Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+26.09 oC

Թրամփը հայտարարել է, որ մոտ է Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցում համաձայնության գալուն

09:05 16.08.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունները մոտ են համաձայնության՝ նշելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շահագրգռվածությունը հակամարտության կարգավորման հասնելու հարցում։

«Կարծում եմ՝ մենք մոտ ենք համաձայնության, բայց ես չեմ սիրում դրա մասին խոսել։ Ես միշտ ասում եմ՝ եթե ես իսկապես մոտ եմ, ապա ես գնահատում եմ դա 50-50 հարաբերակցությամբ, քանի որ շատ բաներ կարող են պատահել։ Բայց կարծում եմ, որ նախագահ Պուտինը հետաքրքրված է այս խնդիրը լուծելով, և դա այնպիսի խնդիր է, որը երբեք չպետք է տեղի ունենար», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ Ալյասկայում Պուտինի հետ գագաթնաժողովից հետո։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 16.08.2025

SHANTNEWS

«Բարսելոնայի» մարզիչը  վնասվածք է ստացել մարզման ժամանակ

11:55 16.08.2025

«Բարսելոնայի» մարզիչը վնասվածք է ստացել մարզման ժամանակ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը ձեռքի վնասվածք է ստացել, տեղեկացնում է Mundo Deportivo-ն։ Գերմանացի մասնագետը թիմի մարզման ժամանակ ընկել է ու վնասել ձեռքը։ Ակումբի բժշկական անձնակազմը արագ օգնություն է ցուցաբերել Ֆլիկին։ 60-ամյա մարզիչը հաջորդ մարզմանը ներկայացել է վիրակապած ձեռքով։ ...

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

11:49 16.08.2025

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Վաշինգտոնում երկուշաբթի օրը։ «Ես պլանավորում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Ես շնորհակալ եմ հրավերի համար», – գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։ Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել […] ...

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

11:40 16.08.2025

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար․ Պուտին

Ուկրաինայում ստեղծված իրավիճակը ողբերգություն է և մեծ ցավ Ռուսաստանի համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այն ամենը, ինչ տեղի է ունենում, մեզ համար ողբերգություն է և մեծ ցավ», – ասել է Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ մամուլի ասուլիսում ՝ խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ղեկավարների միջև բանակցությունները տեղի են […] ...

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

11:28 16.08.2025

«Բենֆիկայի» սանը տեղափոխվել է «Արարատ-Արմենիա»

«Էշտորիլի» հարձակվող Ռոդրիգու Ռամուշը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում», տեղեկացնում է Հայաստանի փոխչեմպիոնի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստը «Բենֆիկայի» սան է, թեև երբեք չի խաղացել պորտուգալական ակումբի հիմնական թիմում։ Ռամուշը նախորդ մրցաշրջանում վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Տոնդելայում»։ Նա Պորտուգալիայի երկրորդ լիգայում 28 խաղում խփել է 4 գոլ, կատարել է 5 գոլային փոխանցում։ ...

«Սև այրին» 20 տարվա ընթացքում սպանել է 11 ամուսնու․ Իրանում ընթանում է սկանդալային դատավարությունը

11:15 16.08.2025

«Սև այրին» 20 տարվա ընթացքում սպանել է 11 ամուսնու․ Իրանում ընթանում է սկանդալային դատավարությունը

Նա ամուսնացել է հարուստ տղամարդկանց հետ, և որոշ ժամանակ անց նրանք մահացել են. 58-ամյա Քուլսում Ակբարին դատվում է Իրանում՝ մեղադրվելով 11 սպանության և մեկ սպանության փորձի մեջ։ Քննիչները կարծում են, որ երկու տասնամյակի ընթացքում նա ամուսիններին ուղարկել է այն աշխարհ՝ նրանց ժառանգությունը խլելու համար։ Նրան անվանում են «սև այրի»։ Ապացույցների ճնշման տակ Ակբարին խոստովանել է […] ...

BACK_TO_TOP