Պաշտոնատար անձինք ԱԺ քննիչ հանձնաժողովից հրավեր ստանալու դեպքում պարտավոր են ներկայանալ. Կոստանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Պաշտոնատար անձինք ԱԺ քննիչ հանձնաժողովից հրավեր ստանալու դեպքում պարտավոր են ներկայանալ. Կոստանյան

13:33 26.09.2018

«Գաղտնալսումների հարցով» ԱԺ քննիչ հանձնաժողովի երկրորդ` սեպտեմբերի 26-ի նիստում քննարկման էին դրված հանձնաժողովի աշխատանքի կարևոր մի շարք կետեր: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը նշեց, որ մի բան հստակ է` նիստում պետք է քննարկեն այն անձանց շրջանակը, որոնց պետք է կանչեն, նաև այն փաստաթղթերը, որ պետք է պահանջեն և ուսումնասիրեն, ինչի արդյունքում էլ կկարողանան հստակեցնել գործողությունների հաջորդականությունը և տրամաբանությունը:

Նիստի ընթացքում առաջարկ հնչեց, որ շատ հարցեր նախապես` աշխատանքային կարգով քննարկվեն, ապա անցնեն առաջ: Առաջարկն արժանացավ Կոստանյանի հավանությանը: Նա տեղեկացրեց, որ իրենք միայն ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի` հայտնի ձայնագրության մեջ նշված անձանց հրավիրելով չեն սահմանափակվում, այլ հրավիրելու են պաշտոնատար և ոչ պաշտոնատար անձանց, տարբերությունն այն է, որ պաշտոնատար անձինք պարտավոր են ներկայանալ, իսկ ոչ պաշտոնատար անձինք` ոչ:

ՀՅԴ խմբակցության անդամ Սպարտակ Սեյրանյանը առաջարկեց նախ ուսումնասիրել, ճշտումներ անել` ինչպես է եղել գաղտնալսումը, բացի դրանից՝ ճշտել` որքանով է գաղտնալսումից երաշխավորված այս հանձնաժողովի աշխատանքը, հետո նոր անցնել առաջ:

«Ելք» դաշինքի ներկայացուցիչ Հովիկ Աղազարյանը տեսակետ հայտնեց, որ եթե ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրելը տրամաբանական է, բխում է հանձնաժողովի նպատակից, ապա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին հրավիրելը հասկանալի չէ: Նա նշեց` «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու» ձևակերպումով թվում է` իրենք գնահատական են տալիս:

«Գուցե հանձնաժողովը մանրամասն նորից լսի ձայնագրությունը, գնահատական տանք, թե` արդյո՞ք այդտեղ կա այդ փաստը, որ արդար դատաքննությունը խոչընդոտվել է, հետո նոր հրավիրենք Խաչատրյանին»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության անդամ Կորյուն Նահապետյանն առաջարկեց, որ նախատեսվի դրույթ, թե հանձնաժողովը ձայների ինչ հարաբերակցությամբ պետք է որոշում ընդունի անձին հրավիրել-չհրավիրելու վերաբերյալ: Նա ասաց, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ կարող է ներկայացնել առաջարկներ, թե ում հրավիրել, ում՝ ոչ:

«Այս հանձնաժողովը ստեղծված է քննելու նպատակով, քանի քննություն չենք կատարել, ինչպե՞ս կարող ենք գնահատական տալ: Արդյունավետ, լիարժեք քննություն պետք է կատարենք, կան բավարար գործիքները: Ես հանձնաժողովի բոլոր անդամներին կառաջարկեի ձեռնպահ մնալ գնահատականներ տալուց»,- նշեց պատգամավորը:

ՀՀԿ խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ` Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց, որ իրենք գնահատական չեն հնչեցնում` արդարադատության իրականացմանը խոչընդոտվե՞լ է, ո՞վ է խոչընդոտել, ընդհանրապես նման փաստ տեղի՞ է ունեցել, թե՞ ոչ:

«Կքննենք, որոշում կկայացնենք, թե ինչպիսի պաշտպանվածության մակարդակ կա, նախաքննության նկատմամբ վերահսկողությունը պատշա՞ճ է, թե՞ ոչ և այլն: Յուրաքանչյուրը լսել է ձայնագրությունը, իր մեջ ունի եզրակացություններ, բայց այս հանձնաժողովը փաստերը քննարկելու համար է»,- նշեց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP