15:47 26.09.2018
ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանը ցրելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց.
«Ես, ամեն դեպքում, այս խմբակցության անդամ եմ: Մի քիչ ռեալ գնահատեք: Իսկ ի՞նչ կարծիքի եք, ես հիմա պիտի առաջինը գոռայի, ասեի` շուտ ԱԺ-ն լուծարեք: Ուզում եք իմանաք` էդ ինձ համար տաք է, թե սառը: Որ ուզում եք իմանալ, ինձ համար միևնույն է. ես հաճույքով կապրեմ իմ սովորական մարդկային, քաղաքացիական կյանքով, ինձ էս ԱԺ շենքն առանձնապես ոչ մի բան չի տալիս, չարչարանքից բացի։ Էսօրվա օրով ստեղ եմ, կարող էի մի տեղ հանգիստ իմ ժամանակը անցկացնել: Դա խնդիր չէ, բայց մի շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան: Ես չեմ ուզում, որ սա տարերային բնույթ կրի և արվի ինչ-որ մեթոդներով, որ մեր երկիրը տանի ցնցումների: Որպես հայ մարդ` ես դա իրավունք ունե՞մ զգալ ու չուզել»:
Անդրադառնալով խնդրի լուծման նախընտրելի տարբերակին` Սարգսյանը նշեց, որ կցանկանար` բանակցությունների շնորհիվ այս հարցը լուծվի, ու երկիրն իր բնական հունով գնա, իսկ թե հետո ինչպիսի խորհրդարան կունենանք, սա, Սարգսյանի խոսքերով, իր քննարկելու թեման չէ:
«Ես չեմ քննարկում, Աստված ձեզ հետ, հետո այդ մասին կխոսենք առանձին, էս անգամ` ինչ-որ այգում, սուրճ խմելիս: Մենք Երևան քաղաքի ընտրություններում տեսանք, որ ժողովուրդը գնաց այն ուժի հետևից, որին հավատում է, այսինքն` նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը հավասարաչափ տարածվեց նույն Դաշնակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա, այսինքն` բոլոր այն կուսակցությունները, որ ժամանակին եղել են ՀՀԿ-ի կողքին, թիմ են կազմել, արժանացան այդ վերաբերմունքին: Դրանից պետք է հետևություններ անել»,- ասաց նա:
Սարգսյանի խոսքերով` եթե իշխող կառավարության աշխատանքում թերություններ կան, որից որևէ մեկն ապահովագրված չէ, ապա վատ չի լինի, որ այդ մասին հնչի ԱԺ ամբիոնից: Ինքը` նախկին ոստիկանապետը, իր հերթին նշեց, որ իշխանությունների ուղուն, մեր երկրի նորմալ զարգացմանը վնասող որևէ քայլ չի անելու, և եթե նույնիսկ ՀՀԿ-ն այդպիսի բան անի, որին չի էլ հավատում, ապա վստահաբար կարող է պնդել` ինքն այդ ցուցակում չկա:
Հարցին` հնարավո՞ր է քաղաքականությունից դուրս գա, նա պատասխանեց.
«Շատ հնարավոր է, ձգտում եմ քաղաքականությունից դուրս գալ, սպասում եմ դրան օր առաջ»:
19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա18:28 05.05.2025
Վթարային ջրանջատում՝ Արմավիրի մարզում18:06 05.05.2025
«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար17:46 05.05.2025
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին17:34 05.05.2025
Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Հայաստան19:54 05.05.2025
«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...
19:50 05.05.2025
50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել էՀամայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...
19:44 05.05.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
19:40 05.05.2025
ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստԱյսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...
19:30 05.05.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...