Գործող խորհրդարանը ներկայացուցչական մարմին չէ, սա սահմանադրական խախտում է. Վարդան Այվազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Գործող խորհրդարանը ներկայացուցչական մարմին չէ, սա սահմանադրական խախտում է. Վարդան Այվազյան

11:47 27.09.2018

Սահմանադրության համաձայն` խորհրդարանի ազատ արձակումը միանշանակ պետք է ԱԺ համաձայնությամբ լինի: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Սահմանադրագետի խոսքով` սահմանադրական օրինական մեխանիզմը հետևյալն է. վարչապետը հրաժարական պետք է տա, հրաժարականից հետո առաջին յոթ օրվա ընթացքում ոչ մի խմբակցություն պիտի վարչապետի թեկնածություն չառաջադրի, հաջորդ յոթ օրում էլ արդեն դրա իրավունքն անցնում է 1/3-ին, ու դարձյալ պետք է վարչապետի թեկնածու չառաջադրեն, որ խորհրդարանն ազատ արձակվի:

«Սա սահմանադրական մեխանիզմն է: Իրավական ոչ մի մեխանիզմ չկա ոչ մի տեղ գրած, բայց տրամաբանորեն պատկերացրեք` բոլոր պատգամավորները հրաժարական տան, համամասնական ցուցակի անդամներն էլ ցուցակից դուրս գան, որ չգան, փոխարինեն, ստացվում է՝ փաստացի ԱԺ չունենք: Խորհրդարանական մեծամասնությունը երկու տարբերակին էլ դեմ է, տեսեք՝ ոնց են մեկնաբանում՝ «եղե՞լ է նման դեպք, որ կառավարությունն ինչ-որ նախագիծ բերի, մենք խոչընդոտենք, ինչո՞ւ պետք է լուծարվենք»: Սա ամենաանգրագետ, տրամաբանությունից զուրկ մոտեցումն է, ինչի՞ համար. սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է, որ Ազգային ժողովը համարվում է Հայաստանի օրենսդիր իշխանության բարձրագույն ներկայացուցչական մարմինը, դա նշանակում է, որ նա հանդիսանում է ժողովրդի ներկայացուցիչը, բայց հեղափոխությունից հետո քաղաքապետի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ ԱԺ-ն բացարձակապես ներկայացուցչական մարմին չէ, չի համարվում ժողովրդի ներկա շահերի ներկայացուցիչը»,- ասաց նա:

Սա, ըստ Այվազյանի, սահմանադրական առաջին խախտումն է. ԱԺ-ն ներկայացուցչական չէ, ժողովրդի ներկայացուցիչը չի համարվում, դրա համար գոյատևելու իրավունք չունի: Բացի այդ, Սահմանադրության մեջ նշված է, որ վարչապետը համարվում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ուստի մյուս ուժերը` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, առնվազն, եթե չեն ուզում ազատվել, պիտի իրենց խմբակցություններից դուրս գան, դիմեն «Ելք»-ին, ասեն` ուզում են այդ խմբակցության անդամ դառնան, «Ելք»-ն էլ որոշի` ընդունի՞, թե՞ ոչ: Այվազյանի խոսքով` որպեսզի իրականում կյանքի կոչվի սահմանադրական հետևյալ դրույթը, այն է` վարչապետը մեծամասնության ներկայացուցիչն է, վերոնշյալ քայլը հարկավոր է, սակայն դա ևս հնարավոր չէ:

«Ամբողջ խնդիրը հետևյալն է. եթե ելնենք նրանից, որ մեր պատգամավորներն ունեն արժանապատվություն, Փաշինյանի լծակը հասարակական ճնշումներն են: Հիշո՞ւմ եք` հեղափոխությունից հետո որոշ պատգամավորների հասարակական ինչ պարսավանքի էին ենթարկում: Հիմա հասարակությունը պետք է փոքր չափաքանակի ճնշումներ սկսի՝ համոզելով, ջանով-ղուրբանով բացատրի, որ խորհրդարանի` մեկ ժամ ավելի լինելն աբսուրդ է, հակասահմանադրական, անտրամաբանական երևույթ: Եթե նուրբ, քաղաքակիրթ, նորմալ համոզման մեթոդները չօգնեն, նոր անհրաժեշտ է այդ մեթոդներն ավելի կոշտ դարձնել»,- նշեց Այվազյանը:

Նրա համոզմամբ` քաղաքակիրթ, քաղաքացիական ճնշումներին զուգահեռ Փաշինյանը պետք է բանակցություններ սկսի ինչպես խորհրդարանական, այնպես էլ ոչ խորհրդարանական ուժերի հետ, բացատրի, որ այսօրվա Ազգային ժողովի գոյությունն աբսուրդի ժանրից է, և ճգնաժամից դուրս գալու ամենաճիշտ կառուցակարգն ԱԺ լուծարումն է ու արտահերթը: Սահմանադրագետը նշեց, որ բոլոր առումներով արտահերթ ընտրություններն այլընտրանք չունեն, դրանք պարտադիր պետք է կայանան: Այվազյանի կարծիքով` ընտրություններն անպայման կլինեն, և դրանք իրագործելու համար ամենակոշտ մեթոդներն արդարացված են:

«Եթե մեր պատգամավորներն այդ աստիճանի խոհեմություն, ողջախոհություն չունեն, անձնական շահը պետականից գերադասում են, չեն հասկանում, որ նոր Ազգային ժողով պետք է լինի, որն արտացոլի ժողովրդին պատկանող իշխանությունը, համապատասխանի «ներկայացուցչական լինելուն, եթե դա չլինի, ԱԺ գոյությունն անիմաստ է դառնում, վերջնակետը ժողովրդին իրականում պատկանող իշխանության իրականացումն է, և եթե մեր մեծամասնության խոհեմ պատգամավորներն այդքան չեն հասկանում, ուրեմն կոշտ մեթոդով արդարացվում է, որ ժողովուրդը նրանց հեռացնի և գնա արտահերթ իշխանության: Այստեղ վարչապետը ոչ մի մեղք չունի, նրան այս հարցում մեղադրելը բացարձակապես ճիշտ չէ»,- ասաց սահմանադրագետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

23:52 05.05.2025

Մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հրավերով մայիսի 8-ին՝ ժամը 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մենահամերգով հանդես կգա լեգենդար երաժիշտ Մարկ Դրոբինսկին։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Համերգին կհնչեն Մանուել դե Ֆալյայի, Իգոր Ստրավինսկու, Մայքլ Բրոնների, Անտոնիո Սանտանայի թավջութակի սյուիտները: Համերգին կմասնակցի դաշնակահար Աստղիկ Ղուկասյանը։ Մարկ Դրոբինսկին ուսանել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ մեծանուն Մստիսլավ Ռոստրոպովիչի դասարանում, որի անմիջական […] ...

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

23:44 05.05.2025

Եմենի ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով 21 մարդ վիրավորվել է

Եմենի Հոդեյդա նահանգում հութիների ցեմենտի գործարանի վրա Իսրայելի հասցված հարվածների հետևանքով առնվազն 21 մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնել է SABA-ն: «Նախնական տվյալներով՝ Բաջջելի ցեմենտի գործարանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով վիրավորվել է 21 քաղաքացիական անձ», – հաղորդում է SABA լրատվական գործակալությունը, որը վերահսկվում է «Անսար Ալլահ»-ի կողմից։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

23:34 05.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

23:27 05.05.2025

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

23:20 05.05.2025

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

23:16 05.05.2025

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...

BACK_TO_TOP