Հետաձգվել է Պուտինի այցը Բաքու. նա այնտեղ կմնա մի քանի ժամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC

Հետաձգվել է Պուտինի այցը Բաքու. նա այնտեղ կմնա մի քանի ժամ

17:26 26.09.2018

Ռուսաստանի նախագահի` Ադրբեջան այցը հետաձգվել է մինչև հնարավոր վերջին պահը։ Վլադիմիր Պուտինը Բաքու է մեկնելու վաղն  առավոտյան, որտեղից ցերեկը թռչելու է Տաջիկստան` ընդամենը մի քանի ժամ անցկացնելով Ադրբեջանում: Այս մասին այսօր տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Նույն օրը՝ երեկոյան, ծրագրված է Պուտինի այցը Դուշանբե, որտեղ պետք է նախապատրաստվել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Դրա հետ կապված՝ Պուտինը ցերեկը մեկնելու է Տաջիկստան։ Իսկ մինչ այդ մի քանի անկարևոր միջոցառումների է մասնակցելու Ադրբեջանի մայրաքաղաքում։

«Վաղը վաղ առավոտյան նախագահը թռչելու է Բաքու, որտեղ կայանալու է ռուս-ադրբեջանական միջռեգիոնալ համաժողովը։ Երկրների ղեկավարներ Պուտինը և Ալիևը կշփվեն երկրամասերի ղեկավարների հետ, ելույթ կունենան նրանց առաջ, բայց մինչ այդ նախագահը ներկա կլինի Բաքվում անցկացվող ձյուդոյի աշխարհի առաջնության մի քանի մրցումների»,- հայտնել է Պեսկովը։

Մինչ այս նախատեսված էր, որ Պուտինը Բաքու է այցելելու ավելի վաղ՝ սեպտեմբերի 25-ին, և նրա ուշանալը կասկածի տեղիք էր տալիս։ Բանն այն է, որ դեռ սեպտեմբերի 1-ին երկու նախագահները հանդիպել էին Մոսկվայում՝ Ալիևի այցի ընթացքում, երբ տասնյակից ավելի կարևոր փաստաթղթեր ստորագրվեցին երկու նախագահների ներկայությամբ։ Ալիևն այդ օրը Պուտինին հրավիրեց Ադրբեջան, իսկ սեպտեմբերի 8-ին Ռուսաստանի նախագահի օգնականը հայտնեց, որ սեպտեմբերի վերջին Պուտինն իրոք կայցելի Բաքու։

Սա կասկածելի էր այն իմաստով, որ այդքան փաստաթղթերի ստորագրումից հետո, թվում է, այլ կարևոր թեմաներ առանց քննարկման չեն մնացել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահը Ադրբեջան է մեկնելու ոչ այնքան կարևոր միջոցառումների մասնակցելու՝ ձյուդոյի աշխարհի առաջնություն և երկրամասերի ղեկավարների համաժողով։

Ադրբեջանում արդեն սկսել էին տեղեկություններ շրջանառել, թե Ռուսաստանի նախագահը մասնակցելու է նաև Բաքվում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։ Իսկ ադրբեջանցի որոշ գործիչներ բողոքի ձայն էին հնչեցնում այս այցի կապակցությամբ։ Հավաքի մասնակիցների հայտարարության մեջ նշվում էր, որ նրանք աջակցում են ռուս-ադրբեջանական հարաբերություններին ու ռազմատեխնիկական համագործակցությանը, սակայն դեմ են, որ «Ռուսաստանն ընդդիմանա Ադրբեջանի ժողովրդավարացմանը»։

Հետո արդեն կասկածներ առաջացան, երբ սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարեց, որ Պուտինը Բաքու կայցելի սեպտեմբերի 25-ին։ Իսկ երկու օր անց էլ նույն Կալաշնիկովը հայտնեց, թե Պուտինը կայցելի ոչ թե հենց 25-ին, այլ սեպտեմբերի 25-27 ժամանակահատվածում որևէ օր, սակայն մինչև սեպտեմբերի 26-ի կեսօր այս այցի մասին տեղեկությունները չէին հաստատվում, մինչև Պեսկովը չազդարարեց այցի մանրամասները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP