16:42 03.06.2025
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 5-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ, Նոր Հաճն քաղաքների, Զորավան, Արագյուղ, Քանաքեռավան, Մրգաշեն, Նոր Արտամետ, Նոր Գեղի, Արգել, Պռոշյան բնակավայրերի գազասպառողների, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի (ամբողջությամբ), Մուղնի թաղամասի, Տանձանոց թաղամասի, Սասունիկ, Կարին, Օշական, Փոքր Օշական, Ոսկեվազ, Կարբի, Օհանավան, Ուշի, Արտաշավան, Սաղմոսավան, Փարպի, Բազմաղբյուր, Ղազարավան, Աղձք, Ագարակ, Բյուրական, Անտառուտ, Կոշ, Ուջան, Ոսկեհատ, Նոր Երզնկա բնակավայրերի գազասպառողների, «Արմֆուդ» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսության, «Լիոն Կառլո-1» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Լիոն Կառլո-2» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Սատիմար» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
18:28 06.06.2025
ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհինՀունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...
18:21 06.06.2025
Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարըՔաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...
18:14 06.06.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա ՄատվիենկոյինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...
17:54 06.06.2025
Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններՔրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...
17:45 06.06.2025
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ հետՏեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկեոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման […] ...