16:34 06.06.2025
ԱԺ պետական-իրավական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների՝ հունիսի 6-ի համատեղ նիստում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է ԱԺ 2024 թվականի բյուջեի կատարողականը:
Հաշվետու տարում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով ՀՀ Ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7,264,247,100 դրամ: Հաշվետու տարում աշխատակազմի բնականոն գործունությունն ապահովելու նպատակով իրականացվել են միջհոդվածային, ինչպես նաեւ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով վերաբաշխումներ:
2024 թվականին Կառավարության որոշմամբ Ազգային ժողովին հատկացվել է 275,000,000 դրամ՝ Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի պատշաճ կերպով կազմակերպման եւ անցկացման համար: Ազգային ժողովը 2024 թվականին հատկացումների հաշվին կառավարության պահուստային ֆոնդ է վերաբաշխել 188,215,000 դրամ՝ Կառավարության կողմից առաջնահերթ համարվող ծախսերի ֆինանսավորման համար:
Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ ՀՀ Ազգային ժողովի ճշտված բյուջեն իր 8 միջոցառումների գծով կազմել է 7,321,702,100 դրամ, դրամարկղային ծախսը` 7,155,871,100 դրամ, արդյունքում՝ բյուջեն կատարվել է 97,7 տոկոսով: Ճշտված բյուջեի եւ դրամարկղային ծախսի միջեւ շեղումը կազմել է 165,835,000 դրամ, որը եւս փոխանցվել է պետական բյուջե:
2023թ. համեմատ 2024թ. դրամարկղային ծախսն ավելացել է 211,338,000 դրամով կամ 10,3 տոկոսով՝ պայմանավորված ներկայացուցչական բնույթի միջոցառումների, նաեւ ԱԺ շենքային պայմանների բարելավման շրջանակում իրականացված ծախսերով:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը մանրամասնել է օրենսդիր մարմնի կողմից իրականացված միջոցառումները:
«ՀՀ ԱԺ գործունեության ապահովում, օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններե միջոցառման գծով 2024թ. ճշտված բյուջեն կազմել է 6,535,345,100 դրամ, դրամարկղային ծախսը՝ 6,480,485,300 դրամ, բյուջեն կատարվել է 99 տոկոսով: Ծախսերի կրճատման եւ արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով՝ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր», «Ներկայացուցչական ծախսեր», «Շենք շինությունների ընթացիկ նորոգում», տնտեսվել է 54,859,800 դրամ:
2023թ. համեմատ 2024թ. դրամարկղային ծախսն ավելացել է 429,621,900 դրամով, որը պայմանավորված է գործուղումների, ներկայացուցչական ծախսերի, Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 10-րդ գլոբալ համաժողովի նիստի անցկացմամբ:
«ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստում» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 1,309,200 դրամ, դրամարկղային ծախսը՝ 1,190,000 դրամ, վերապատրաստվել է 49 պետական ծառայող, ծրագիրը կատարվել է 91 տոկոսով:
2024թ. հաստատված բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում» միջոցառման համար նախատեսվել է 49,480,000 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 44,380,000 դրամ, բյուջեն կատարվել է 90 տոկոսով: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսվել է 5,100,000 դրամ:
Դավիթ Առաքելյանը նշել է, որ կազմակերպվել են միջոցառումներ ՀՀ Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղից տուժած երեխաների, Ամառային դպրոցի թվով 60 աշակերտների համար: Փոքրիկների համար խորհրդարանի այգում կազմակերպվել է Ամանորյա տոնական համերգային միջոցառում:
«Հասարակության եւ պետության հանդեպ հատուկ ծառայություններ ունեցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության եւ թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման եւ մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն» ծրագրի իրականացման նպատակով Կառավարության որոշմամբ ԱԺ-ին է հատկացվել է 2,277,400 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 2,277,400 դրամ, բյուջեն կատարվել է 100տոկոսով:
«Միջազգային խորհրդարանական կազմակերպություններին ՀՀ անդամակցության վճարներ» միջոցառման ճշտված բյուջեն կազմել է 127,486,800 դրամ, դրամարկղային ծախսը՝ 127,407,800 դրամ, բյուջեն կատարվել է 99.9 տոկոսով:
«Աջակցություն կուսակցություններին եւ կուսակցությունների դաշինքներինե միջոցառման ճշտված բյուջեն եղել է 491,403,700 դրամի չափով, դրամարկղային ծախսը կազմել է 396,181,600 դրամ, բյուջեն կատարվել է 81 տոկոսով: Տնտեսվել է 95,221,100 դրամ, որը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համապատասխան որոշումների հիման վրա նպատակային ֆինանսավորման գումարներից նվազեցումներով:
«ՀՀ ԱԺ տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառման հաստատված բյուջեով վարչական սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվել է 82,602,300 դրամ, դրամարկղային ծախսը կազմել է 72,371,000 դրամ, բյուջեն կատարվել է 88 տոկոսով: Ապրանքների ձեռքբերման գործընթացներով պայմանավորված՝ տնտեսվել է 10,231,300 դրամ:
«ՀՀ ԱԺ շենքային պայմանների բարելավում» միջոցառման համար նախատեսվել է 34,075,000 դրամ: Դրամարկղային ծախսը կազմել է 33,855,400 դրամ, կատարողականը՝ 99 տոկոս:
Զեկուցողը տեղեկացրել է, որ Միջազգային գործընկերության շրջանակում Ազգային ժողովը Երեւանում անցկացրել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը, Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 64-րդ լիագումար նիստը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի հերթական նիստը:
Դավիթ Առաքելյանը նշել է, որ 2024թվականին Ազգային ժողովը շարունակել է ակտիվ համագործակցել միջազգային գործընկերների հետ: Իրականացվել են ծրագրեր ՄԱԶԾ (UNDP), Միջազգային Հանրապետական Ինստիտուտի (IRI), Ազգային Ժողովրդավարական Ինստիտուտի (NDI), Ժամանակակից եւ Ուժեղ Խորհրդարանական Վարչակազմի (GIZ), Կանադական խորհրդարանական կենտրոնի (Parliamentary centre, Canada) եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ:
Դավիթ Առաքելյանը պատասխանել է պատգամավորների՝ ԱԺ գործուղումների թվին, ծախսերին, ինչպես նաեւ աշխատակազմի աշխատակիցների վերապատրաստմանը վերաբերող հարցերին:
14:42 07.06.2025
Իլոն Մասկի հայրը մեկնաբանել է որդու և Թրամփի կոնֆլիկտը14:28 07.06.2025
Թրամփը անձամբ կորոշի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին Սենատի օրինագիծը համարում է «շատ ուժեղ», սակայն նոր սահմանափակումներ մտցնելու որոշումը կկայացնի անձամբ։ «Նրանք օրինագիծ ունեն։ Դա ինձնից կախված կլինի։ Սա իմ տարբերակն է։ Սա շատ ուժեղ օրինագիծ է», – ասել է նա Սպիտակ տան լրագրողներին։ Թրամփը նաև հավելել է, որ ինքը չի […] ...
14:05 07.06.2025
Հայաստանում բարեհաջող կերպով իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը. ԱՆԱռողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ կազմակերպել է երկօրյա աշխատաժողով լրագրողների համար` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի […] ...
13:55 07.06.2025
Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են Զորաց քարերՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կինը՝ Աննա Հակոբյանը, այցելել են Զորաց քարեր։ Այցի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել։ ...
13:46 07.06.2025
Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային արվեստը. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իրնէջում գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, Երեկ Թումանյանի անվան զբոսայգում բոլորս միասին վայելեցինք բալետային այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր բեմերում։ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացվող Երևանի միջազգային բալետային փառատոնը, որն արդեն երրորդ տարին անընդմեջ հյուրընկալում է համաշխարհային բալետի լավագույն արտիստներին, դարձել է մեր քաղաքի մշակութային կյանքի անբաժանելի մաս։ […] ...
13:34 07.06.2025
Կոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով նորոգման աշխատանքներ են նախատեսվածԿոտայքի մարզում այս տարի պետբյուջեի միջոցներով ընդհանուր մոտ 30 կիլոմետր ճանապարհահատվածների նորոգման աշխատանքներ են նախատեսված: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
13:25 07.06.2025
«Մասսայական ուսուցում»․ Տեխնոլոգիական անվճար դասընթացների մասնակցության հայտերն ընդունվում ենՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը շարունակում է ՀՀ մարզերում իրականացնել «Մասսայական ուսուցում» կրթական անվճար ծրագիրը, որը նախարարության՝ «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի բաղադրիչներից է, հայտնում են նախարարությունից։ «Ծրագիրը կիրականացվի ՀՀ Տավուշի, Շիրակի, Լոռու, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի և Կոտայքի մարզերի շուրջ 700 մասնակիցների համար։ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Տավուշի մարզերում այս տարի […] ...