17:56 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը կարծում է, որ Facebook-ում ՀՀԿ-ի դեմ գրող ֆեյք էջերը վարձատրվում են:
«Այսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Ես երբևէ նախկին իշխանություններին գովաբանելու, պաշտպանելու առիթ չեմ ունեցել, ամեն անգամ պատեհ-անպատեհ, տեղին-անտեղի, երբ դիմել եք, ասել եմ` նախկին իշխանության սխալները, չարաշահումները շատ են եղել, ամեն ինչ եղել է, որի պտուղները տեսնում ենք: Նենց չի, որ սերն ու չգիտեմ ինչն է նոր իշխանությունների նկատմամբ, սա նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունն է, որ դուրս է տալիս էս եղանակով: Ես ամեն ինչ հասկանում եմ, ցավում եմ, որ թացն ու չորը խառնվել է իրար, «ՀՀԿ» բառն են լսում, միանգամից հարձակվում են, կապ չունի` ով է, ինչ է ներկայացնում, ոնց է ապրել»,- նշեց նա:
Սարգսյանի կարծիքով` ՀՀԿ-ի դեմ գրող ֆեյք էջերը վարձատրվող մարդիկ են, որոնք առաջին իսկ հրամանի դեպքում, ՀՀԿ-ի անունը կարդալով, հարձակվում են, ու չեն մտածում, որ հասարակությունը կարդում է, կարդում են նաև այդ մարդկանց հարազատները:
Նախկին ոստիկանապետը նշեց, որ հասարակության վերաբերմունքը նոր իշխանություններին կարող է գնահատել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով, նրանով, որ հաղթող ուժը 80 տոկոս ձայն հավաքեց: Դա, Սարգսյանի խոսքերով, գնահատված է, պատճառաբանված, ինքը դա համարում է ժողովրդի վերաբերմունքն այս հեղափոխությունից ու ամեն ինչից հետո:
«Դա հասկանալի է, բայց այս մթնոլորտը, որ հայհոյանք պիտի լինի միայն այն բանի համար, որ ես ՀՀԿ-ական եմ, բարոյական չէ և սխալ է, թող ոչ ոք չուրախանա»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` իրեն ճնշել են այդ մեկնաբանությունները, Սարգսյանը պատասխանեց, որ իրեն ընդհանրապես ճնշել հնարավոր չէ, սակայն ինքը զայրացել է դիմացինի անհաջողությամբ ուրախացողների վրա:
«Թող ոչ ոք չողջունի այս ամենը: Հետ գնացեք 1991 թ., հիշեք Լևոն Տեր-Պետրոսյանի ընտրությունները, հետ գնացեք 1994 թ., 1995 թ., 1996 թ, այս ամենն ինչ-որ տեղ սպասելի է, պետք չէ ոգևորվել, մարդկանց անձնական վիրավորանք հասցնել: Ես դիմում եմ բոլորին` մասնավորապես նոր իշխանություններին` բացահայտե’ք բոլոր կոռուպցիոն դրսևորումները: Էս 10 տարի, 20 տարի սպասում եմ, ինքս սպասողներից մեկն եմ, սպասում եմ` բացահայտումներ լինեն, նոր այդ մասին խոսեմ, շնորհակալություն հայտնեմ»,- նշեց Սարգսյանը:
ՀՀԿ խմբակցության անդամը նշեց, որ ՀՀԿ-ն վերջին տարիներին իր կուրսից շեղվել է, նաև ընդգծեց` ՀՀԿ-ում լինելով` որևէ մեկին վնաս չի տալիս, իսկ իր մասին գրում են` միացել է ինչ-որ մարդկանց, ինչ-որ հանդիպումներ է ունեցել, գրում են «անհեթեթություններ, որոնք իրականության հետ կապ չունեն»:
23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին23:52 05.05.2025
Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ ԴրոբինսկինՀայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...
23:44 05.05.2025
Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել էԵմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...
23:34 05.05.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...
23:27 05.05.2025
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողովՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...
23:20 05.05.2025
Կայծակ և ամպրոպ՝ Երևանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...
23:16 05.05.2025
2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպումՄայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...