18:59 27.09.2018
Ռուսաստանի ուղղաթիռաշինական ընկերությունն իր արտադրած և Ադրբեջանի կողմից շահագործվող քաղաքացիական ու ռազմական ուղղաթիռների սպասարկման (նորոգման) կենտրոն է բացել Բաքվում։ Այն աշխատելու է ադրբեջանական Silk Way ընկերության նույնատիպ սպասարկման կենտրոնի բազայի վրա։ Այս մասին հայտնի է դարձել «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերության փոխտնօրենի խոսքերից։
Սպասարկման կենտրոնն ամռան ընթացքում (հավանաբար՝ դեռ Silk Way ընկերության միջոցներով) նորոգել է Ադրբեջանում շահագործվող ուղղաթիռներից մեկը, հիմա այնտեղ սկսել են ևս մեկ ուղղաթիռի նորոգում։ Ռուսական ընկերության փոխտնօրենի խոսքերով՝ նրանք այսպիսով աստիճանաբար փորձում են մեծացնել իրենց կարողությունները։
«Մեկ տարի առաջ մեր գործընկերները՝ ադրբեջանական կողմը, մեծացրել են իրենց հզորությունները։ Առայժմ դա բազային հանգույց է՝ ներգնա նորոգում իրականացնելու համար։ Եթե հետագա ընդլայնում լինի, նրանք կարող են դառնալ սպասարկման ևնորոգման լիարժեք կենտրոն»,- հայտարարել է ռուսական ընկերության ներկայացուցիչը՝ ավելացնելով, որ իրենք նախատեսում են նոր սարքավորումներ տրամադրել կենտրոնին։
Մինչ այժմ ընկերությունը տասնյակ ուղղաթիռներ է ուղարկել Ադրբեջան, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ռազմականները՝ «Մի-17» (այլ անունով՝ «Մի-8») և «Մի-35» (այլ անվանումով՝ «Մի-24») մակնիշի ուղղաթիռները։ Սրանցից առնվազն երկուսը խոցվել են Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մեկն ընկել է հայկական դիրքերից մեկի տարածքում, մյուսը կարողացել է վայրէջք կատարել ադրբեջանական վերահսկողության տակ եղած տարածքում։
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք10:14 04.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 13 կմ հարավ-արևելք23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին15:00 04.05.2025
Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...
14:40 04.05.2025
SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաքTexas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...
14:20 04.05.2025
Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվելԲրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...
14:00 04.05.2025
Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդԲեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...
13:45 04.05.2025
Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովումԵրեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...
13:25 04.05.2025
100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում․ որն է վեճերի այլընտրանքային լուծումը100 արբիտրաժային գործ մեկ եռամսյակում. վեճերի այլընտրանքային լուծման մասին հարցազրույց Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Լիլիթ Պետրոսյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...