Բացվել է հրուշակագործության լաբորատորիա. Հայաստան-Ֆրանսիա նոր համագործակցություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Բացվել է հրուշակագործության լաբորատորիա. Հայաստան-Ֆրանսիա նոր համագործակցություն

16:48 03.06.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնում (ՍԵՊՖԱ) հրուշակագործության լաբորատորիայի բացմանը:

Արարողությանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը, Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը:

Լաբորատորիայի ստեղծումը համարվում է կենտրոնի՝ Արհեստների կամպուսի վերափոխման ծրագրի առաջին փուլի իրագործումը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին լաբորատորիայի բացման առթիվ՝ ընդգծելով, որ այն Հայաստանի և Ֆրանսիայի միջև զարգացող հարաբերությունների, կրթության ոլորտում արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն է:

«Ամեն նոր ծրագրի հետ երկու երկրների հարաբերոթյունները նոր բովանդակություն ու շունչ են ստանում: Դրանք իրենց կարևոր նպաստն են բերում կրթության որակի բարձրացմանը, ինչից առաջին հերթին շահում են սովորողները»,- ասել է նախարարը:

Նա հիշատակել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոն համագործակցության՝ օրերս Սյունիքում տեղի ունեցած հերթական նիստը, ինչը, ըստ նախարարի, ցույց է տալիս, որ համագործակցությունը բազմաշերտ է և տարբեր ուղղություններով:

Նախարարի գնահատմամբ՝ Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը շատ կարևոր տեղ է զբաղեցնում մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում.

«Այս հաստատությունում գործում է կարողություների զարգացման մի մոդել, որի նշանակությունը համակարգային է և կարող է կիրառվել նաև մյուս հաստատություններում: ԿԳՄՍ նախաարությունն ամեն ինչ անելու է ստեղծված հնարավորություններն ամբողջությամբ իրացնելու ուղղությամբ, որպեսզի դրանք առավելագույնս օգտագործվեն ի նպաստ երիտասարդների»:

Անդրադառնալով ոլորտի զարգացնանը` նախարարն առանձնակի կարևորել է նախընթաց տարում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքի ընդունումը, ինչը հնարավորություն է տալիս համակարգը հասցնելու որակական նոր չափանիշների:

ՍԵՊՖԱ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քրիստիան Դրոզը ևս շնորհակալություն է հայտնել գործընկերներին և ընդգծել, որ լաբորատորիան լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Այս ենթակառուցվածքի ստեղծումը նպատակ ունի խթանել ուսանողների ստեղծարարության զարգացումն ու գիտելիքի փոխանցումը:

Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ Կատրին Ստառոնը երիտասարդներին կոչ է արել օգտվել տրված հնարավորությունից և ձեռք բերել մասնագիտական առավելագույն գիտելիք ու հմտություններ: Նա ընդգծել է՝ կրթության ոլորտի ներդրումը ապագայի կերտման եղանակ է:

Լաբորատորիայի նախագծման աշխատանքներն ամբողջությամբ կատարվել են ֆրանսիական ճարտարապետական և շինարարական ընկերությունների կողմից։ Ամբողջ գույքն ներկրվել է Ֆրանսիայից. տեղադրվել է 12 աշխատասեղան՝ կահավորված համապատասխան նոր սարքավորումներով, նախատեսված միաժամանակ 12 սովորողի համար։ Ծրագրի ամբողջական արժեքը կազմում է 700 000 եվրո, որի մեծ մասը հատկացրել է Օվերն-Ռոն-Ալպի ռեգիոնը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

18:28 06.06.2025

ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Հունիսի 6-ին՝ ժամը 16։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

18:21 06.06.2025

Կառուցապատողների և շինարարների հետ քննարկվել է քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը

Քաղաքաշինության կոմիտեն ֆինանսների նախարարության հետ համատեղ նախաձեռնել է հանդիպում կառուցապատողների և շինարարների հետ՝ քննարկելու պետություն-մասնավոր համագործակցությամբ քաղաքաշինական ծրագրերի իրագործման նոր մոդելի ներդրման գաղափարը։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի և ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ներկա են եղել Հայաստանի շինարարների միության նախագահ Վահան Հարությունյանը, Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

18:14 06.06.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը։ Նախագահը ողջունել է Վալենտինա Մատվիենկոյին և պատվիրակության անդամներին՝ կարևորելով Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը՝ հիմնված պատմական կապերի, փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա։ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով Ռուսաստանի Դաշնության […] ...

SHANTNEWS

18:00 06.06.2025

SHANTNEWS

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

17:54 06.06.2025

Քրեական ոստիկանները ձերբակալել են վեց հոգու. խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ

Քրեական ոստիկանության ծանր հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներում գտնվող անձինք ապօրինի կրում են զենք-զինամթերք։ Հունիսի 5-ին` երեկոյան ժամը 9-ին, Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների հետ ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում մայրաքաղաքի Աբովյան փողոցի մի բակում ձերբակալվեցին հանրապետության տարբեր մարզերի բնակիչ վեց տղամարդիկ: Ձերբակալման վայրում թողած ավտոմեքենաների […] ...

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ հետ

17:45 06.06.2025

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկերոջ հետ

Տեղական զարգացման տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի գործընկեոջ՝ Գիորգի Թքեմալաձեի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու մայրաքաղաքներում իրականացվող ծրագրերը, բարեփոխումները և ապագա համագործակցության հնարավորությունները։ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ Երևանի համար կարևոր է նման ձևաչափով փորձի փոխանակումը, որը կնպաստի քաղաքային զարգացումներին և կառավարման […] ...

BACK_TO_TOP