Նախկին իշխանությունների համար ծիծաղելի էր, երբ պետական պաշտոնյան մտածում էր երկրի ապագայի մասին. Աղասի Թադևոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

Նախկին իշխանությունների համար ծիծաղելի էր, երբ պետական պաշտոնյան մտածում էր երկրի ապագայի մասին. Աղասի Թադևոսյան

13:26 27.09.2018

«Ժողովուրդ ասելով նկատի ունեն տրամադրությունները կրող հասարակությանը, ենթադրվում է, որ նկատի ունեն հասարակության հիմնական մասի կարծիքը և պարտադիր չէ, որ հասարակության հիմնական մասը քանակապես ամենամեծը լինի, կարևոր է, որ ինքը կրի մեծամասնության տրամադրությունները: Եթե մարդը չի տիրապետում հասարակության մեծ մասի կարծիքին, ապա նա երկար չի կարող խոսել ժողովրդի անունից»,- ասել է ազգագրագետ Աղասի Թադևոսյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակող «Հեռանկար» հաղորդման ընթացքում:

Նա նշել է, որ նախկին իշխանությունները իրենց հազվադեպ էին թույլ տալիս «ժողովուրդ» արտահայտությունը, քանի որ գիտակցում էին, որ չեն արտահայտել հասարակության մեջ գոյություն ունեցող տիրապետող կարծիքը, սակայն ներկայումս իրավիճակը փոխվել է և իշխանությունը կարող է իրեն թույլ տալ խոսել ժողովրդի անունից:

Հարցին, թե արդյոք ավագանու ընտրությունների ընթացքում Նիկոլ Փաշինյանի ուժին չքվեարկած մարդիկ ժողովուրդ չեն, նա պատասխանեց.

«Այստեղ խնդիրն այն է, որ ընտրությունը մի բան է, երբ մարդ իր քվեն տալիս է որևէ քաղաքական ուժի, դա չի նշանակում, որ նա ներկայացնում է հասարակությունը: Չի բացառվում, որ իրենց ձայնը «Լույս» դաշինքին կամ «Բարգավաճ Հայաստան»-ին տված մարդիկ լիովին համաձայն են հեղափոխության դրույթների հետ: Այդ դրույթների հետ համաձայն չեն այն մարդիկ, ում դեպքում կարող է շահերի բախում լինել, իհարկե, շահերի բախման խնդիրը դեռ լուծված չէ, բայց ակնկալիքներ կան, որ կարող է լուծվել»:

Աղասի Թադևոսյանի խոսքերով՝ հեղափոխությունից հիմնական ակնկալիքը իրավիճակի փոփոխությունն է: Նա նշել է, որ մարդիկ գնում էին պետական պաշտոնի բացարձակապես սեփական շահի ակնկալիքներով, իսկ ով այսպես չէր անում, ծաղրվում էր:

«Ես հիմա մարդկանց եմ ճանաչում, ովքեր գնում են պետական ծառայության ընդհուպ մինչև փոխնախարար կամ նախարար և նրանք ֆինանսապես տուժել են, սակայն նրանց մեջ կա անհանգստություն երկրի ապագայի հանդեպ: Նախկին իշխանությունների համար ծիծաղելի էր, երբ պետական պաշտոնյան մտածում էր երկրի ապագայի մասին»,- նշել է նա:

Աղասի Թադևոսյանի խոսքերով՝  այսօրվա երիտասարդությունը շատ կոնկրետ է՝ նրանք ցանկանում են կառուցել պետություն, որտեղ կարող են որպես մարդիկ իրացվել: Նրա խոսքերով՝ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքական ուժը մեծամասնություն չէր և ամեն բան անում էր երիտասարդությունը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

23:34 05.05.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Մարսել քաղաքի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Հանրապետության նախագահը ողջունելով պատվիրակության այցը Հայաստան նշել է. «Ֆրանսիան առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Վերջին երեսուն տարում այսպիսի հարաբերություններ մենք չենք ունեցել, իհարկե, դրանք ավանդույթներով են ձևավորվել և պայմանավորված են մեր ժողովուրդների պատմական կապերով: Այդտեղ առանձնահատուկ դեր ունի […] ...

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

23:27 05.05.2025

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորությունը կազմակերպելու նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ 89 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր, ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Նա իր երկարամյա գործունեությամբ անգնահատելի ներդրում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն կրթության և գիտության ոլորտների զարգացման գործում։ Ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը ծնվել է 1936 թվականին ԼՂԻՄ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում։ Ավարտել է […] ...

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

23:20 05.05.2025

Կայծակ և ամպրոպ՝ Երևանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում ֆիքսվել է Երևանի երկնքում հզոր կայծակի փայլատակման պահը: ...

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

23:16 05.05.2025

2026-2030թթ. ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի քննարկմանը նվիրված հանդիպում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է […] ...

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

23:12 05.05.2025

Թրամփը հրավիրել է Էրդողանին ԱՄՆ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել է, որ վերջինս իրեն հրավիրել է այցելել Միացյալ Նահանգներ։ Թուրք առաջնորդն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «ԱՄՆ նախագահ, իմ սիրելի ընկեր Դոնալդ Թրամփի հետ այսօր ունեցած հեռախոսազրույցը շատ արդյունավետ, իմաստալից և անկեղծ էր։ Ես փոխանցեցի, որ շատ ուրախ կլինեմ որքան […] ...

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

23:01 05.05.2025

Հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հայ-վրացական սահմանի՝ Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատար տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը: Մասնավորապես, վրացական կողմի մալուխի վնասման հետևանքով խափանվել է ինտերնետային կապն այդ տարածքում, ինչի պատճառով որոշ ժամանակով չի գործի անցակետը: Կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է զերծ մնալ Գոգավան-Գուգութի անցակետով բեռնատար տրանսպորտային միջոցների երթևեկության կազմակերպումից՝ մինչև ինտերնետային կապի վերականգնումը։ ...

BACK_TO_TOP