Եթե նկարագրել եք մի բան, մտքում ունեցել մեկ այլ բան, հավանաբար, դա չեք կարողանալու ձեռք բերել. Ջանջուղազյանը` Հովհաննիսյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Եթե նկարագրել եք մի բան, մտքում ունեցել մեկ այլ բան, հավանաբար, դա չեք կարողանալու ձեռք բերել. Ջանջուղազյանը` Հովհաննիսյանին

12:42 27.09.2018

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 27-ի նիստում միաձայն հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, սակայն՝ վերապահումով: Նախագիծը ներկայացնող Արդարադատության նախարարությանը և ֆինանսների նախարարությանը մեկ օր ժամանակ տրվեց` որոշ մտահոգիչ հարցերի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը հայտնեց, որ նախագծով նախատեսում են բյուջեի վերաբաշխում, 32 մլն 146 հազար դրամի տրամադրում` քրեակատարողական համակարգում որոշակի գնումներ կատարելու համար: Հովհաննիսյանն ասաց, որ նախատեսվում է այդ գումարից 18 մլն դրամ հատկացնել համակարգչային տեխնիկայի ձեռքբերմանը, գնելու են 40 համակարգիչ, 20 տպիչ UPS համակարգեր:

«Մոտ 10 տարի է` քրեակատարողական համակարգում օգտագործվում են հին համակարգիչներ` Pentium 3, Pentium 4, որոնք դանդաղագործ են, որոնց նույնիսկ պահեստամասերը արդեն շահագործումից դուրս են եկել, համակարգչային ծրագիրը արդեն չի համալրվում և չի սպասարկվում, ինչը բարդացնում է համակարգում աշխատանքները, հետևաբար առաջարկում ենք նոր համակարգիչներ ձեռք բերել»,- ասաց նա:

Բացի այդ, փոխնախարարը հայտնեց, որ որոշ ՔԿՀ-ներում`«Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Հրազդան», «Կոշ», շատ վատ վիճակում են ջրահեռացման և ջրամատակարարման համակարգերը և անհրաժեշտ է վերակառուցման աշխատանքներ կատարել: Հովհաննիսյանն ասաց, որ իրենք նախատեսում են 14 մլն 146 հազար դրամ նախատեսել շինարարական աշխատանքների նախագծանախահաշվարկային փաստաթղթերի կազմման համար, իսկ հետագայում` մյուս տարվա բյուջեով, փորձել միջոցներ հայթհայթել բուն շինարարական աշխատանքները կատարելու համար: Փոխնախարարը նշեց, որ անհրաժեշտ է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում 400 մետր, «Աբովյան» ՔԿՀ-ում 850 մետր խողովակներ փոխել:

Նիստը վարող, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշեց, որ կարևոր նախագիծ է:

«Գաղտնիք չէ, որ ՔԿՀ-ներում սանիտարահիգիենիկ, կենցաղային առումով կատաստրոֆիկ իրավիճակ է, պետք է քայլ-քայլ գնալ այդ ամենը կարգավորելու ուղղությամբ, հատկապես ջրահեռացման համակարգերից սկսելով: Խոսքը կարող է միայն հարցի ֆինանսական և տեխնիկական կողմի հետ կապ ունենալ»,- ասաց նա:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը արձագանքեց` նշելով, որ իր առաջարկը նախագծի բովանդակությանը և նպատակներին չի վերաբերում, կարող է գնահատվել որպես տեխնիկական առաջարկ, նա ներկայացրեց իր մտահոգություններն այս նախագծի վերաբերյալ:

«Գնման առարկաներ կան, նույն համակարգիչները, որոնք մեր գործընկեր այլ պետական մարմիններում, մասնավորապես ոստիկանությունում` նույն տեսակի համակարգիչը և տպիչը այլ նախահաշվային գին են ունեցել: Բացի դրանից, որ նախահաշվային գինը զգալիորեն ավելի ցածր է եղել` 290 հազարի փոխարեն 234 հազար, պայմանագիրն էլ կնքվել է 225 000 դրամով` համակարգչի դեպքում, իսկ տպիչը 75 հազար դրամ է եղել: Ըստ էության` նույն տեխնիկական բնութագրերով նկարագրված տպիչը պայմանագրով այդքան էլ եղել է: Մեր առաջարկն է եղել վերանայել այս նախագիծը` համանման գնման առարկաների մոտավորապես միասնական նախահաշվային գներին դուրս գալու տրամաբանությամբ»,- ասաց նա:

Երկրորդ խնդիրն, ըստ Ջանջուղազյանի, վերաբերում է հետևյալ հարցին. ինչո՞ւ է կոնկրետ այդքան գումար նախատեսվում` 14 միլիոն 146 հազար 600 դրամ, որովհետև դրա համար կան քաղաքաշինական կանոններ, որոնցով գնահատվում է` որքան կկազմի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ձեռքբերման արժեքը այս կամ այն գնման առարկայի համար:

«Մեր մտահոգությունները կապված են միայն կանոնները պահպանելու հետ»,- ասաց նա:

Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նախարարական կոմիտեում են խոսել այդ հարցի շուրջ, ունեցել կոնկրետ եզրահանգում:

«Հարցը լուծվեց, համաձայնություն ձեռք բերվեց, որ մնան այդ գները: ԿԳՆ-ն ևս ներկայացնում էր գնում, այնտեղ 10 հազար դրամի տարբերություն էր, ոչ թե` քսանքանի: Այս տպիչներն ավելի թարմ են, որոնց սպասարկումը հետագայում ավելի էժան է լինելու, ավտոմատ տպում են ոչ թե մեկ, այլ երկու էջ, այսինքն` թղթի տնտեսում էլ ենք ունենալու: Գինը որոշվել է կառավարության համապատասխան որոշման հիման վրա, հիմնավորումներն ուղարկել ենք: 79 հազար տպիչ` այն ֆունկցիոնալ հզորությամբ, որ մենք ենք նշել, չկա»,- ասաց նա:

Ջանջուղազյանը հակադարձեց.

«Լազերային տպիչներ` 33 էջ/րոպե արագությամբ. այն, ինչ գրված է գնման առարկայի բնութագրերում` Ձեր և ոստիկանության դեպքում: Ոստիկանության դեպքում 74 889 դրամով, այս դեպքում` 280 000 դրամ: Եթե դեմ չեք, ես առաջարկում եմ մեկ օրվա ընթացքում համալրել առաջարկը: Եթե Դուք նկարագրել եք մի բան, բայց Ձեր մտքին ունեցել եք մեկ այլ բան, հավանաբար, դա չեք կարողանալու ձեռք բերել. առաջնորդվելու են նկարագրությամբ, և դրա տակ Դուք կարող է 280 հազար դրամին համարժեք որակ ակնկալել, բայց Ձեզ մատուցվի 75 հազար դրամանոց»:

Արդարադատության փոխնախարարը համաձայնեց քննարկել այս հարցը, և համակարգչային տեխնիկա ձեռք բերել իրենց նախատեսած պարամետրերին համարժեք ամենացածր գնով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

20:39 06.07.2025

Իսրայելի պատվիրակությունը ժամանել է Կատար՝ Ղազայի շուրջ բանակցությունների համար. Al Araby

Իսրայելական պատվիրակությունը ժամանել է Դոհա՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու և այնտեղ պահվող պատանդներին ազատ արձակելու նպատակով անուղղակի բանակցություններ վարելու պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ, հաղորդում է կատարական «Ալ Արաբի» հեռուստաալիքը։ Կիրակի օրը իսրայելական Ynet պորտալը հաղորդել է, որ հրեական պետության իշխանությունները որոշել են բանակցային պատվիրակություն ուղարկել Դոհա՝ Գազայի հարցով խորհրդակցությունների համար: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև […] ...

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

20:20 06.07.2025

Ինչ է անհրաժեշտ ՀՀ բանակում ծառայության անցնելու համար․ ՊՆ

Հայաստանի Հանրապետության բանակում ծառայության անցնելու համար անհրաժեշտ է զանգահարել 1-28 հեռախոսահամարին կամ դիմել տարածքային զինկոմիսարիատ: այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։   ...

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

20:00 06.07.2025

Լավրովը ժամանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի վայր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է BRICS գագաթնաժողովի վայր, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս նախարարի ավտոշարասյունը կանգ է առել Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից արվեստի թանգարանում, որտեղ հուլիսի 6-7-ը տեղի կունենան գագաթնաժողովի հիմնական միջոցառումները: Ռուսական պատվիրակության մեքենաների համարանիշների վրա նշված է «Մենք Ռուսաստանն ենք։ Մենք Լավրովն ենք» գրությունը: Արտաքին գործերի նախարարը կարմիր […] ...

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

19:38 06.07.2025

Պուտինը տեսակոնֆերանսի միջոցով միացել է BRICS գագաթնաժողովին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող BRICS գագաթնաժողովին։ Ռուսաստանի առաջնորդը միացել է տեսակապի միջոցով, հաղորդում է TASS-ի թղթակիցը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը սա բացատրել է ՄՔԴ-ի պահանջների համատեքստում որոշակի դժվարություններով. մարմինը, Եվրոպայի ակտիվ մասնակցությամբ, Ռուսաստանի առաջնորդի նկատմամբ ձերբակալման օրդեր է տվել անհասկանալի հիմքերով, իսկ Բրազիլիայի կառավարությունը դեռևս չի կարողացել որոշակի […] ...

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

19:18 06.07.2025

Լուլա դա Սիլվան կոչ է արել խորացնել Ուկրաինայում խաղաղության համար ուղիղ երկխոսությունը

Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը պետք է խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ խաղաղ լուծում գտնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Այս մասին հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Ռիո դե Ժանեյրոյում BRICS գագաթնաժողովի բացման ժամանակ։ «Անհրաժեշտ է, որ Ուկրաինայում հակամարտության բոլոր կողմերը խորացնեն ուղիղ երկխոսությունը՝ հրադադարի հասնելու և երկարատև խաղաղություն հաստատելու համար», – նշել է […] ...

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

19:00 06.07.2025

Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

Իլոն Մասկը «Ամերիկա» քաղաքական կուսակցությունը գրանցելու դիմում է ներկայացրել ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողով (FEC): Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է գործակալության պորտալում: Դիմումի համաձայն՝ կուսակցությունը կկոչվի «Ամերիկայի կուսակցություն» (AMEP): Դիմումը ներկայացվել է հուլիսի 6-ին: Այն ներկայումս FEC-ի դիմումների և միջնորդությունների ցանկում նշված է որպես «քննարկման փուլում գտնվող»: Հուլիսի 5-ին Մասկը հայտարարեց, որ X քվեարկության արդյունքների հիման վրա […] ...

BACK_TO_TOP