80-ից ավելի տոկոս ստանալը հետընթացի մասին է վկայում. Զարուհի Փոստանջյանի գնահատականը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+22.09 oC

80-ից ավելի տոկոս ստանալը հետընթացի մասին է վկայում. Զարուհի Փոստանջյանի գնահատականը

21:24 26.09.2018

«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սեպտեմբերի 26-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ուղերձով դիմեց հանրությանը` ներկայացնելով իրենց վերլուծությունն անցած ընտրությունների վերաբերյալ:

«2018 թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում պահանջվող շեմը փաստացի հաղթահարել են ՀՀ գործող գործադիր իշխանության մեջ ընդգրկված երեք քաղաքական ուժեր. ՀՀ-ում կրկին հաղթել է իշխող կոալիցիան: Մինչև այս ընտրությունները ՀՀ քաղաքական և տնտեսական կառուցվածքի ապամենաշնորհացման, հակակշիռների և զսպումների մեխանիզմների և անկախ դատական համակարգի ներդրման ուղղությամբ օրինագծեր չեն պատրաստվել,  չնայած դրա համար բավարար ժամանակ կար, չեն ընդունվել այնպիսի սահմանադիր նոր օրենքներ, ինչպիսիք են «Կուսակցությունների մասին» օրենքը, վերագրանցել բոլոր կուսակցությունները, արգելել ավտորիտարիզմը սպասարկող և քառորդ դարի ընթացքում ապօրինությունների մեջ ներգրավված կուսակցությունների գործունեությունը, ապահովել կուսակցությունների նվազագույն անկախ ֆինանսավորումը»,- ասաց նա:

Փոստանջյանը նշեց նաև, որ ընտրական օրենսգրքում, հանրային, մաքսային օրենսդրությունում նույնպես փոփոխություններ չեն եղել, համաներում չի հայտարարվել, մի շարք քաղաքական գնահատականներ չեն տրվել և այլն: Երևանի ավագանու ընտրություններում մեկ քաղաքական միավորի` 80-ից ավելի տոկոս քվե ստանալն, ըստ կուսակցության ղեկավարի, հավանական վտանգի և հետընթացի մասին է վկայում: Նրա խոսքով` երկրում կուսակցական մենիշխանություն հաստատելու համար կառավարությունը ընտրողներին ապակողմնորոշելով սարսափեցրել է հակահեղափոխականության թեզով, նման պայմաններում առողջ և ստեղծագործ քաղաքական դաշտ չի կարող ձևավորվել:

Քաղաքական գործիչը հայտնեց` այս ամենից ելնելով իրենք շարունակելու են պայքարը հանուն ժողովրդավար պայքարի, նախաձեռնում են խորհրդատվություններ քաղաքական բոլոր ուժերի հետ, ովքեր ներկայացված են ապօրինի գործող խորհրդարանում, որպեսզի մինչև լուծարումը ընդունվեն օրենքներ, որոնցով կկարողանան կազմակերպել համայն հայության ԱԺ ընտրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

00:05 30.06.2025

Իսպանիայի մրցավարական կոմիտեի ղեկավար կազմը պաշտոնանկ է արվել

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ է արել մրցավարական կոմիտեի (CTA) ղեկավար կազմին, հայտնում է El Partidazo de COPE-ն: Հեռացվածների ցանկում են կոմիտեի նախագահ Լուիս Մեդինա Կանտալյեխոն, նրա տեղակալ Անտոնիո Ռուբինոս Պերեսը, VAR բաժնի ղեկավար Կառլոս Կլոս Գոմեսն ու 3 փոխնախագահները: Նոր ղեկավար կազմը հայտնի կդառնա հաջորդ շաբաթ: ...

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

23:59 29.06.2025

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հեռանկարները կլինեն թուրքական կաբինետի թեմաներից մեկը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ին կանցկացնի կառավարության նիստ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կքննարկի ռուս-ուկրաինական բանակցությունների նոր փուլի հեռանկարները, հաղորդում է A haber հեռուստաալիքը։ Հանդիպման ներքին օրակարգի հիմնական թեմաներից մեկը, ինչպես սպասվում է, կլինեն երկրի տարբեր շրջաններում անտառային հրդեհները: Պատասխանատու նախարարները Էրդողանին կզեկուցեն ստեղծված իրավիճակի և ձեռնարկված միջոցառումների մասին: Կառավարությունը նաև կքննարկի […] ...

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

23:45 29.06.2025

ՀՀ-ում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն․ Անդրանիկ Շամիլյան

Հանրապետությունում կյանքեր փրկելու համար օրական փոխներարկվում է 60 պարկ արյուն. հարցազրույց ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի Արյան ծառայության գծով փոխտնօրեն Անդրանիկ Շամիլյանի հետ: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

23:30 29.06.2025

Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ․ Բուլիկինը՝ Սպերցյանի մասին

Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Բուլիկինը РБ Спорт-ի հետ զրույցում կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի մասին։ «Կարծում եմ, որ Սպերցյանը չափազանց երկար մնաց ՌՊԼ-ում: Նա պետք է տեղափոխվեր Եվրոպա դեռ մեկ-երկու տարի առաջ: Հավանաբար, «Կրասնոդարում» նրան խնդրել են մնալ՝ թիմի չեմպիոնության համար: Ստացվեց գեղեցիկ պատմություն: Հիմա նա պետք է լքի ակումբը: […] ...

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

23:18 29.06.2025

Իրանը մինչև հունիսի 30-ը երկարաձգել է օդային տարածքի փակումը

Իրանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը երկարաձգել են երկրի հյուսիսում, արևմուտքում և հարավում ներքին և միջազգային չվերթների արգելքը, հայտարարել է Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մաջիդ Ախվանը։ «Երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև վաղը ժամը 14:00-ը (Մոսկվայի ժամանակով 13:30-ին)», – ասել է նա, մեջբերում է Mehr գործակալությունը։ ...

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

23:00 29.06.2025

Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ կչեղարկի Իրանի դեմ պատժամիջոցները՝ պայմանով, որ Թեհրանը խաղաղ քաղաքականություն վարի։ «Եթե նրանք կարողանան խաղաղ լինել և ցույց տալ մեզ, որ այլևս վնաս չեն հասցնելու, ես կվերացնեմ պատժամիջոցները», – ասել է նա։ Նախագահն ասել է նաև, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը «մեծ նշանակություն կունենա»։ NBC […] ...

BACK_TO_TOP