22:56 03.06.2025
Թուրքիայում աճում է Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմավարական դաշինքի ամրապնդման հետ կապված դժգոհությունը: Այդ կապակցությամբ վերջին օրերի ընթացքում Թուրքիայի տարբեր քաղաքներում հակաադրբեջանական ցույցեր են տեղի ունեցել:
Ովքե՞ր են այդ ցույցերի կազմակերպիչները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:
«Վերջին շաբաթների ընթացքում, իսկապես մի շարք թուրք գործիչներ՝ կրոնական գործիչներ, իրավապաշտպաններ, խորհրդարանի պատգամավորներ հանդես են եկել հայտարարություններով, որոնք Բաքվում կարող են որպես հակաադրբեջանական որակել:
Այդ գործիչների դուրը չի գալիս այն, որ Ադրբեջանը շարունակում է ռազմական և հետախուզության ոլորտում համագործակցությունը զարգացնել Իսրայելի հետ և դա որակում են որպես դավաճանություն Հեյդար Ալիևի հռչակած հայտնի սկզբունքին՝ երկու պետություն, մեկ ազգ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:
Ինչպե՞ս են դրան արձագանքում Բաքվում: Բաքուն շարունակո՞ւմ է ջանքեր գործադրել իր դաշնակիցներին հաշտեցնելու նպատակով: Ի՞նչ կարող է շահել Հայաստանն այս վիճակից:
Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:
20:46 06.06.2025
Որոշվել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստՆերքին գործերի նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը նախարարության որդեգրած սկզբունքներից է: Կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հունիսի 6-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին […] ...
20:35 06.06.2025
Փաշինյանը շնորհավորել է Ադրբեջանին՝ Կուրբան Բայրամի կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Ադրբեջանի Հանրապետությանը և ադրբեջանական ժողովրդին Կուրբան Բայրամի կապակցությամբ։ «Մեր երկրներին ու ժողովուրդներին մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Փաշինյանը: Congratulations to the Republic of Azerbaijan and the people of Azerbaijan on the occasion of Kurban Bayram. Wishing peace and prosperity to our countries and peoples. […] ...
20:27 06.06.2025
Երևանն ու Կրասնոդարը համագործակցության մեծ ներուժ ունեն. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովի հետ: Քաղաքապետը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանում հյուրընկալել ենք Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովին։ Երկու քաղաքների միջև համագործակցությունն ունի մեծ ներուժ։ Քննարկեցինք մի շարք ոլորտներ, որոնց ուղղությամբ կարող ենք ձևավորել փոխշահավետ և արդյունավետ գործընկերություն՝ նպաստելով մեր քաղաքների զարգացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:19 06.06.2025
Երևանի փոխքաղաքապետը մասնակցել է ՀՀ և ՌԴ միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովինԵրևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության 10-րդ համաժողովին մասնակցել է նաև Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթի իր խոսքում վերջինս անդրադարձել է Երևանի ամենանշանակալի ենթակառուցվածքային նախագծերից մեկին՝ «Աջափնյակ» մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցմանը։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: «Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է «Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը, որն ամրագրված է դեռևս խորհրդային […] ...
20:11 06.06.2025
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով ստեղծվել է Կոմիտեի խորհրդակցական մարմինՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի խնդիրների իրականացման, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր հրաման է ստորագրել խորհրդակցական մարմին (Կոլեգիա) ստեղծելու մասին: Նույն հրամանով հաստատվել է նաև խորհրդակցական մարմնի գործունեության կարգը: Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից: Կոլեգիայի ստեղծմամբ Հակակոռուպցիոն կոմիտեն կապահովի գործունեության առավել հրատապ և արդիական հիմնահարցերի քննարկումը, դրանց արագ և […] ...