16:13 26.09.2018
Շվեյցարիայի իշխանությունները մերժել են կեցության իրավունք տրամադրել ռուս գործարար Ռոման Աբրամովիչին՝ նշելով, որ այդ փաստը կարող է հասարակական անվտանգության հետ կապված վտանգ ներկայացնել երկրի համար և սպառնալիքի տակ դնել երկրի վարկանիշը: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով շվեյցարական լրատվամիջոցներին:
Շվեյցարական Tages-Anzeigner պարբերականը հայտնում է, որ 2017 թվականին համաներման շնորհումից հետո Ռուսաստանի Դաշնությունից հարցում էր ուղարկվել Շվեյցարիա՝ պարզելու Աբրամովիչին բնակության թույլտվություն տրամադրելու համար առկա պայմանները:
Հարցմանն ի պատասխան՝ Շվեյցարիայի ոստիկանությունը նշել էր, որ «կասկածներ կան, որ նա կարող է ներգրավված լինել փողերի լվացման գործում ու հանցագործ խմբավորումների հետ կապեր ունենալ: Բացի դրանից՝ Շվեյցարիայի բանկում իր անունով բացված հաշվում կարող է ոչ օրինական ճանապարհով ստացված գումար լինել»:
Հաղորդվում է, որ պարբերականի հոդվածը հրապարակվել էր այն բանից հետո, երբ Աբրամովիչը պարտվել էր դատական գործում՝ փորձելով խոչընդոտել իր մասին տեղեկությունների հրապարակմանը:
18:20 06.07.2025
Ուկրաինան պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ևս 133 ռուս ֆիզիկական և իրավաբանական անձանցՎլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանից մի շարք իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ «Այսօրվա փաթեթը ներառում է 60 իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցներ: Փաթեթը ներառում է նաև 73 անհատների, որոնք բոլորը Ռուսաստանի քաղաքացիներ են», – ասել է նա իր Telegram ալիքում։ Զելենսկին հավելել է, որ Կիևը կձգտի համաժամեցնել իր պատժամիջոցների ցուցակները Եվրոպայի հետ։ ...
18:00 06.07.2025
ԱՄՆ-ը զգուշացրել է առևտրային գործընկերներին օգոստոսի 1-ից մաքսատուրքերի սահմանման մասինՄիացյալ Նահանգները զգուշացնում է առևտրային գործընկերներին, որ եթե բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապրիլի 2-ին սահմանված մաքսատուրքերը կկիրառվեն նրանց նկատմամբ օգոստոսի 1-ից սկսած, կիրակի օրը հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «Նախագահ Թրամփը պատրաստվում է նամակներ ուղարկել մեր որոշ առևտրային գործընկերներին՝ ասելով, որ եթե դուք չշարժեք գործերը, օգոստոսի 1-ին դուք բումերանգով կվերադառնաք ապրիլի 2-ի սակագնային մակարդակներին։ Այնպես […] ...
17:40 06.07.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարի սպանության մասինԻսրայելական ուժերը Գազայի հատվածի հյուսիսում սպանել են ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի (IDF) խոսնակը։ «Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության ուժերը, հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել և սպանել են ահաբեկիչ Ռամզի Ռամդան Աբեդ Ալի Սալեհին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարն էր Սթրիփի հյուսիսային մասում», – ասվում է հայտարարության մեջ։ Զինվորականների տվյալներով՝ հարվածի […] ...
17:20 06.07.2025
Շորն ասել է, որ եվրոպական ինտեգրացիան Մոլդովային տանում է դեպի պատերազմՄոլդովայի գործող նախագահ Մայա Սանդուի կողմից եվրոպական ինտեգրման ուղին երկիրը տանում է դեպի աղքատություն և պատերազմ։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Մոլդովայի «Պոբեդա» ընդդիմադիր դաշինքի ղեկավար Իլան Շորը՝ Մոսկվայում դաշինքի համագումարում։ «Եվրոպական ինտեգրացիայի ուղին տանում է դեպի պատերազմ, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է լիակատար աղքատության, եվրոպական ինտեգրացիայի ուղին հանգեցրել է խավարամտությանը, որը հիմա տեղի է […] ...
17:00 06.07.2025
Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալիցՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...
16:41 06.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...