19:51 25.09.2018
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանը ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությունը հաջողություն կունենա: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:
Նրա կարծիքով` արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այս պահին ձեռնտու չէ միայն ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ին, օրինակ, կարող է ձեռնտու լինել, որովհետև նրանք Երևանի ավագանու ընտրություններում շարունակում են մնալ երկրորդ քաղաքական ուժը: Քաղաքագետը համոզմունք հայտնեց, որ ԲՀԿ-ն խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ էլ վստահաբար կպահպանի երկրորդ ուժի դիրքերը:
«Լույս» դաշինքը, ըստ Բաղդասարյանի, ակնհայտորեն կողմ կլինի այդ ընտրությունների անցկացմանը, ԲՀԿ-ն ևս բանակցությունների արդյունքում կողմ կլինի, իսկ հանրապետականները և դաշնակցականները կփորձեն բոլոր հնարավոր ձևերով դիմադրել: Քաղաքագետը կարծում է, որ այս պահին ՀՀԿ-ի շանսերը զրոյական են, հենց դրա համար էլ նրանք ձգտում են հնարավորինս հետաձգել արտահերթ խորհրդարանական ընտրությունները` հույս ունենալով, որ այդ ընթացքում իրենք կվերադասավորեն իրենց ուժերը, սոցիալ-տնտեսական բարդություններն էլ իշխանությունների վարկանիշը կիջեցնեն:
«Այդ հույսով նրանք պիտի փորձեն հնարավորինս երկար ձգձգել, կարծում եմ` դա նրանց չի հաջողվի, որովհետև ամեն դեպքում նոր իշխանություններին կհաջողվի հանրային հզոր ճնշման ներքո հասնել ԱԺ ցրման»,- նշեց նա:
Ճշտմանը` հարցն ամեն դեպքում կհասնի՞ հանրային ճնշման անհրաժեշտությանը, քաղաքագետը պատասխանեց, որ ցանկալի չէր լինի` բանը հասներ հանրային ճնշման, տասնյակ հազարավոր մարդիկ գային, օրինակ՝ ԱԺ շենքը շրջափակեին:
«Դա ամենաանցանկալի տարբերակը կլիներ: Կարծում եմ` ճիշտ կլինի, եթե ՀՀԿ-ն ողջամտություն դրսևորի, առաջնորդվի պետական շահերով, ոչ թե կուսակցական, և ամեն դեպքում բանակցությունները հաջող ընթացք ունենան: Հանրապետականները իրենք էլ քաջ գիտակցում են, որ խորհրդարանում ունեն 50 տոկոս, մինչդեռ հանրային աջակցության անգամ 5 տոկոս չունեն, և սա արտառոց իրավիճակ է, անոմալ իրավիճակ է, որը վնասում է պետությանը: Նրանք ճիշտ կանեն ի շահ պետության, թեկուզ իրենց կուսակցական շահերին դեմ գնալով, գնան արդյունավետ բանակցությունների և, ի վերջո, համաձայնեն գնալ արտահերթ խորհրդական ընտրությունների»,- ասաց Բաղդասարյանը:
Քաղաքագետը նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացման որոշման ընդունման հարցում ավագանու ընտրությունների արդյունքները ևս նպաստել են: Հարցին` արդյոք համապետական ընտրությունների դեպքում ևս կլինի քաղաքական ուժերի նույնպիսի խայտաբղետ մասնակցություն, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Բաղդասարյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ ոչ: Շատ ցածր տոկոս ստացած քաղաքական ուժերն այս ընտրություններից դասեր կքաղեն` կամ ընդհանրապես չեն մասնակցի կամ կմիավորվեն, դաշինք կստեղծեն: Կունենանք նաև այլ ուժեր, որոնք այս ընտրություններին չեն մասնակցել. վստահ եմ, որ կմասնակցեն հանրապետականները և «Հայ ազգային կոնգրեսը»: Կարծում եմ` ԲՀԿ-ում բավական կրեատիվ թիմ ունեն և կհարմարվեն, բացի այդ, եթե խոսքը երկրորդ ուժի կարգավիճակի մասին է, ապա շատ մեծ նշանակություն չունի` հաջորդ խորհրդարանում կունենա՞ն 25 տոկոս, 20 տոկոս, թե՞ 10 տոկոս, կարևորը երկրորդ ուժի քաղաքական կարգավիճակն է, որը նրանք ի վիճակի են պահպանել»:
Հարցին` արդյո՞ք համապետական ընտրությունների դեպքում ևս կարելի է ակնկալել հետընտրական խաղաղ գործընթացներ, թե՞ ինչ-ինչ զարգացումներ, այնուամենայնիվ, կլինեն, Բաղդասարյանն արձագանքեց` վստահություն հայտնելով, որ իշխանություններն ազատ, արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամք կունենան, հետևաբար հետընտրական զարգացումներ էլ չեն լինի, որովհետև պարտված քաղաքական ուժերը պարզապես աղմուկ բարձրացնելու առիթ էլ չեն ունենա:
Քաղաքագետը համոզված է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ընտրություններին, սակայն դժվարանում է ասել` ինչ ձևաչափով:
«Ես կարծում եմ` Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ դեռ այդ հարցում վերջնական որոշում չունի: Որ ինչ-որ ֆորմատով կմասնակցի, չեմ կասկածում: Իհարկե, կմասնակցի, բայց ֆորմատը, կարծում եմ, դեռ ինքն էլ չի որոշել վերջնականապես»,- ասաց նա:
15:28 30.06.2025
Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում,Իրանն ի վիճակի կլինի վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի վերջերս իրականացրած օդային հարվածների հետևանքով իր միջուկային օբյեկտներում պատճառված զգալի վնասին։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ «Նրանց կարողություններն առկա են»,- ասել է Գրոսին CBS News-ին տված հարցազրույցում։ նա նշել է, որ Ֆորդոյի, […] ...
15:26 30.06.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները, եթե Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ Այս մասին նա ասել է Fox News-ին տված բացառիկ հարցազրույցում։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը «շատ կարևոր կլինի»։ Միևնույն ժամանակ, Թրամփը փաստացի խոստովանել է, որ Իրանն ունի գաղտնի միջուկային օբյեկտ։«Մենք գիտեինք, որ Իրանն ունի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, […] ...
15:16 30.06.2025
Ադրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստինԱդրբեջանի Միլի մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին, ի նշան բողոքի, հայտնել են Ադրբեջանից ։ Նախօրեին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Եկատերինբուրգում հատուկ գործողություն էր իրականացրել , որի ընթացքում երկու ադրբեջանցի սպանվել էր, մի քանիսը՝ ձերբակալվել։ Զոհերը կասկածվում էին 2001 թվականին տեղի ունեցած սպանությանն առնչություն […] ...
15:11 30.06.2025
Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան.Պեսկով«Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան», – այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Բաքվի կողմից ռուսական մշակութային միջոցառումների չեղարկումը։ «Մենք կարծում ենք, որ կատարվող ամեն ինչ առնչություն ունի իրավապահների գործողությունների հետ և չի կարող ու չպետք է նման արձագանքի պատճառ դառնար», – նշել […] ...
15:09 30.06.2025
ՌԴ դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապվել ռուս լրագրողների հետՌուսաստանի Դաշնությունն անհանգստացած է, որ ավելի քան երկու ժամ է՝ ռուս դիվանագետները Բաքվում չեն կարողանում կապ հաստատել ՌԴ քաղաքացի լրագրողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Նա տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ պատճառաբանության ՌԴ դիվանագետներին թույլ չի տալիս մոտենալ ռուս լրագրողներին։ Ռուսական կողմը լրագրողների հետ կապված դիմել […] ...
15:06 30.06.2025
Եվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.Կայա ԿալասԵվրոպական միությունն ամուր կերպով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի ու սահմանների անխախտելիության սկզբունքների վրա։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «ԵՄ-ն ամուր կերպով աջակցում […] ...