15:13 25.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը.
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին առանձին շրջաններում, 27-28-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-ի ցերեկը կբարձրանա 1-2 աստիճանով, 26-27-ը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-7 աստիճանով:
Երևան քաղաքում`
Սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:43 05.08.2025
Ճապոնիայում ջերմային հարվածից 18 մարդ է մահացելՃապոնիայում հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը ավելի քան 9500 մարդ շտապ տեղափոխվել է հիվանդանոցներ ջերմային հարվածներով՝ երկրում հաստատված շոգի ալիքի պատճառով, նրանցից 18-ը մահացել են: Այս մասին հայտնել է հրշեջ ծառայությունը, որը կատարում է շտապ բժշկական ծառայություններ երկրում: Այս մարդկանցից 225-ը ծանր վիճակում հոսպիտալացվել են ավելի քան երեք շաբաթ։ Ջերմային հարվածի զոհերի գրեթե 58%-ը 65 տարեկանից […] ...
14:34 05.08.2025
31-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Վանաձորում․ նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկՀամայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասում հայտնաբերվել և Համայնքային ոստիկանության Բազումի բաժին է տեղափոխվել 31-ամյա տղամարդ, որը հուլիսի 30-ից հետախուզման մեջ էր գտնվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող […] ...
14:26 05.08.2025
Կալիֆոռնիայում խոշոր անտառային հրդեհի դեմ պայքարում է ավելի քան 1000 փրկարարԿալիֆոռնիա նահանգում անտառային խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 1000 փրկարար: Այս մասին հաղորդում է ABC News հեռուստաալիքը: Հրդեհի մակերեսը այժմ կազմում է գրեթե 30 հազար հեկտար: Հրդեհը մոլեգնում է Լոս Պադրես ազգային պարկում՝ Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջաններում: Վերջին տեղեկությունների համաձայն՝ երեք մարդ վիրավորվել է: Բնակիչներին տարհանում են տուժած տարածքներից: […] ...
14:14 05.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 5-10-ըԵրևանում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 5-ի ցերեկը, 6-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: […] ...
14:07 05.08.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոսՕգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %: ...
14:04 05.08.2025
ՔՏՀԱՏՄ-ը բենզագազալցակայաններում հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճ է արձանագրելՀաշվի առնելով ՀՀ տարածքում վերջին օրերին արձանագրվող բարձր ջերմային ֆոնը, ինչպես նաև դրա հետևանքով հրդեհների և պայթյունների ռիսկի էական աճը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հորդորում է գազալցակայաններ և բենզալցակայաններ շահագործողներին, դրանց պատասխանատուներին, ինչպես նաև քաղաքացիներին. ցուցաբերել առավելագույն զգոնություն և բարձր իրավագիտակցություն, խստագույնս վերահսկել բենզա և գազալցակայանների տարածքում հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը, […] ...