14:16 25.09.2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում տեղի ունեցած «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացման մասին:
Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Երեկ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում տեղի ունեցավ «Armenia!» ցուցահանդեսի պաշտոնական բացումը, որին ներկայացված է 148 ցուցանմուշ: Ինչպես երեկ մեր զրույցի ընթացքում նշեց ցուցադրության կուրատոր տիկին Հ. Էվանսը, նման բան կազմակերպելու գաղափար նրան առաջարկվել է «Մետրոպոլիտեն»-ի կողմից 90-ականներին, երբ նա դեռ նոր էր անցել աշխատանքի թանգարանում:
Տարիներ անց արդեն հայկական կողմից եղավ առաջարկություն, որի իրականացման գործին լծվեցին մեծաթիվ հայեր, և նրանց բոլորի ջանքերի արդյունքում այսօր ունենք հրաշալի ցուցադրություն: 2 օրվա ընթացքում այն ունեցել է շուրջ 6.000 այցելու: Թանգարանի գլխավոր, ճակատային մուտքի մոտ մեծ պաստառով տեղադրված է մեր ցուցադրության մասին տեղեկատվությունը, ինչը միանգամից գրավում է թանգարան այցելողների և պարզապես անցորդների ուշադրությունը: Բոլորի մոտ տոնական տրամադրություն էր ոչ միայն այն պատճառով, որ նման մասշտաբի հայկական ցուցահանդես ԱՄՆ-ում առաջին անգամ է կազմակերպվում, այլև որովհետև օրական շուրջ 4.500 այցելու ունեցող այս թանգարանի միջոցով հանրահռչակում ենք հայկական մշակույթը:
Շնորհավորում եմ բոլորիս՝ երախտիքիս խոսքը կրկին անգամ հղելով այս գործընթացում նպաստ ունեցող բոլոր մարդկանց և հույս հայտնում, որ առաջիկա 4 ամիսների ընթացքում Նյու Յորքում լինելու դեպքում կայցելեք նաև «Մետրոպոլիտեն»:
https://www.facebook.com/LilitMakuntspage/posts/334625000435059?__xts__[0]=68.ARA5PtFEKEyD4Q8gkWbYx-b_5LyDpjvEx5RosrnQki5DPGB5f0jHqWaPdlJvJ2lNY77IdyhwZTAKKZmhJEWKaysjgpwl3_T_q-sMop_zQDexcj7TvqtIM-pW0BGo7FOvxkLbYbZ5aI9HR9t2_yHnmNvSUiQsLR2ud15rvu0jvWwMNVxTteI2&__tn__=-R
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...