17:55 02.06.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։
Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․
«Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։
Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։
Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով․
«Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։
Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խորը և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։
Դեսպանը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում արձանագրված տեղաշարժերը տնտեսական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես, նշվել է Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման նպատակով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման մասին։ Դեսպանը նաև անդրադարձել է մի շարք առաջիկա ծրագրերի, որոնք միտված են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանն ու նոր հնարավորությունների բացմանը։
Երկուստեք գոհունակություն է արտահայտվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժացման առնչությամբ։ Նշվել է, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության և վստահության բարձր մակարդակի մասին։
Զրույցին մտքեր են փոխանակվել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը՝ ի նպաստ պատմամշակութային արժեքների պահպանման։
Զրույցի ընթացքում դեսպանը վստահեցրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ:
16:50 01.08.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն անդրադարձել է կառույցում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում Կոմիտեի նախագահն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ գլխավոր քարտուղար Կարեն Մարգարյանին, շնորհավորել նրան նշված պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք: Խորհրդակցության ընթացքում Արթուր Նահապետյանն անդրադարձել է Կոմիտեի օպերատիվ–հետախուզական գործունեություն իրականացնող ստորաբաժանումում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխություններին: Ըստ Կոմիտեի նախագահի՝ փոփոխությունների հիմնական նպատակն է՝ հասնել […] ...
16:43 01.08.2025
53-ամյա արմավիրցին տանը զինամթերք և զինվորական սարքավորումներ էր պահումԲնակչութան մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերումն ու առգրավումը հանցագործությունների կանխարգելման կարևոր գործիքներից է: Ոստիկանությունը շարունակում է այս ուղղությամբ գործուն քայլեր ձեռնարկել` բացահայտելով և կանխելով բազմաթիվ հանցագործություններ։ Հերթական արդյունքն արձանագրել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները։ Նրանք օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 53-ամյա բնակիչը զինամթերք է պահում։ Հուլիսի 30-ին նա իրավապահներին է ներկայացրել տանը […] ...
16:38 01.08.2025
Մանուել Պետրոսյանը՝ 49th Vila de Sitges Open մրցաշարի հաղթողԳրոսմայստեր Մանուել Պետրոսյանը դարձել է Կատալոնիայում անցկացված 49th Vila de Sitges Open շախմատի միջազգային մրցաշարի հաղթող։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Երկրորդ տեղը գրավել է նույնպես հայ գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ Մանուելն ու Կարենը 9 հնարավորից վաստակել են 7 միավոր։ ...
16:30 01.08.2025
2025 թվականի առաջին կիսամյակում Երևան քաղաքի քննչական վարչությունը վերականգնել է 2 մլրդ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում 2025 թվականի առաջին կիսամյակում վերականգնվել է 2 մլրդ 250 մլն 894 հզր ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի 604 մլն 507 հզր ՀՀ դրամի համեմատ, այսինքն աճել է 1 մլրդ 646 մլն 387 հզր ՀՀ դրամով: ...
16:25 01.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են ավազակության մեղադրանքով հետախուզվողիՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հուլիսի 30-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հայտնաբերել են հուլիսի 18-ից ավազակության մեղադրանքով հետախուզվող 28-ամյա մի երիտասարդի, խափանման միջոցը՝ կալանք: ...
16:07 01.08.2025
Մարիա Գևորգյանը 3 մրցաշար է հաղթել ՇվեդիայումԳրոսմայստեր Մարիա Գևորգյանը Շվեդիայում 3 մրցաշար է հաղթել։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Գևորգյանը հաղթել է երկու արագ և մեկ կայծակնային շախմատի մրցաշար: Մարիան 52,4 կետով բարելավել է արագ շախմատի և 48.8 կետով՝ կայծակնային շախմատի իր վարկանիշերը։ ...