12:57 26.09.2018
Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունն առաջիկայում փոփոխություններ է իրականացնելու անձնագրերի տրամադրման ոլորտում։ Հայտարարվել է միջազգային բիոմետրիկ նոր համակարգ ձեռք բերելու մրցույթ: Հայտավորված կազմակերպություններից նախաորակավորվել է 6-ը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է վարչության պետ Մնացական Բիչախչյանը։
Նախատեսվում է ներդնել նոր որակի, նոր սերնդի անձնագրեր, որոնք Բիչախչյանի խոսքով՝ ավելի դիմացկուն են, սահմանային անցման կետերում չեն պատռվի, չեն փչանա։
«Այս համակարգով փաստաթղթերը սկանավորման եղանակով կպահպանվեն բազայում: Այդ պարագայում քաղաքացիներից պատճեններ չենք վերցնի: Եթե, օրինակ, քաղաքացին ներկայացել է զինվորական գրքույկով և ստացել է անձնագիր, ապա երկրորդ անգամ այն ստանալու դեպքում աշխատակիցը պարզապես կսեղմի կոճակն ու կտեսնի սկանավորված զինվորական գրքույկը և նորից չի պահանջի այդ փաստաթուղթը»,– նշել է Բիչախչյանը։
Փոխվել են նաև ընդմիջումների ժամերը։ Նախկինում 13:00-14:00-ը տևող ընդմիջման փոխարեն անձնագրայինում ընդմիջման ժամը տեղափոխվել է 14:00-15:00, որպեսզի ըստ Բիչախչյանի՝ քաղաքացիներն իրենց ընդմիջման ժամերին կարողանան այցելել անձնագրային բաժիններ։
Մեկ այլ փոփոխության համաձայն՝ քաղաքացին անձնագրային հարցեր առաջանալու դեպքում կարող է դիմել ցանկացած տարածքային բաժին՝ ոչ թե միայն իր հաշվառման վայրինը։ Նույնը վերաբերում է նաև անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության կնիքը (դիմողների շրջանում հայտնի է որպես «վիզայի կնիք»), ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու դեպքերին․ այս ամենը հնարավոր կլինի ստանալ ցանկացած անձնագրային բաժնում։
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան17:16 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալել են Ղազախստանի դեսպանին17:02 05.05.2025
Մահացել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...
19:23 05.05.2025
Խորհրդարանում հյուրընկալվել են Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի պետական գերատեսչությունների ու քաղհասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներըԱզգային ժողովի պատգամավոր, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության եւ սփյուռքի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մայիսի 5-ին ընդունել է «ԵՄ-ն՝ երիտասարդների համար» (EU4Youth) ծրագրի շրջանակում Հայաստանում գտնվող Արեւելյան գործընկերության երկրների պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի եւ Հայաստանի պետական գերատեսչությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Հյուրերն […] ...
19:12 05.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թթ. գործողությունների ծրագրի ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքին։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական նպատակները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքի, խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի, առողջապահության իրավունքի, խտրականության արգելքի, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, երեխայի իրավունքների, կյանքի […] ...