17:20 26.07.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում hուլիսի 25-ին անցկացվեց «Government Day» միջոցառումը՝ Innovative Governance: Solutions for the future խորագրով։ Մեկօրյա այս միջոցառումը դարձավ հարթակ՝ ուղղված նորարարական մտքերի և ռազմավարական երկխոսության խթանմանը՝ միավորելով պետական պաշտոնյաներին, տեխնոլոգիական ոլորտի մասնագետներին, ձեռնարկատերերին և քաղաքականություն մշակողներին՝ քննարկելու կառավարման նոր գործելակերպերը և Հայաստանի դերն այն տեխնոլոգիական էկոհամակարգում, որն ուղղված է համաշխարհային զարգացումներին, հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։
«Միջոցառման մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ այն, ինչ տեսավ այսօր, իրականում, իր իսկ գնահատմամբ, չէր կարող պատկերացնել մասշտաբային առումով։
«Վարչապետի և կառավարության գործընկերների անունից կարող եմ հավաստել, որ իրականացվող ծրագրերն ու այն ապագան, որ մենք պատկերացնում ենք, առանց ժամանակակից տեխնոլոգիական ձեռքբերումների, հնարավոր չէ։ Որքանով պետությունը կարող է մասնակից և օգտակար լինել․ սա է ամենակարևոր հարցը։ Ընդհանուր առմամբ տնտեսության զարգացման գործում բոլոր ժամանակներում ամենից շատ հետաքրքրող հարցն այն է, թե որտեղ պետք է լինի պետությունը։ Ժամանակակից տեխնոլոգիական դարաշրջանում, հատկապես հիմա առավել կարևոր է դառնում այն, թե պետությունը, որտեղ է դիրքավորվում, ուստի լավագույն լուծումը պետության և մասնավոր սեկտորի սերտ համագործակցությունն է»,- ասել է նախագահը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես եկավ հիմնական ելույթով՝ անդրադառնալով «Նորարարության խթանում. հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի գործարկում» թեմային։ Սիմոնյանը ներկայացրեց կառավարության առաջնահերթությունները ստարտափ մշակույթի խթանման գործում՝ ընդգծելով տեխնոլոգիական նորարարության կարևորությունը Հայաստանի համար։
Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև նախարարության գործունեության համապարփակ տեսլականին՝ ներկայացնելով ոլորտի հիմնարար ուղղությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը, թվայնացման գործընթացը, կիբեռանվտանգության չափորոշիչները, հեռահաղորդակցությունը, ինչպես նաև ոլորտի զարգացման հեռանկարները։
Ներկայացվեցին նաև ՀՀ կառավարության ռազմավարական մոտեցումները՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, տեխնոլոգիական էկոհամակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև պետական աջակցության ծրագրերը և օրենսդրական բարեփոխումները՝ նորարարության խթանման նպատակով։
Ռուբեն Սիմոնյանը հատկապես ընդգծեց տեխնոլոգիական միջոցառումների և հանրային-մասնավոր համագործակցության նախաձեռնությունների դերակատարությունը՝ որպես երկարաժամկետ աճի խթան։ Նա նաև ներկայացրեց նախարարության և ոլորտի ձեռքբերումները՝ Հայաստանի տեխնոլոգիական ներուժի աճող մակարդակի և միջազգային մրցունակության համատեքստում։
Այնուհետև, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանի մոդերացմամբ՝ տեղի ունեցավ «Նորարարության խթանում պետական-մասնավոր համագործակցության միջոցով» թեմայով պանելային քննարկումը, որին մասնակցեց ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։
Իր ելույթում Գևորգ Մանթաշյանը ներկայացրեց դիտարկումներ և մոտեցումներ՝ ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետություն-մասնավոր համագործակցության խթանմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։ Մանթաշյանը շեշտեց համագործակցային միջավայրի ձևավորման անհրաժեշտությունը, որն ապահովում է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավվածությունը պետական նախաձեռնություններին։ Նա կարևորեց նաև կարգավորումների պարզեցումը, մեխանիզմների թափանցիկությունն ու ինստիտուցիոնալ աջակցությունը՝ որպես ներդրումային միջավայրի կայուն զարգացման նախադրյալներ։
Նախարարի առաջին տեղակալը ներկայացրեց նախարարության՝ ապագայում հնարավոր միասնական հարթակի ստեղծման գաղափարը, որտեղ պետությունը սահմանում է ռազմավարական ուղղություններն ու նպատակները, իսկ մասնավոր հատվածը ներգրավվում դրանց իրականացման գործընթացում։ Այս մոտեցումը, ըստ նախարարի առաջին տեղակալի, հնարավորություն կտա ստեղծել համակարգված և ուղղորդված համագործակցություն՝ հիմնված հստակ արդյունքների վրա։ Մանթաշյանը նաև ընդգծեց, որ հանրային-մասնավոր գործընկերության մոդելը դիտարկվում է որպես ոլորտային զարգացման առանցքային գործիք։ Նրա խոսքով՝ PPP-ն էական դեր ունի տեխնոլոգիական առաջընթացի խթանման, նորարարական լուծումների կիրառման և ազգային տնտեսության մրցունակության բարձրացման գործում։ Խոսելով արդյունավետ համագործակցության համակարգի կառուցման անհրաժեշտության մասին՝ Մանթաշյանը վերահաստատեց, որ պետական քաղաքականության մեջ PPP-ի մոդելն ունի առաջնային նշանակություն, քանի որ այն նպաստում է նորարարական զարգացմանը, տեխնոլոգիական առաջընթացին և տնտեսության դիվերսիֆիկացմանը։
Պանելային քննարկման շրջանակում որպես խոսնակներ հանդես եկան նաև ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի գործադիր գլխավոր տնօրեն Գոհար Աբաջյանը, տեխնոլոգիական ձեռներեց և ԱՏՁՄ տնօրեն Սարգիս Կարապետյանը, ՏՀՏԳՄ-ի գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս Հայաստան» ընկերության տնօրեն Արսեն Առուստամյանը՝ ընդգծելով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության կարևորությունը՝ արդյունավետ գործունեության մոդելներ ձևավորելու համատեքստում։
Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ «AI4ALL | Code with Vibe» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը՝ ընդգծելով երիտասարդների մասնակցությունն արհեստական բանականության և ծրագրավորման ոլորտներում։
Օրակարգը ներառեց նաև մոդերացվող քննարկումներ, «ԹԵԴ Թոք» ելույթներ և խարույկազրույցներ։
«Տեխնոդիվանագիտություն ապագայի համար. Հայաստանը՝ տարածաշրջանի նորարարության դարպաս» թեմայով քննարկման խոսնակներն էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի զարգացման գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանը, մոդերատորը՝ «ՆՈՐՔ» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը։
«ԹԵԴ Թոք» ելույթները «Նորարարության և տեխնոլոգիական առաջնորդության խթանում» թեմայի շրջանակում էին։ Խոսնակներն էին՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքը, «Avenue Consulting Group» խորհրդատվական ընկերության ռազմավարական զարգացման ղեկավար և գործընկեր Հայկ Չոբանյանը, «Armenian Code Academy»-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Նարեկ Ասլիկյանը, «Quantori» ընկերության փոխնախագահ Արտեմ Խոզյաինովը։
Այնուհետև, «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի և «Ստարտափ Արմենիայի» հիմնադիր Հակոբ Հակոբյանն, իր ելույթում անդրադառնալով Սամմիթի անցկացման կարևորությանը, ընդգծել է այս տարի ՀՀ կառավարության ֆինանսական աջակցության դերը։ Հակոբ Հակոբյանը նշել է, որ պետական աջակցությունը վճռորոշ է եղել հատկապես բովանդակային մասի ձևավորման և միջազգային գործընկերների հետ կապերի հաստատման տեսանկյունից։ Նա շեշտել է, որ պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը նպաստում է ոչ միայն առանձին ստարտափերի այլ ամբողջ էկոհամակարգի կայուն և երկարաժամկետ զարգացումը։
Խարույկազրույցների խոսնակներն էին՝ «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի տնօրեն Ներսես Երիցյանը, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ կենտրոնական բանկի վճարային ծառայությունների և տվյալների կառավարման կենտրոնի ղեկավար Աշոտ Գաբրիելյանը և «Spacetab» ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարինե Կոտիկյանը։
Միջոցառման ավարտին ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդես եկավ ամփոփիչ խոսքով՝ կարևորելով օրվա ընթացքում ներկայացված գաղափարներն ու նախաձեռնությունները։ Նա ընդգծեց, որ «Government Day»-ը ևս մեկ վկայություն է պետական կառույցների և տեխնոլոգիական համայնքի փոխգործակցության անհրաժեշտության մասին։ Սիմոնյանը նշեց, որ նման հարթակները հնարավորություն են տալիս ոչ միայն քննարկելու ներկա մարտահրավերներն ու հնարավորությունները, այլև ձևավորելու տեսլական՝ ուղղված նորարարական կառավարման մշակույթի խորացմանը։ Նա կոչ արեց պահպանել երկխոսության ձևավորված դինամիկան և շարունակել համատեղ աշխատանքը՝ ուղղված տեխնոլոգիական և տնտեսական առաջընթացին։
Նշենք, որ ՀՀ կառավարությունն այս տարի «Սևան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման կազմակերպման համար տրամադրել է 200 մլն դրամ, ինչը ևս մեկ կարևոր քայլ է՝ ուղղված հայկական ստարտափ էկոհամակարգի ամրապնդմանը և նորարարական ձեռնարկությունների ներուժը երկրի տնտեսական առաջընթացին ծառայեցնելու գործին»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:59 26.07.2025
Համագործակցության բազմաթիվ ծրագրեր ենք նախանշել. ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Հունաստանի մշակույթի և կրթության նախարարների հետՀունաստանի մշակույթի նախարար տիկին Մենդոնիի և կրթության, կրոնի հարցերի ու սպորտի նախարար տիկին Զախարակիի հետ շատ արդյունավետ հանդիպումներ անցկացրեցինք, համագործակցության փաստաթղթեր ստորագրեցինք։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Մշակույթի ոլորտում առանձին ուշադրություն կդարձնենք մշակութային արժեքների ապօրինի վաճառքի դեմ համատեղ աշխատանքներին, պեղումների և հուշարձանային ոլորտի համագործակցությանը, թանգարանային ցուցադրություններ կունենանք Հայաստանում և […] ...
23:50 26.07.2025
Հրաձգության վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնությունում Աիդա Ազատյանը ոսկե մեդալ է նվաճելՀրաձգության վազող թիրախ նորմալ վազք, երիտասարդներ, անհատական պայքարում Աիդա Ազատյանը՝ լավագույնն է երիտասարդների պայքարում, նա ոսկե մեդալակիր է, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ արծաթե։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Որակավորման փուլում Ազատյանը խոցեց 533, իսկ Մկրտչյանը՝ 528 միավոր, և համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերով անցան կիսաեզրափակիչ փուլ։ Կիսաեզրափակչում մեր մարզուհիները հաղթեցին մրցակիցներին և դուրս եկան […] ...
23:47 26.07.2025
Ծառուկյանը ոչ մեկին չի հետաքրքրում․ ՓիմբլեթUFC-ի բրիտանացի մարտիկ Փեդի Փիմբլեթը կարծում է, որ Արման Ծառուկյանն անհետաքրքիր մրցակից է, հաղորդում է One on One-ը: «Արմանը շատ լավ մարտիկ է, բայց նա ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորը գիտեն, որ Ջասթին Գեյջին արյունարբու մարտիկ է։ Նա լեգենդ է, իսկ Արմանը՝ ոչ։ Այնպես որ, ես ցանկանում եմ մենամարտել լեգենդի հետ»,- ասել է բրիտանացին: Փիմբլեթը, […] ...
23:36 26.07.2025
Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները․ 4 վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկաՀուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Սուրենավան-Արմաշ գյուղերի միջև ընկած հատվածում բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել գազատար խողովակներին և խողովակների հենասյուների վրայից պոկել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական […] ...
23:22 26.07.2025
Թրամփ. Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել անհապաղ հանդիպել՝ հրադադարի հարցը քննարկելու համար։ «Նրանք համաձայնել են անհապաղ հանդիպել և արագ աշխատել հրադադարի և, ի վերջո, խաղաղության հասնելու համար», – գրել է նա իր Truth Social – ում։ Թրամփը զգուշացրել է, որ ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ չի վարի Թաիլանդի կամ […] ...
23:14 26.07.2025
«Կրասնոդարի» սանը կարիերան կշարունակի «Ալաշկերտում»Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ռուսական «Կրասնոդարի» նիգերիացի կիսապաշտպան Իֆեանի Դավիդ Նդուկայի տրանսֆերի մասին: 21-ամյա ֆուտբոլիստը ռուսական «Վիստայի» ակադեմիայի սան է, խաղացել է նաև Տուլայի «Արսենալում», Սարատովի «Սոկոլում»։ Նիգերիացին մեկ խաղ է անցկացրել Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, իսկ հիմնականում հանդես է եկել Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» երկրորդ թիմում: ...