Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 07 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.85
  • 450.25
WEATHER
+29.09 oC

Մեծ Բրիտանիան ինքնաթիռներից մարդասիրական օգնություն բաց կթողնի Գազային

19:50 26.07.2025

Մեծ Բրիտանիան պլանավորում է մասնակցել Գազայի հատված մարդասիրական օգնություն հասցնելու միջազգային ծրագրերին՝ օդային հարվածներ հասցնելով և հոսպիտալացման կարիք ունեցող երեխաներին տարհանելով։ Այս մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Երեք առաջնորդները քննարկել են Գազայում տիրող իրավիճակը՝ համաձայնելով, որ այն ծանր է, և ընդգծել են անհապաղ հրադադարի, Իսրայելի կողմից մարդասիրական օգնության բոլոր սահմանափակումների վերացման և Գազայում տուժածներին անհրաժեշտ սննդամթերքի անհապաղ մատակարարման անհրաժեշտությունը»,- ասվում է Մեծ Բրիտանիայի կառավարության ղեկավարի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Երեք առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ համաձայնելով շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի իշխանությունների վրա՝ Մոսկվային համոզելու մասնակցել խաղաղության բանակցություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

11:51 27.07.2025

Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղել

Հուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...

Լարսը բաց է

11:31 27.07.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

11:20 27.07.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

11:09 27.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

10:58 27.07.2025

«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել

«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

10:42 27.07.2025

Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...

BACK_TO_TOP