17:53 26.07.2025
Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի նախագիծը ռազմական փաստաթուղթ է, որը նպատակ ունի աջակցել Ուկրաինային և շարունակել զինված հակամարտությունը Ռուսաստանի հետ։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր կառավարությունը չի համաձայնի Բրյուսելի նման առաջարկին և չի ընդունի այն որպես բանակցությունների հիմք։
«Եթե նայեք դրան, կտեսնեք, որ դա ռազմական բյուջե է։ Այնտեղ ամեն ինչ կառուցված է պատերազմի տրամաբանությամբ։ Գումարի 20%-ը նախատեսված է Ուկրաինայի համար, իսկ մնացած գումարը կծախսվի ոչ թե գյուղատնտեսության զարգացման և գյուղացիների աջակցության, այլ պատերազմին նախապատրաստվելու վրա»,- ասել է կառավարության ղեկավարը՝ ելույթ ունենալով Տրանսիլվանիայի Բայիլե Տուշնադ (Հարգիտա շրջան) ռումինական հանգստավայր քաղաքում գտնվող Ազատ համալսարանում և ամառային ուսանողական ճամբարում։
Ավելի վաղ նա նշել էր, որ Հունգարիայի կառավարության հաշվարկների համաձայն՝ Բրյուսելում պատրաստված Եվրամիության նոր յոթամյա բյուջեն՝ 2 տրիլիոն եվրոյի չափով, նախատեսում է առնվազն 360 միլիարդ եվրոյի ծախսեր Ուկրաինայի նպատակների համար, այդ թվում՝ ԵՄ-ին նրա անդամակցության համար։
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:58 27.07.2025
«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...
10:42 27.07.2025
Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...
10:27 27.07.2025
Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարներըՀուլիսի 26-ին, ժամը 16։59-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել է «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողանում ինքնուրույն իջնել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացիներին իջեցրել են ջրվեժից: ...
10:13 27.07.2025
Ռոդրիգոն ավելի լավն է, քան Վինիսիուսն ու Մբապեն. ՎալյեխոՄադրիդի «Ռեալից» հեռացած Խեսուս Վալյեխոն նշել է, որ Ռոդրիգոն մարզումների ժամանակ իրեն ավելի շատ է տպավորել, քան Վինիսիուս Ժունիորն ու Կիլիան Մբապեն։ Այս մասին հայտնում է AS-ը: Հարցին, թե ո՞ր խաղացողն է իրեն ամենաշատը տպավորել տեխնիկապես, իսպանացին պատասխանել է, թե «Ռոդրիգոն: Այնուհետև Վալյեխոյին հարցրել են, թե արդյո՞ք իրեն Ռոդրիգոն ավելի շա՞տ է տպավորել, քան Վինիսիուս […] ...