19:07 25.06.2025
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի առանցքում եղել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության առաջընթացը եւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով (այսուհետ՝ ՀԸԳՀ) ներքին գործերի ոլորտում իրականացվող աշխատանքները:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, նախարարության միագրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը եւ միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության պլանավորման եւ ծրագրերի իրականացման բաժնի պետ Գարիկ Խուդոյանը:
Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից կարեւորելով նմատանիպ քննարկումների անցկացումը՝ Մերի Գալստյանը նշել է, որ դրանք նաեւ նպաստում են համաձայնագրի կիրարկման ընթացքի մասին հանրային իրազեկվածության բարձրացմանը: «Հանրությունը պետք է տեղեկացված լինի փաստաթղթով իրականացվելիք ծավալուն բարեփոխումների օրակարգին՝ ուղղված քաղաքացու կյանքի որակի բարելավմանը»,- ընդգծել է պատգամավորը: Նշվել է նաեւ, որ բարեփոխումների նպատակն է ունենալ ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները:
Գործադիր մարմնի ներկայացուցիչները բարձրաձայնել են ճանապարհային քարտեզով նախանշված եւ արդեն կատարված գործողությունները, խոսել քաղաքացիական պաշտպանության համակարգում եւ, մասնավորապես, աղետների կանխարգելման եվրոպական ուղեցույցների մոտարկման, ինչպես նաեւ վտանգների ու ռիսկի գնահատման ԵՄ-ի մեթոդաբանության տեղայնացման աշխատանքներից:
Համաձայնագրի արդյունավետ կիրարկման հարցում զրուցակիցները կարեւորել են միջազգային փարձագիտական աջակցությունը:
Հյուրերն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին, մանրամասներ ներկայացրել առաջիկայում իրականացվելիք գործողությունների ծրագրի վերաբերյալ:
Մասնավորապես, արդեն վերջնականացվել եւ առաջիկայում ԵՄ անդամ պետությունների դիտարկմանն ու հաստատմանը կփոխանցվի վիզաների ազատականացման գործողությունների պլանը, որի մասին արձագանքն ակնկալվում է ստանալ այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Չորս հիմնական ուղղություններով գործողությունների ծրագիրը հավակնոտ միջոցառումների համախումբ է, որի իրագործման ավարտին հիմնովին բարեփոխված ինստիտուցիոնալ համակարգեր եւ գործառույթներ են ակնկալվում, մասնավորապես՝ բիոմետրիկ անձնագրերի համակարգը, անձնական տվյալների հավաքագրման, մշակման եւ կառավարման ինստիտուցիոնալ հիմք, ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացների լավարկում, միգրացիայի եւ սահմանների կառավարման արդիականացում եւ ավելին:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...