12:38 03.06.2025
Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդիպել է Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբայի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ճապոնական միջխորհրդարանական համագործակցության օրակարգային հարցերը՝ մասնավորապես կարեւորելով քաղաքական երկխոսության խորացումն ու միջազգային հարթակներում փոխաջակցությունը: Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային կայունության, անվտանգության եւ զարգացման հեռանկարներին:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումը հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում: Նա ընդգծել է, որ Հայաստանը լիարժեքորեն հավատարիմ է խաղաղության օրակարգին, եւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացած բանակցությունները, ըստ էության, ավարտվել են: Հայաստանի Հանրապետության վարչապետը բազմիցս վերահաստատել է պայմանագիրը ստորագրելու պատրաստակամությունը, սակայն Ադրբեջանի կողմից շարունակաբար ներկայացվող արհեստական նոր նախապայմանները լուրջ խոչընդոտներ են ստեղծում գործընթացի առաջմղման համար:
ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը կառուցողական երկխոսություն է վարում նաեւ Թուրքիայի հետ՝ առաջադրելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը միտված է տարածաշրջանային համագործակցության խորացմանը, Ասիա-Եվրոպա կապերի ամրապնդմանը, ինչպես նաեւ ժողովուրդների բարեկեցության ու կայուն զարգացման ապահովմանը:
Հակոբ Արշակյանը գերիների եւ պահվող անձանց հարցը ներկայացրել է բացառապես մարդասիրական խնդիր՝ ընդգծելով, որ բոլոր գերիները եւ ապօրինի պահվող անձինք պետք է անհապաղ վերադարձվեն իրենց հայրենիք՝ համաձայն միջազգային իրավունքի եւ մարդասիրական նորմերի:
Խոսելով ներքաղաքական զարգացումների մասին՝ Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ 2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո Հայաստանը հետեւողականորեն շարունակում է ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
Ճապոնիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի տեղակալ Կոիչիրո Գեմբան վերահաստատել է Ճապոնիայի աջակցությունը խաղաղության հաստատման գործընթացին՝ ընդգծելով միջազգային իրավունքի գերակայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության կարեւորությունը:
17:54 06.06.2025
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններՔրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...
17:45 06.06.2025
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ հետՏեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկեոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման […] ...
17:38 06.06.2025
Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջըՀնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև Չենաբի կամուրջը, որը գտնվում է Ջամու և Քաշմիրի Ռեասի շրջանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New Indian Express պարբերականը։ Ճարտարապետական գլուխգործոց համարվող Չենաբի երկաթուղային կամուրջը, որը գտնվում է գետից 359 մետր բարձրության վրա, աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջն է: Այն 1315 մետր երկարությամբ պողպատե […] ...
17:30 06.06.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետԿայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի հեռախոսազրույցը։ Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքյանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ ...
17:22 06.06.2025
Էսսեների մրցույթ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցինՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, Ուրուգվայի հանրային կրթության ազգային վարչությունը և ՀԲԸՄ Ուրուգվայի մասնաճյուղը հայտարարում են էսսեների մրցույթ Հայաստանի և Ուրուգվայի ավագ դպրոցի աշակերտների համար՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։ Հայաստանի և Ուրուգվայի՝ առաջին տեղը զբաղեցրած աշակերտներն իրենց մենթոր ուսուցիչների հետ կուղևորվեն ԱՄՆ, որտեղ «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ իրենց էսսեները կներկայացնեն ԱՄՆ-ի տարբեր դպրոցներում և կմասնակցեն […] ...
17:14 06.06.2025
ՆԳՆ ՓԾ-ի և ՄԱԿ-ի ՓԳՀ գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրՀունիսի 5-ին ՆԳ նախարարության փրկարար ծառայության և Հայաստանում Միավորված Ազգերի Կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Հայաստանում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին: Կամո Ցուցուլյանն ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ ակտիվ […] ...