17:55 27.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում ԶԼՄ-ների համար պարզաբանում է ներկայացրել վերջին օրերին քննարկման առիթ դարձած մի դեպքի վերաբերյալ:
«Նարե Գրիգորյանին առաջարկել եմ աշխատանք ՀԺ-ում: Կառավարությունում աշխատանքը վերականգնելու հարցում օգնելու որևէ խոստում չեմ տվել: Հարցրել եմ՝ մտադրություն ունի՞ փորձել վերականգնվել դատարանի միջոցով, թե՞ ոչ, եթե ոչ, ապա առաջարկում եմ աշխատանք «Հայկական ժամանակ»-ում:
Հ. Գ. Զրույցի վերջում Նարեն հարցրեց կարո՞ղ է արդյոք հանրայնացնել մեր խոսակցությունը, ես պատասխանեցի, որ դեմ չեմ, միայն թե ընդհանուր գծերով՝ մասնավոր բնույթի եմ խոսել, քանի որ նախապես չէի մտածում, որ կհանրայնացվի: Իմ այս խնդրանքի արդյունքում, փաստորեն, կարևոր դետալներ դուրս էին մնացել, և սխալ տպավորության տեղիք տվել: Կպատահի, ոչինչ»,- գրել է նա:
Նարե Գրիգորյանը ժամեր առաջ իր էջում հետևյալ գրառումն էր արել.
«Սիրելի բարեկամներ,
Րոպեներ առաջ ինձ զանգահարեց առաջին տիկին Աննա Հակոբյանը:
Նա ավելի մանրամասն տեղեկացավ իմ խնդրի մասին և ասաց, որ կարող է օգնել թե՛ աշխատանքը վերականգնելու, թե՛ նոր աշխատանք գտնելու հարցում: Ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ կմտածեմ և իրեն տեղյակ կպահեմ»:
Հիշեցնենք` սեպտեմբերի 24-ին Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում «Այսօրվանից գործազուրկ եմ – Նիկոլի ականջը կանչի» վերտառությամբ գրառում էր կատարել, որով տեղեկացրել էր, որ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վահան Պապիկյանն իրեն ստիպել է աշխատանքից ազատվելու դիմում գրել: Գրիգորյանի խոսքերով` իրեն աշխատանքից ազատելու պատճառն այն էր, որ ինքը, ունենալով անչափահաս երեխա, հրաժարվել էր երեկոյան արտաժամյա աշխատանք կատարել և այդ մասին տեղյակ էր պահել աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին:
«Դու ինձ վրա բոչկա ես գլորել, թռել ես իմ գլխի վրայով»,- ինձ ասաց Վահան Պապիկյանն ու ազատեց աշխատանքից՝ իմանալով, որ ես միայնակ մայր եմ և եկամուտի ուրիշ ոչ մի աղբյուր չունեմ»,- գրել էր նա: Գրիգորյանը նաև բաց նամակով դիմել էր Փաշինյանին` խնդրելով արձագանքել:
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...