«Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել». սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+18.09 oC

«Կալանավայրում որդուս լավ են վերաբերվել». սահմանը հատած թուրք անչափահասի հայրը Երևանում է

15:05 25.09.2018

Հուլիսի 24-ին հայ-թուրքական սահմանը հատած և Հայաստանում կալանավորված 16-ամյա Ումութ Ալի Օզմենի հայրը՝ Մուստաֆա Օզմենը, նախօրեին ժամանել է Երևան՝ որդուն տանելու նպատակով:

«Ermenihaber.am»-ը զրուցել է սահմանախախտի՝ Երևանում գտնվող հոր հետ։

«Երբ Ումութը փոքր երեխա էր, նրան մեզ հետ յայլա (արոտավայր) էինք տանում, որը գտնվում էր սահմանին շատ մոտ: Այնտեղ մի բլուր կա, որի մյուս կողմում Հայաստանի սահմանն է: Փոքր ժամանակ Ումութը տարբեր լեգենդներ էր լսել այն մասին, թե ինչեր կան այդ բլրի ետևում, և նրա մեջ հետաքրքրություն էր առաջացել դեռ այն ժամանակվանից: Բլրի վրա անասուններ են եղել, և Ումութը գնացել է նրանց ետ բերելու: Անասուններին բերելուց հետո, իր հետաքրքրասիրությունից դրդված, որոշել է անցնել բլրի մյուս կողմն ու գալ Հայաստան: Միամիտ, պարզ ու հետաքրքրասեր երեխա է: Նա գիտակցել է, որ դեպի սահման է գնում, սահման է անցնելու, բայց չի գիտակցել, որ դա հանցանք է»,- պատմել է հայրը:

Անդրադառնալով որդու հանդեպ Հայաստանում դրսևորված վերաբերմունքի մասին հարցին, հայրը պատասխանել է.

«Երբ առաջին անգամ եկա նրան տեսակցության, նա շատ գոհ էր: Իրեն շատ լավ են վերաբերվել: Ես էլ զգացի այդ ջերմությունը, հոգատարությունը: Հետագայում մանկական գաղութում փոքր միջադեպ էր տեղի ունեցել հերթապահներից մեկի հետ, որը լեզուն չհասկանալու հետևանք էր: Դրան կարևորություն չեմ տալիս, այդ միջավայրում հնարավոր են նման բաներ: Բայց որդիս չի ենթարկվել բռնության իր ազգային պատկանելության և ինքնության համար: Ընդհակառակը՝ ելնելով իր ինքնությունից այստեղ ավելի ուշադիր վերաբերմունք են ցուցաբերել նրա նկատմամբ:

Ինձ զանգահարեցին և ասացին, որ որդուս ազատ են արձակելու: Խնդրեցին՝ գամ որդուս հետևից, որ իրեն տուն տանեմ: Այսօր քննիչի հետ խոսեցինք: Ասաց՝ իրենք պարզել են, որ որդիս որևէ հետին նպատակ չի ունեցել։ Այս մարդկային վերաբերմունքի համար նորից ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի պաշտոնյաներին, ղեկավարությանը և ժողովրդին: Մենք մշակույթներով մոտ ժողովուրդներ ենք, երբ փողոցում նայում եմ մարդկանց, նրանցից ոմանց շատ եմ նմանեցնում իմ այս կամ այն ազգականին: Այստեղ ինձ օտար չեմ զգում: Շատ կուզենայի, որ Ումութը երբ չափահաս դառնա, միասին ավելի նորմալ վիճակում գանք Երևանը տեսնելու, որովհետև շատ գեղեցիկ քաղաք է, ու մարդիկ էլ այստեղ հյուրընկալ են»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

19:58 02.05.2025

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանի նկարիչների միությունում ներկա է գտնվել գեղանկարիչ Արթուր Հովհաննիսյանի ցուցահանդեսի բացմանը: «Շրջանների միջև» ցուցահանդեսը ներկայացնում է գեղանկարչի վերջին 20 տարիների ստեղծագործությունների ընտրանին: Արայիկ Հարությունյանը շրջել է ցուցասրահով՝ ծանոթացել ներկայացված աշխատանքներին: ...

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

19:54 02.05.2025

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը՝ Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ

«Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: Նիդերլանդցին կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի առաջին մրցավեճում դուբլ էր գրանցել և մեկ գոլային փոխանցում կատարել: Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների պաշտպանն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյայից: ...

BACK_TO_TOP