10:00 30.07.2025
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը քննարկում է Թենեսիի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը հաջորդ տարի, ինչը կպահանջի, որ նա հրաժարական տա Պենտագոնի ղեկավարի պաշտոնից, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ վերջին երեք շաբաթների ընթացքում Հեգսեթը լրջորեն քննարկել է պաշտոնի համար առաջադրվելու և ընտրարշավ սկսելու հնարավորությունը։
Սակայն, ըստ Պենտագոնի կանոնների, Հեգսեթը պետք է հրաժարական տա պաշտպանության նախարարի պաշտոնից՝ նահանգապետի պաշտոնում առաջադրվելու համար: NBC News-ը նշում է, որ սա կլինի ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավարության մեջ ամենամեծ վերադասավորումը:
Պենտագոնի հասարակայնության հետ կապերի գծով օգնական Շոն Փարնելը հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ հերքել է այս տեղեկությունը և նշել, որ «նախարար Հեգսեթի ուշադրության կենտրոնում մնում է բացառապես նախագահ Թրամփի ղեկավարության ներքո ծառայելը և Պաշտպանության նախարարությունում «Ամերիկան առաջին հերթին» սկզբունքի առաջխաղացումը»։
21:20 31.07.2025
Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Շտապ օգնություն (Պարոնյան փ. 40) և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Սարմենի փ. 4-16 առանձնատներ, Անտառային փ. 1-54 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոց միակողմանի, Սարի Թաղ 5-10 […] ...
21:09 31.07.2025
Վերանորոգումից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն. ԱվանեսյանՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ունենալու ենք ամբողջությամբ վերափոխված «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն»` պատրաստ միջազգային հավատարմագրման»: ...
20:54 31.07.2025
Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ. ինչպես ձեռք բերել թանգարանի տոմսեր առցանցՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներդրել է «Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ» ծրագիրը, որն ամբողջությամբ վերափոխել է թանգարանի տոմս ձեռք բերելու գործընթացը: Այժմ դուք կարող եք այցելել museumsarmenia.am կայք, ընտրել ձեզ հետաքրքրող թանգարանը, ծանոթանալ ցուցադրություններին ու միջոցառումներին և ընդամենը մի քանի սեղմումով ձեռք բերել առցանց տոմս Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:41 31.07.2025
Գարի Լինեկերն անվանել է մեծագույն ֆուտբոլիստինԱնգլիայի հավաքականի նախկին հարձակվող և հայտնի հեռուստահաղորդավար Գարի Լինեկերը «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիին համարել է լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ, հայտնում է Goal-ը: «Մեսսին իմ սիրելի ֆուտբոլիստն է բոլոր ժամանակներում: Իմ կարծիքով՝ նա պատմության լավագույն խաղացողն է։ Նույնիսկ եթե վերցնենք իսկապես մեծերին՝ Կրոյֆին, Զիդանին, Ռոնալդոյին, և միևնույն ժամանակ պատկերացնենք, որ նրանցից բարձր կա մեկ […] ...
20:23 31.07.2025
Մյասնիկյան պողոտայում բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներՀուլիսի 31-ին, ժամը 15:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ են բախվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Lada» մակնիշի ավտոմեքենան և «Howo» մակնիշի բեռնատարը։ Փրկարարները հոսանքազրկել […] ...