ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է. Պյոտր Սվիտալսկի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է. Պյոտր Սվիտալսկի

12:41 25.09.2018

Այսօր Երևանում կայացել է ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեի առևտրի հարցերով անդրանիկ նիստը: Կոմիտեի համանախագահ Պետրոս Սուրմելիսն ասել է, որ մանրամասն պետք է  քննարկեն բոլոր այն դրույթներն ու հոդվածները, որոնք 2014 թվականի նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում ստորագրվել են  Հայաստանի և Եվրամիության միջև: Խոսքը վերաբերում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին: Այսօրվա քննարկումը նվիրվել է առևտրային հարցերին: Հիմնական նպատակն է  աշխուժացնել Հայաստան-ԵՄ առևտրաշրջանառությունը:

«Մինչ համաձայնագիրը, Հայաստանը դեպի եվրոպական շուկաներ արտահանման շատ լայն մատչելիություն ուներ, համաձայնագրի ստորագրումից հետո նոր հնարավորութուններ են բացվում ծառայութուների և պետական գնումների ոլորտում»,- ասել է Պետրոս  Սուրմելիսը:

Նիստին մասնակցել է  նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա  ասել է, որ Եվրամիության և Հայաստանի առևտրային հարաբերությունների զարգացման հարաշարժը շատ դրական է գնահատում, սակայն  հարաբերությունների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում  օգտագործվում է:

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի է, ԵՄ-ն Հայաստանի ամենահարաշարժ զարգացող գործընկերն է այս պահի դրությամբ: Սակայն բոլորս գիտակցում ենք, որ մեր հարաբերությունների հնարավորություններն առևտրի ոլորտում շատ ավելի մեծ են, քան ներկայում այն օգտագործվում է»,-ասել է Սվիտալսկին:

Դեսպանը նշել է՝ ուրախ է, որ Հայաստանն օգտվում է արտոնությունների ընդհանրացված GSP+ կարգավիճակից: Եվ անցած 3 տարում այդ ռեժիմով Հայաստանի արտահանման ծավալն ավելի քան կրկնապատկվել է:

«Այժմ մենք ունենք ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը շատ լավ է փոփոխությունների, կապերի, հաղորդակցության համար: Առևտրի ազատականացման համար համաձայնագրի մեջ կան հատուկ դրույթներ, որոնք վերաբերում են օրենսդրական շրջանակին, պետական գնումներին, սպառողական իրավունքների պաշտպանությանը, կանոնակարգմանը»,- ասել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

21:18 06.07.2025

Մոդին մեկնաբանել է BRICS-ին նոր անդամ երկրների անդամակցությունը

Նոր երկրների՝ BRICS-ին միանալը ապացույցն է այն բանի, որ կազմակերպությունը կարող է փոխվել ժամանակի հետ համընթաց, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բրազիլիայում BRICS-ի առաջնորդների գագաթնաժողովի բացման ժամանակ։ «BRICS-ի ընդլայնումը, նոր ընկերների ավելացումը ապացույցն է այն բանի, որ BRICS-ը կազմակերպություն է, որը կարող է փոխվել ժամանակի հետ: Հիմա մենք պետք է նույն կամքը ցուցաբերենք բարեփոխումների […] ...

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

21:00 06.07.2025

Լավրովը մասնակցել է BRICS գագաթնաժողովի պատվիրակությունների ղեկավարների լուսանկարահանմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի շրջանակներում պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական լուսանկարահանման արարողությանը: Լուսանկարները հրապարակվել են Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության Telegram ալիքում: Լուսանկարի կենտրոնում կանգնած է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, որի երկիրը կնախագահի միությունը 2025 թվականին։ Նրա աջ կողմում են Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ինդոնեզիայի վարչապետ […] ...

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

BACK_TO_TOP