«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման. տրանսպորտի նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ի առաջարկները հանգեցնում են մրցութային պայմանների կոպիտ խախտման. տրանսպորտի նախարարություն

18:56 25.09.2018

ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել է ՀՀ կառավարության դիմաց սեպտեմբերի 25-ին բողոքի ցույց կազմակերպած Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել է «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության դիմումը: Ընկերությունը պահանջում է Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղին համալրել 20 տեղանոց տրանսպորտային միջոցներով (ներկայում շահագործվում է 4 ավտոբուսով), իսկ միկրոավտոբուսային երթուղին պակասեցնել 10-ով (ներկայում շահագործվում է 22 տրանսպորտային միջոցով):
Նշենք, որ այս կերպ փորձ է արվում ձախողելու ՀՀ-ում, մասնավորապես, Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանում միասնական երթուղային ցանցի ներդրումը՝ հաշվի առնելով, որ «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերության կողմից սպասարկող Երևան-Արմավիր ավտոբուսային երթուղու սպասարկման ժամկետ է սահմանված 2022 թվականը: Հետևաբար, մինչև 2022 թվականը հնարավոր չէ կազմակերպել միասնական երթուղային ցանցի մրցույթ, բացի այդ, ներկայացված առաջարկությունը հանգեցնում է մրցութային պայմանի կոպիտ խախտման:
Ինչ վերաբերում է նոր տրանսպորտային միջոցներ ներգրավելուն, ապա նախարարությունը ողջունում է նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը կանոնավոր փոխադրումներում և ընկերության տնօրինությանը առաջարկել է փոխարինումն իրականացնել միկրոավտոբուսային երթուղում, քանի որ ներկայացված տրանսպորտային միջոցները իրենց տեղատարողությամբ առանձնապես չեն տարբերվում միկրոավտոբուսներից և ունեն 20 նստատեղ:
«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը մի կողմից նշում է, որ երթուղին աշխատում է թերծանրաբեռնվածությամբ, իսկ մյուս կողմից ցանկություն է հայտնում 20 ավտոբուսով ավելացնել ավտոբուսային երթուղին՝ 10-ով պակասեցնելով միկրոավտոբուսայինը: Ուղևորահոսքի վերաբերյալ հստակ դիրքորոշում ստանալու համար անհրաժեշտ է, որ նախարարությունը կարողանա ավարտին հասցնել իրականացվող ուսումնասիրությունները: Դրանից հետո միայն հնարավոր է տրանսպորտային միջոցների քանակի վերաբերյալ ունենալ դիրքորոշում, որից հետո էլ միայն հավելյալ տրանսպորտային միջոցների շահագործումը կարող է թույլատրվել մրցույթների կազմակերպման և անցկացման շրջանում:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությանը հորդորում է չձախողել երթուղու բնականոն աշխատանքը, վերացնել երթուղում առկա խախտումները՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կզրկվի երթուղու սպասարկման իրավունքից:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

13:47 06.07.2025

Ճապոնիայում 5.4 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի հարավ-արևմուտքում գրանցվել է 5,4 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի Ազգային օդերևութաբանական վարչությունը։ Էպիկենտրոնը գտնվել է համանուն կղզու Տոշիմա գյուղի մոտակայքում։ Էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն եղել: Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում չի տրվել: ...

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

13:25 06.07.2025

Մասկը հայտարարել է «Ամերիկայի կուսակցություն» ստեղծելու մասին

Միլիարդատեր ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներում ստեղծել է նոր քաղաքական կուսակցություն՝ «Ամերիկայի կուսակցություն»։ «Այսօր «Ամերիկայի կուսակցությունը» ստեղծվել է ազատությունը ձեզ վերադարձնելու համար», – գրել է նա X սոցիալական ցանցում։ Մասկը նշել է, որ կուսակցության ստեղծումը պայմանավորված է նրանով, որ այսօր Միացյալ Նահանգները ապրում է «սնանկության պայմաններում՝ վատնումների և կաշառակերության պատճառով, միակուսակցական համակարգում, […] ...

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

13:02 06.07.2025

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին

ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։  Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:42 06.07.2025

Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը  ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի,  Տերյան փողոցների, Իսակովի,  Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

BACK_TO_TOP