17:17 26.09.2018
Կոտայքի մարզի Հացավան համայնքի բնակիչները սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա իրականացրին: SHANTNEWS.am-ի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ իրենք ունեն ֆոնդային հողեր, որոնք նախատեսված են հատուկ նպատակով` առանձնացող ընտանիքների կողմից տուն կառուցելու համար, սակայն այդ ամենն այլևս գոյություն չունի, քանի որ հողերն անցել են գյուղապետին:
Գյուղացիները ճանապարհ էին փակել, որ այդ խնդրին լուծում տրվի, գյուղը զարգանա, իսկ եթե գյուղապետն ինքը չի անում, պետք է հրաժարական տա:
Համայնքի ղեկավար Շավարշ Սարգսյանը նշեց, որ ժողովրդի պահանջը 1991 թ. սեփականաշնորհված հողերի վերադարձն է. սեփականատերերը չեն ուզում վերադարձնել, ասում են` սեփականություն է, չենք տալիս:
«Ստուգվել են բոլոր հողերը, թե ինչ վիճակ է, ինչ որոշումով են տրվել, նրանք պատասխանը ստացել են, ասում են` մեզ ձեռք չի տալիս, հիմա պետք է դիմեն դատարան, դատարանով ստանան, եթե կարող են: Մարդիկ չեն ուզում դիմել դատարան»,- ասաց նա:
Գյուղապետը նշեց, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ 4-5 ամիս առաջ է ընտրվել, ու եթե գյուղացիները դեմ էին, այն ժամանակ պիտի ասեին:
00:05 30.06.2025
Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվելԻսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...
23:59 29.06.2025
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...
23:45 29.06.2025
ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ ՇամիլյանՀանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։ ...
23:30 29.06.2025
Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասինՌուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...
23:18 29.06.2025
Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...
23:00 29.06.2025
Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...