Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+27.09 oC

Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը

14:36 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Մեկնարկել է Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգումը։ Հիմնանորոգվող փողոցի երկարությունը մոտ 2.3կմ է։ Այս պահին շինարարի կողմից կատարվում են մայթերի քանդման, մայթերի հիմքի պատրաստման, հողային աշխատանքներ։ Տեղադրվում են նոր բետոնե եզրաքարեր։ Ըստ նախագծի՝ նախատեսված է փողոցի գոյություն ունեցող ծածկի ֆրեզում և նոր երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։
Կվերականգնվեն կողային առուները, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով, կկատարվեն նաև այլ աշխատանքներ։
Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ հիմնանորոգման աշխատանքները կատարվում են ինտենսիվ երթևեկության պայմաններում։ Վարդանանց փողոցը Վանաձորի ամենամեծ ինտենսիվություն ունեցող փողոցներից է։ Առայժմ երթևեկը չի խոչընդոտում շինաշխատանքներին։ Սակայն ասֆալտբետոնե ծածկի տեղադրման փուլում խաչմերուկ առ խաչմերուկ երթևեկը կսահմանափակվի, և վարորդներին կառաջարկվի այն շրջանցել այլ ճանապարհներով, որպեսզի առավել արդյունավետ կազմակերպվի հիմնանորոգման գործընթացը։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

16:48 06.06.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի Թագավորության վարչապետ Ուլֆ Քրիստերսոնին՝ Ազգային տոնի առիթով: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Շվեդիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի առթիվ։ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։ Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամությունը հիմնված է երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի և վստահության […] ...

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականը

16:34 06.06.2025

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է ԱԺ 2024 թ. պետական բյուջեի կատարողականը

ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը: Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են […] ...

ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթաց

16:25 06.06.2025

ՊԵԿ-ում անցկացվել է ֆրանսիացի մասնագետների մասնակցությամբ մաքսային ծառայողների վերապատրաստման դասընթաց

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում հունիսի 2-ից 6-ը անցկացվել է դասընթաց՝ Ֆրանսիայի մաքսային ծառայության մասնագետների մասնակցությամբ։ Դասընթացի նպատակն է ՊԵԿ մաքսային ծառայողներին փոխանցել տրանսպորտային միջոցների զննման ոլորտում ֆրանսիական գործընկերների փորձը, կիրառվող մեթոդներն ու գործիքները։ ՊԵԿ մաքսային ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու ֆրանսիացի մասնագետների կողմից կիրառվող մեթոդներին ու տեխնիկական միջոցներին՝ ավտոմեքենաների և բեռնատարների զննման գործընթացում։ Դասընթացի […] ...

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունը

16:19 06.06.2025

Ըստ տուժողի՝ իրեն պատճառվել է 4 հազար եվրոյի վնաս․ Արաբկիրի ոստիկանները բացահայտել են գողությունը

Ավտոմեքենայից գողության ահազանգը Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին ստացվել էր մայիսի 31-ին: Հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը գողացել են Լեմկինի փողոցում կայանված իր «Մերսեդեսի» պահեստային անվադողի պաշտպանիչը՝ պատճառելով 4000 եվրոյի վնաս: Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին օրեր անց։ Պարզվեց, որ գողությունը կատարել է 30-ամյա մի երիտասարդ: Նա հունիսի 4-ին Նորագավիթի […] ...

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը

16:12 06.06.2025

Կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը

Հունիսի 6-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 39-րդ նիստը: Նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընդգծելով, որ միջխորհրդարանական հանձնաժողովը դարձել է արդյունավետ հարթակ Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդիր, գործադիր իշխանությունների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների միջեւ բաց եւ կառուցողական երկխոսության համար՝ ԱԺ նախագահը […] ...

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

16:06 06.06.2025

Հարգանքի տուրք՝ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հիշատակին

Այսօր անվանի հայ կոմպոզիտոր, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է: Մեծանուն կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն, ծաղիկներ խոնարհել նրա շիրիմին: Ներկա են եղել նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, Խաչատրյանի անվան միջազգային […] ...

BACK_TO_TOP