Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+33.09 oC

Ներկայացվել են ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատման արդյունքները

15:05 18.08.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը կազմակերպել է «ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատում» թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են ՀՀ միջպետական նշանակության ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգավոր երևույթների և կլիմայի փոփոխության ազդեցության գնահատման, մեղմելու, կանխարգելելու միջոցառումներն ու առաջարկությունները, ինչպես նաև՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքերը։
Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործդիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Նարեկ Զուլալյանը, Արման Խաչատրյանը, Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ շրջական միջավայրի նախարարության, այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ ՀՀ միջպետական ճանապարհների վրա հիդրոլոգիական վտանգի ազդեցության գնահատումը կատարել է «Գեոռիսկ» ՍՊԸ-ն, իսկ Դեբեդ գետի հիդրոլոգիական մոդելավորումը՝ «Գեոինֆո» ՍՊԸ-ն` ԱԶԲ ֆինանսավորմամբ։
Միջոցառման բացման խոսքում ՀՀ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը նշել է, որ ՀՀ ՏԿԵՆ-ը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հետ լայնածավալ աշխատանքներ է իրականացնում 2024 թվականին ջրհեղեղից տուժած ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչի հիմքում ճանապարհների դիմակայության բարձրացման հարցն է։ Ըստ փոխնախարարի՝ նշված հետազոտությունները կնպաստեն հետագայում ճանապարհային ենթակառուցվածքների դիմակայության բարձրացմանն ու կօգնեն կանխարգելել ռիսկերը։
ԱԶԲ-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Լյուկ Ֆոչթմանը, ողջունելով ներկաներին, ընդգծել է, որ այս տարի նշվում է Հայաստանի և ԱԶԲ-ի միջև 20-ամյա համագործակցությունը։ Այս տարիների ընթացքում նշանակալի աշխատանքներ են տարվել տրասպորտային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Ըստ նրա՝ նշված հետազոտության արդյունքները կունենան նպատակային օգտագործում՝ նախագծային աշխատանքների իրականացնելիս և հետագա շինարարության ընթացքում։
Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Նարեկ Զուլալյանի տեղեկացմամբ՝ Դեբեդ գետի հեղեղումների մոդելավորման արդյունքները կօգտագործվեն Մ-6 միջպետական ճանապարհի՝ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման, ինչպես նաև գետի վարարման դեպքում հնարավոր փլուզման ռիսկային գոտիների բարելավման աշխատանքներում։ Ուսումնասիրությունը փոխանցվել է նաև նախագծող ընկերությանը, որն այժմ իրականացնում է հեղեղումների հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհի վնասված տեղամասերի վերականգնման նախագծային աշխատանքները։
Խորհրդակցության ընթացքում «Գեոռիսկ» և «Գեոինֆո» ՍՊԸ-ների մասնագետները մանրամասն ներկայացրել են կատարված հետազոտությունները, որոնց շնորհիվ բացահայտվել ու գնահատվել են համապատասխան կլիմակայական, երկրաբանական և հիդրոլոգիական վտանգների ռիսկերը (քարաթափում, սողանք, հեղեղում և այլն) տրանսպորտային ենթակառուցվածքների համար։
Հետազոտությունները ներկայացնելուց հետո տեղի է ունեցել շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների քննարկում։ Ուսումնասիրություններն իրականացրած մասնագետները պատասխանել են ներկաների հարցերին։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

18:20 18.08.2025

Ավտոմեքենան ընկել է գետը․ կան տուժածներ

Օգոստոսի 18-ին, ժամը 15։18-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 149-րդ կմ-ին «Dodge» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից […] ...

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

18:11 18.08.2025

Թրամփը հայտարարություն է արել Զելենսկու հետ հանդիպումից առաջ

Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ հանդիպումից առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ պետք է խաղալ միայն «հաղթելու համար»։ «Խաղա՛ հաղթելու համար, կամ ընդհանրապես մի՛ խաղա՛», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Թրամփը նաև ասել է, որ վեց ամսվա ընթացքում լուծել է վեց հակամարտություն։ ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

18:00 18.08.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ուղերձով։ ...

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

17:50 18.08.2025

Ավտոհայելիների գողության վեց դրվագ Դավիթաշենում. սիսիանցի երիտասարդը ձերբակալվել է

Օգոստոսի 5-ին` ժամը 7.47-ին, ՆԳ նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Դավիթաշեն թաղամասի մի բնակիչ և հայտնել, որ գողացել են իրենց շենքի բակում կայանված «Ինֆինիտի» մակնիշի իր ավտոմեքենայի հայելիները և թողել տելեգրամյան ալիքի հասցե։ Մեկնել է Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ տուժողին պատճառվել է 100 հազար դրամի վնաս։ Եվ սա […] ...

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

17:37 18.08.2025

Ուկրաինան ցանկանում է, որ Ադրբեջանը գազ մատակարարի իրեն մինչև տարեվերջ

Ուկրաինան բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ մինչև տարեվերջ գազի մատակարարման պայմանագիր կնքելու համար, հայտարարել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Սվետլանա Գրինչուկը։ Հուլիսի 28-ին «Նավթոգազ Ուկրաինա» ընկերության վարչության ղեկավար Սերգեյ Կորեցկին հայտնեց, որ Ուկրաինան կնքել է Ադրբեջանից գազի ներմուծման առաջին համաձայնագիրը, փորձնական մատակարարումը փոքր ծավալի է և իրականացվում է Տրանսբալկանյան միջանցքով։ «Մենք ներկայումս բանակցություններ ենք վարում (ադրբեջանական […] ...

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

17:25 18.08.2025

Մոդին և Պուտինը քննարկել են Ալյասկայում բանակցությունները

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում նրանք քննարկել են Ալյասկայում կայացած բանակցությունները: «Շնորհակալություն իմ ընկեր նախագահ Պուտինին հեռախոսազրույցի և Ալյասկայում նախագահ Թրամփի հետ վերջերս կայացած հանդիպման տպավորությունները կիսելու համար։ Հնդկաստանը մշտապես կոչ է արել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը և աջակցում է այս ուղղությամբ ձեռնարկվող բոլոր ջանքերին։ […] ...

BACK_TO_TOP