Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+34.09 oC

Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դարձել են անիմաստ

11:35 14.06.2025

Իրանը կարծում է, որ Իսրայելի հարձակումից հետո Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը լուծելու բանակցությունները դարձել են անիմաստ, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Մյուս կողմը (ԱՄՆ-ն) այնպես վարվեց, որ երկխոսությունն անիմաստ դարձավ։ Անհնար է հայտարարել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ​​ռեժիմին հարվածել Իրանի տարածքին», – դիվանագետի խոսքերն է մեջբերում իրանական Tasnim գործակալությունը։

Ապրիլից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը միջնորդավորված բանակցություններ են վարում միջուկային համաձայնագրի շուրջ՝ Օմանի միջնորդությամբ:

Բանակցությունների վեցերորդ փուլը պետք է տեղի ունենար կիրակի օրը Մասկատում, սակայն Իսրայելի հարվածները կասկածի տակ են դրել բանակցությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

13:10 01.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից: Ճանապարհի փակ լինելու պատճառը սելավային հոսքերն են: ...

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

13:00 01.08.2025

Արծաթե մեդալ «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել են 47 երկրների 179 աշակերտներ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, […] ...

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

12:48 01.08.2025

Կայացել է երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը և որակավորման չափանիշները մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել երիտասարդական աշխատողի վերապատրաստման կարգը, որակավորման չափանիշները և երիտասարդական աշխատանքի մեթոդաբանությունը մշակող աշխատանքային խմբի առաջին նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: ԿԳՄՍՆ կողմից նախապես հայտարարված հրավերին արձագանքել և խմբում ընդգրկվել են քաղաքացիական հասարակության կառույցների, երիտասարդական կենտրոնների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, երիտասարդության ոլորտի փորձագետներ, ինչպես […] ...

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

12:35 01.08.2025

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը՝ Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկի հաղթող

Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը երկամարտի 2 ոսկե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված Եվրոպայի առաջնությունում: Տղաների թիմը լավագույնն է ճանաչվել՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի միավորների հաշվարկի արդյունքում: Հայաստանի ներկայացուցիչներից չեմպիոնի կոչմանն արժանացել են Գրիգոր Ղազարյանն (84 կգ) ու Հարություն Հովհաննիսյանը (+94 կգ), իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Ռաֆիկ Դարմոյանը (71 […] ...

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

12:20 01.08.2025

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև համագործակցության հնարավորությունները ենթակառուցվածքների և քաղաքացիական ավիացիայի ոլորտներում։ Կողմերը կարևորել են տարանցիկ բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը՝ քննարկելով այդ ուղղությամբ հնարավոր գործնական քայլերը, ներառյալ՝ սակագնային քաղաքականության […] ...

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

12:05 01.08.2025

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարարին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը X-ի իր էջում շնորհավորել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունին՝ Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակի ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ։ «Իմ ջերմ շնորհավորանքն եմ հղում Ձեզ և ՉԺՀ ժողովրդական ազատագրական բանակին՝ նրա ստեղծման 98-րդ տարեդարձի առթիվ: Վստահ եմ՝ պաշտպանության ոլորտում Հայաստանի ու Չինաստանի միջև ձևավորված գործընկերության մթնոլորտը ծառայելու է երկու երկրների […] ...

BACK_TO_TOP