15:33 27.09.2018
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում սեպտեմբերի 26-ին կազմակերպվել է հանդիպում՝ շրջանառության հարկի հարկման նոր շեմի հետ կապված խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են հանրային սննդի ոլորտում գործող մոտ 22 ընկերությունների ներկայացուցիչներ։
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, նշել, որ մեծապես կարևորում է պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում փոխադարձ վստահության և գործընկերության գործելաոճը և մաղթել արդյունավետ քննարկում։
Այնուհետև տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանն, անդրադառնալով շրջանառության հարկի հարկման շեմի փոփոխությունների հետ կապված հարցերին՝ հանդիպման մասնակիցներին առաջարկել է ներկայացնել իրենց մտահոգություններն ու առաջարկությունները։
Կրկնվող խնդիրներից են եղել շրջանառության հարկի հարկման ներկայիս գործող շեմի դրույքաչափը, գյուղմթերքի փաստաթղթավորման գործընթացը, հին սերնդի ՀԴՄ-ները և այլն։
Հակոբ Ավագյանը կարևորել է ընկերությունների կողմից ներկայացված խնդիրների լուծման անհրաժեշտությունը և խնդիրներն առավել հստակ պատկերացնելու համար առաջարկել իրականացնել դիտանցում։ Արդյունքները կուսումնասիրվեն և կամփոփվեն, այնուհետև կիրականացվեն աշխատանքներ խնդիրների առավել արդյունավետ լուծման ուղղությամբ։
Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն են հայտնել մասնակցելու դիտանցմանը։
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...
22:03 06.07.2025
Ըմբշամարտիկ Ռազմիկ Եփրեմյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին և նվաճել բրոնզե մեդալԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ) 3:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և նվաճեց բրոնզե մեդալ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:00 06.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունըՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Մանրամասները՝ ՀՀ ՊՆ-ի տեսանյութում։ ...
21:40 06.07.2025
Արաղչին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները անվանել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտումԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի կոպիտ խախտում էին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին BRICS գագաթնաժողովում։ Նախարարը նաև շնորհակալություն է հայտնել ասոցիացիայի անդամներին, ովքեր դատապարտեցին Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն Իրանի վրա […] ...