Բրազիլիայի հավաքականը նվաճել է Մունդիալ 2026-ի ուղեգիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Բրազիլիայի հավաքականը նվաճել է Մունդիալ 2026-ի ուղեգիր

18:48 11.06.2025

Բրազիլիայի հավաքականը Աշխարհի 2026 թվականի առաջնության հարավամերիկյան գոտու որակավորման փուլի 16-րդ տուրում 1-0 հաշվով հաղթել է Պարագվայի թիմին: Գոլի հեղինակ է դարձել «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը:

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ տարած առաջին հաղթանակը բրազիլացիներին թույլ տվեց մրցաշարային աղյուսակում բարձրանալ 3-րդ տեղ և ապահովել ԱԱ–2026-ի ուղեգիր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

22:14 13.06.2025

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը վերադարձել է «Սոչի»

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանն «Արարատ-Արմենիայում» ելույթներն ավարտելուց հետո վերադարձել է «Սոչի»։ Այս մասին հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը: 26-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել հայկական ակումբում: Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի երկրորդ հատվածն էլ վարձավճարով անցկացրել էր «Փյունիկում»: «Սոչիի» հետ հայ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2027 թվականի հուլիսին: Հարությունյանը 2024 թվականի հունվարին էր […] ...

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

22:04 13.06.2025

Վարչապետը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025»-ի տնօրենների խորհրդի նախագահի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «GLOBSEC 2025» ֆորումի տնօրենների խորհրդի նախագահ Վիլհելմ Մոլտերերի հետ: Վերջինս շնորհակալություն է հայտնել վարչապետին ֆորումին մասնակցելու հրավերն ընդունելու և արդի թեմաների շուրջ քննարկումներին մասնակցելու համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ֆորումի շրջանակում քննարկվող թեմաների, ինչպես նաև հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: ...

SHANTNEWS

22:00 13.06.2025

SHANTNEWS

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

21:54 13.06.2025

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը hյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Էդուարդ Հակոբյանը, ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին, կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը և ընդգծել հիմնադրամի առանցքային դերը Հայաստանի հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում: Հանդիպման ընթացքում քննարկել են 2024-2025 թվականների առաջին ամիսների […] ...

Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելու

21:46 13.06.2025

Թրամփ. Իսրայելի հարձակումը կարող է Իրանին դրդել «ավելի լուրջ բանակցություններ» սկսելու

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի տարածքին հարվածը կարող է Թեհրանին դրդել ավելի «լուրջ բանակցություններ» վարել իր միջուկային ծրագրի շուրջ։ Axios-ի հարցին, թե արդյոք Իսրայելի հարձակումը կարող է վտանգել միջուկային ծրագրի դիվանագիտական ​​կարգավորումը, Թրամփը պատասխանել է. «Ես այդպես չեմ կարծում։ Հնարավոր է՝ հակառակը։ Հնարավոր է՝ հիմա նրանք լուրջ բանակցություններ վարեն»։ ...

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

21:37 13.06.2025

Գերմանիայի հավաքականի հարձակվողը տեղափոխվեց «Գալաթասարայ»

Գերմանիայի հավաքականի հարձակվող Լերոյ Սանեն ազատ գործակալի կարգավիճակում պաշտոնապես տեղափոխվել է Ստամբուլի «Գալաթասարայ», հաղորդում է թուրքական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը: Սանեն 2020 թվականից հանդես էր գալիս «Բավարիայում»: «Գալաթասարայում» նա կխաղա «10» համարի մարզաշապիկով: ...

BACK_TO_TOP