։
Բացման խոսքում Գևորգ Քոչարյանը կարևորել է պետական համակարգի՝ հատկապես արդարադատության ոլորտում իրականացվող քայլերը, որոնք ուղղված են երեխաների բարեկեցության ապահովմանը։ Նա ընդգծել է, որ պրոբացիայի շահառուների երեխաների համար կազմակերպված միջոցառումները ոչ միայն ուրախալի են, այլև նպաստում են ընտանիքների վերաինտեգրմանն ու երեխաների զարգացմանը։
ՊՈԱԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Սիմոնյանն իր հերթին շնորհավորել է երեխաներին տոնի կապակցությամբ և ընդգծել, որ նման միջոցառումները մշտապես գտնվելու են Կենտրոնի ուշադրության կենտրոնում՝ որպես վերականգնողական աշխատանքի կարևոր բաղադրիչ։
Միջոցառման ընթացքում երեխաների համար ներկայացվել է «Լավ ընկերը» տիկնիկային ներկայացումը՝ Մեծամորի «Ընտանիք և համայնք» կազմակերպության պատանի դերասանների մասնակցությամբ։
ՊՈԱԿ-ի կողմից երեխաներին տրամադրվել են գրենական պիտույքներ և «Անտարես» հրատարակչության պատրաստած գրքեր։
Տոնական տրամադրությունն ամբողջացրել է նաև աշուղ Լեյլիի երաժշտական կատարումը։
Միջոցառումն ամփոփվել է թանգարանի այգում կազմակերպված հյուրասիրությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։
21:27 04.06.2025
Դեսպան Գրիգորյանը Բահրեյնի ԱԳՆ ներկայացուցչի հետ քննարկել է համագործակցությունը խորացնելու ուղիներըՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը հանդիպեց Բահրեյնի արտաքին գործերի նախարարության երկկողմ հարաբերությունների վարչության պետ Շեյխ Աբդալլահ բին Ալի Ալ Խալիֆայի հետ։ Այս մասին հայտնել են ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունից։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաեւ համագործակցությունը խորացնելու ուղիները։ ...
21:19 04.06.2025
Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այստեղ լինի տևական խաղաղություն․ Ռուբեն Մեհրաբյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել վերջին օրերի արտաքին և ներքին քաղաքական զարգացումներին, նաև տարածաշրջանային այն իրադարձություններին, որոնք այս կամ այն չափով առընչվում են Հայաստանին և Հայաստանի շահերին։ Վերջին օրերին Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել, Թուրքիան դժգոհ է, որ Ադրբեջան-Իսրայել հարաբերություններն էլ ավելի […] ...
21:15 04.06.2025
«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման ծրագիր«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Դիմելով ծրագրին՝ ստացեք մինչև 50% փոխհատուցում։ Իսկ եթե բնակվում եք Կառավարության որոշմամբ սահմանված սահմանամերձ համայնքում, կամ ունեք զինվորական ծառայության ընթացքում ձեռք բերած հաշմանդամություն, փոխհատուցումը կարող է […] ...
21:09 04.06.2025
Հայ-տաջիկական սերտ համագործակցությունը կշարունակվի2025 թվականի հունիսի 3-ին Տաջիկստանում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Աստանա) Արմեն Ղևոնդյանը հանդիպում է ունեցել Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախախարի առաջին տեղակալ Աշուրբոյ Սոլեհզոդայի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ փոխգործակցության մի շարք արդի հարցեր՝ համագործակցության հեռանկարային ուղղությունները վերհանելու շեշտադրմամբ: Հատուկ ուշադրություն է դարձվել 2025թ. ապրիլի […] ...
21:01 04.06.2025
Հունիսի 5-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Մաշտոցի պող. 14, 49, 51 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 6 շենք, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ, Ռոստոմի փ. 20-33 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եր․ Քոչարի փ. […] ...
20:54 04.06.2025
Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել․ կան տուժածներՀունիսի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևաքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից […] ...