20:43 13.06.2025
Հայաստանն ու ԵՄ-ն կխորացնեն համագործակցությունը բնակչության պաշտպանության ոլորտում. ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ հանձնակատար ԼահբիբինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած այցի շրջանակում հունիսի 11-ին Բրյուսելում հանդիպել է Հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Հաջա Լահբիբին: Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ-ից: Նախարար Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով կառուցողական հանդիպման համար, բարձր է գնահատել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ ցուցաբերված աջակցության համար, նաև ներկայացրել է Փրկարար […] ...
20:33 13.06.2025
Լոռիում կատարված ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով․ կան ձերբակալվածներՀունիսի 12-ին` ժամը 11.40-ի սահմաններում, Թումանյանի պահպանության բաժնի մի ոստիկան Հաղպատ գյուղում ծառայության ընթացքում ճանապարհին նկատել է արյունոտ դեմքով մի քաղաքացու և մոտեցել նրան: Քաղաքացին հայտնել է, որ րոպեներ առաջ երկու հոգի իրեն ծեծել են, դանակի սպառնալիքով հափշտակել 100 դոլար, 13 հազար դրամ ու փաստաթղթերը և փախել։ Ստանալով ահազանգը` Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն […] ...
20:24 13.06.2025
Tasnim. Իսրայելը կրկին փորձել է հարձակվել Իրանի Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրաԻսրայելի զինված ուժերը կրկին փորձել են հարձակվել իրանական Ֆորդոու միջուկային կենտրոնի վրա, որը գտնվում է երկրի կենտրոնում՝ Կում քաղաքի մոտ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ չնայած այն հանգամանքին, որ իսրայելական կողմը երկու հրթիռային հարված է հասցրել Կում քաղաքին, միջուկային կենտրոնին որևէ վնաս չի հասցվել։ ...
20:13 13.06.2025
Հայտնի է Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը Ձյուդոյի ԱԱ-ումԲուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը: Հունգարիայի մայրաքաղաքում մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա գյումրեցի Աշիկ Անդրեյանը: Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի […] ...
19:55 13.06.2025
Իսրայելի հարվածից հետո Նաթանզի միջուկային օբյեկտում հայտնաբերվել է միջուկային աղտոտումԻրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԱԵԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտարարել է, որ Նաթանզի միջուկային կայանում հայտնաբերվել է որոշակի միջուկային աղտոտում՝ Իսրայելի կողմից իրականացված հրթիռային հարվածից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Anadolu-ն, այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը։ Նաթանզը համարվում է Իրանի ամենախոշոր միջուկային օբյեկտներից մեկը՝ տեղակայված Իսֆահանի նահանգում։ Քամալվանդին նշել է, որ Իսրայելը […] ...