15:27 13.06.2025
Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն խիստ հիասթափված է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի տրանսֆերը չիրականացնելու ակումբի որոշումից, հայտնում է Don Balón-ը։
Ալոնսոն 26-ամյա կիսապաշտպանի ձեռքբերումը համարել է առաջնահերթություն և անձամբ խորհուրդ է տվել ակումբի ղեկավարությանը նրան գնել։ Նա կարծում էր, որ Սուբիմենդին կարող է լրացնել կենտրոնական կիսապաշտպանի խնդրահարույց դիրքը՝ Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո։ Ալոնսոն համոզված է, որ Օրելյեն Չուամենին և Էդուարդո Կամավինգան չեն կարողացել լիովին հաղթահարել իրենց առջև դրված խնդիրները, իսկ Ֆեդերիկո Վալվերդեն հաճախ խաղում է իր հիմնական դիրքից դուրս։
Ալոնսոն ծանոթ է Սուբիմենդիին «Ռեալ Սոսյեդադում» անցկացրած ժամանակաշրջանից և տպավորված է նրա ելույթներով Իսպանիայի հավաքականի կազմում։ Չնայած Սուբիմենդիի պայմանագրում նշված 60 միլիոն եվրոն հրժարագինը «Ռեալի» համար չափազանց բարձր չէր, ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը որևէ քայլ չի ձեռնարկել բանակցություններ սկսելու համար։
Արդյունքում՝ Սուբիմենդին ընդունել է Լոնդոնի «Արսենալի» առաջարկը և առաջիկա օրերին կտեղափոխվի Անգլիա։
16:58 31.07.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 31-ին` ժամը 12։48-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Lexus» և «Seat» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած: Փրկարարները […] ...
16:48 31.07.2025
Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատությունը կտեղափոխվի Մատենադարան12-րդ դարի մեծագույն գործիչ Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աշխատության գնման և Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարան տեղափոխման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 93 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում: Ըստ հիմնավորման՝ «ԻՆԼԻԲՐԻՍ Գիլհոֆեր ՆՖԳ» (INLIBRIS Gilhofer Nfg) ավստրիական հին և հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի մասնագիտացված ընկերությունն ամիսներ […] ...
16:39 31.07.2025
«Բարսելոնան» համագործակցության պայմանագիր է ստորագրել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ«Բարսելոնան» Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության կառավարության հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը չորս տարով է։ Մինչև 2028/29 մրցաշրջանի ավարտը «Բարսելոնայի» բոլոր պրոֆեսիոնալ թիմերի մարզումային համազգեստների վրա կլինի R.D. Congo – Cœur d’Afrique (ԿԴՀ-ն Աֆրիկայի սիրտն է) գրությամբ տարբերանշան։ Mundo Deportivo-ի տվյալներով` «Բարսելոնան» համագործակցության ամբողջ ընթացքում կվաստակի մոտ 44 […] ...
16:30 31.07.2025
Նախագահն այցելել է ԳորիսՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս։ Նախագահին ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Այցի ընթացքում նախագահը շրջել է քաղաքում, ծանոթացել քաղաքային միջավայրի բարեկարգման ուղղությամբ արդեն իրականացված աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության աջակցությամբ նախատեսվող զարգացման ծրագրերին։ ...
16:19 31.07.2025
Դիլիջան և Իջևան համայնքներին են վերադարձվել 2 մանկապարտեզի մասնաշենքերը. Գլխավոր դատախազությունՏավուշի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, քրեական վարույթներով վերականգնվել է 39 միլիոն 811 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական մասնակցությամբ ընկերությանն (ՋՕԸ) է վերադարձվել ընդհանուր 5 միլիոն 110 հազար դրամ արժեքով 191.1 մ երկարությամբ խողովակաշար։ Հաշվետու ժամանակահատվածում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված ուսումնասիրության հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի թիվ […] ...
16:09 31.07.2025
Այգու զննությամբ հայտնաբերվել է կանեփի 532 թուփ․ Լոռու քրեական ոստիկանների բացահայտումըՀուլիսի 29-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ 54-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է թմրամիջոց, իսկ Վանաձոր քաղաքում գտնվող տան այգում կանեփ է աճեցնում։ Քրեական ոստիկանները ստուգման նպատակով այցելել են նշված հասցե և այգու տեսանելի հատվածներում նկատել են կանեփի թփեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա տան […] ...