13:24 03.06.2025
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի հունիսի 4-ին, ժամը՝ 01:00-07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։
16:48 06.06.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության […] ...
16:34 06.06.2025
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականըԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են […] ...
16:25 06.06.2025
ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթացՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 2-ից 6-ը անցկացվել է դասընթաց՝ Ֆրանսիայի մաքսային ծառայության մասնագետների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակն է ՊԵԿ մաքսային ծառայողներին փոխանցել տրանսպորտային միջոցների զննման ոլորտում ֆրանսիական գործընկերների փորձը, կիրառվող մեթոդներն ու գործիքները։ ՊԵԿ մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ֆրանսիացի մասնագետների կողմից կիրառվող մեթոդներին ու տեխնիկական միջոցներին՝ ավտոմեքենաների և բեռնատարների զննման գործընթացում։ Դասընթացի […] ...
16:19 06.06.2025
Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունըԱվտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի […] ...
16:12 06.06.2025
Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստըՀունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը […] ...
16:06 06.06.2025
Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակինԱյսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային […] ...