Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Հայաստանի ռազմական բյուջեն կտրուկ աճելու է 25 տոկոսով. նախագիծ

15:09 27.09.2018

Կառավարության այսօրվա նիստում ներկայացվել է Հայաստանի 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որից հայտնի է դարձել հաջորդ տարվա պաշտպանական (ռազմական) բյուջեն՝ 311 միլիարդ դրամ կամ 645 միլիոն դոլար։ Նախորդ տարվա հաստատված բյուջեի համեմատ՝ այս տարվա պաշտպանական ծախսերն ավելացել են 25 տոկոսով, ինչը կտրուկ աճ է նախորդ տարիների համեմատությամբ։

Ռազմական բյուջեի այսօրինակ աճը մասնավորապես պայմանավորված է ռազմական պաշտպանության կարիքների ֆինանսավորման աճով։ Միակ ոլորտը, որին հատկացվող գումարները չեն աճել, հետազոտական և նախագծային աշխատանքներին (ռազմարդյունաբերություն) հատկացվող մասնաբաժինն է։ (Թվերը ներկայացված են դրամով)։

Ոլորտը 2019 նախագիծ 2018 հաստատված Աճը
Պաշտպանություն (ընդհանուր) 311,0 միլիարդ 247,9 միլիարդ 125.47%
Ռազմական պաշտպանություն 300,4 միլիարդ 238,2 միլիարդ 126.10%
Արտաքին ռազմական օգնություն 746 միլիոն 117 միլիոն 638.05%
Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում 2,4 միլիարդ 2,4 միլիարդ 100.00%
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 7,4 միլիարդ 7,1 միլիարդ 104.50%

Այս ոլորտների ավելի մանրամասն բացվածքը ցույց է տալիս, որ նախորդ տարիների համեմատությամբ խոշոր միջոցներ են հատկացվել հատկապես շենքային պայմանների բարելավմանը՝ 66,5 միլիարդ դրամ (սա վերաբերում է բնակելի, գրասենյակային և այլ շենքերի կառուցմանը), ինչպես նաև ռուսական վարկով ռազմական արտադրանքի գնումներին՝ 42,8 միլիարդ դրամ (խոսքը երկրորդ վարկի ֆինանսավորմանն է վերաբերում)։

Ոլորտ Հատկացվող գումար (դրամ)
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) 311037255400
Ռազմական պաշտպանություն 300437934200
Ռազմական կարիքների բավարարում 189981122500
Ռազմական նշանակության համակարգերի պահպանում 1122895200
ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմաններ բարելավում 66497400500
Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով ապահովում 42836516000
Արտաքին ռազմական օգնություն 746598100
ՆԱՏՕ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովում 9600000
ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանում 736998100
Հետազոտական և նախագծային աշխատանքներ պաշտպանության ոլորտում 2433461400
«Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ 2433461400
Պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) 7419261700
Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում 33090000
Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր 7045503700
Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպում 340668000

Այստեղ ներկայացված որոշ ծախսային կետերով գումարները հատկացվում են ոչ թե պաշտպանության նախարարությանը, այլ մյուս գերատեսչություններին, մասնավորապես.

  • ՆԱՏՕ-ի հասարակական տեղեկատվական կենտրոնի գործունեության ապահովում-ԱԳՆ (9․6 միլիոն դրամ),
  • Այլընտրանքային աշխատանքային ծառայողներին դրամական բավարարման և դրամական փոխհատուցման տրամադրում-Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (33 միլիոն դրամ),
  • «Պաշտպանության բնագավառի այլ ծախսեր»-ԱԱԾ (7 միլիարդ դրամ)։

Հենց պաշտպանության նախարարությանն էլ պաշտպանական (ռազմական) ծախսերից բացի, հատկացվում են գումարներ նաև այլ ծախսերի համար, որոնք ներկայացված են ստորև զետեղված աղյուսակում։

Ծախսի ոլորտը Որից՝ ոլորտի կոնկրետ ծրագիրը Ոլորտին տրվող գումարը Ծրագրին տրվող գումարը
ՀՀ ՊՆ (ԸՆԴՀԱՆՈՒՐ) 307057744800
Պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններ որից՝ 2433461400
«Գիտական և գիտատեխնիկական նպատակային ծրագրային հետազոտություններ» ծրագրի շրջանակներում կատարվող հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքներ 2433461400
Ռազմական ուսուցում և վերապատրաստում որից՝ 1202986800
Ռազմաուսումնական հաստատություններում նեղ մասնագետների պատրաստում և վերապատրաստում 1202986800
ՀՀ պաշտպանության ապահովում որից՝ 300537934200
Ռազմական կարիքների բավարարում 189981122500
ՀՀ օդանավակայաններում ՌԴ զորամիավորումների օդանավերի սպասարկման ծառայություններ 100000000
Ռազմական նշանակության համակարգերի պահպանում 1122895200
ՀՀ պաշտպանության նախարարության շենքային պայմաններ բարելավում 66497400500
Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման երկրորդ վարկի հաշվին ռուսական արտադրության անհրաժեշտ ինժեներական և ավտոմոբիլային տեխնիկայով ապահովում 42836516000
Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ որից՝ 340668000
Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների կազմակերպում 340668000
Միջազգային ռազմական համագործակցություն որից՝ 736998100
ՀՀ ռազմական կցորդների և ներկայացուցիչների պահպանում 736998100
Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ որից՝ 1805696300
Զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ 100000000
Հիգիենիկ և համաճարակային փորձագիտական ծառայություններ 32270200
Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումների պահպանման ծառայություններ 40000000
Դեղորայքի տրամադրում զորամասային և հոսպիտալային օղակներում բուժօգնություն ստացողներին 1474176100
Հոսպիտալների և բուժկետերի բժշկական սարքավորումներով համալրում 159250000

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP